Ծանրության ուժի ուղղումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծանրության ուժի ուղղումներ, ուղղումներ, որոնց օգնությամբ ծանրության ուժի նորմալ արժեքները բերվում, համապատասխանեցվում են դիտարկման պայմաններին։ Գլխավոր ուղղումները հաշվի են առնում դիտարկման կետի բարձրությունը ծովի մակարդակից, դիտարկման և գեոիդի մակերևույթների միջև գտնվող միջանկյալ շերտը, շրջապատող տեղանքի ռելիեֆը, Էտվեշի էֆեկտը (շարժման ընթացքում չափելու դեպքում)։ Կատարվող ուղղումների ամբողջությունը պայմանավորում է անոմալիաների տիպը։ Այսպես, միայն բարձրության համար ուղղում կատարելու դեպքում ստանում են Ֆայի անոմալիան, միջանկյալ շերտի և տեղանքի ռելիեֆի համար լրացուցիչ ուղղումները հնարավորություն են ընձեռում հաշվարկել Բուգեի անոմալիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 116 CC-BY-SA-icon-80x15.png