Ծանծաղուտները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծանծաղուտները
անգլ.՝ The Shallows
Կինոթատրոնային թողարկման պաստառ
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ փրկվելու մասին, դրամա, սարսափ ֆիլմ և թրիլեր
Թվականհուլիսի 7, 2016, օգոստոսի 25, 2016[1], օգոստոսի 11, 2016[2] և 2016
Լեզուամերիկյան անգլերեն
ՌեժիսորԺոամե Կոյետ Սեռա[3][4][5][…]
Սցենարի հեղինակԷնթոնի Ջազվինսկի[5][6]
ԴերակատարներԲլեյք Լայվլի[5], Օսկար Խաենադա և Բրեթ Քալեն
ՕպերատորՖլավիո Մարտինես Լաբիանո
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՋոել Նեգրոն
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]
Նկարահանման վայրԱվստրալիա[6]
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն86 ± 1 րոպե
Բյուջե17 000 000 $
Պաշտոնական կայքէջ

«Ծանծաղուտները» (անգլ.՝ The Shallows), 2016 թվականի ամերիկյան դրամատիկ թրիլեր, որը նկարահանել է Ջոմ Քոլեթ-Սեռան, սցենարի հեղնիակն է Էնթոնի Ջասվինսկին, իսկ գլխավոր դերում է Բլեյկ Լայվլին։ Ֆիլմում սերֆերը, ափից 200 յարդ հեռավորության վրա, օգտագործելով իր խելքն ու վկռականությունը, պետք է ողջ մնա սպիտակ շնաձկան հարձակումից։ Հիմնական նկարահանումները սկսել են 2015 թվականի հոկտեմբերին Քվինսլենդում (Ավստրալիա

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, 2016 թվականի հունիսի 24-ին Columbia Pictures-ի կողմից։ Ֆիլմը ստացավ դրական գնահատականներ և 17 միլիոն դոլար բյուջեյի առկայությամբ ողջ աշխարհում հավաքեց 119 միլիոն դոլար, ունենալով շահութային հաջողություն[7][8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոր մահից կարճ ժամանակ անց բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Նենսի Ադամսը (Բլեյկ Լայվլի) ուղևորվում է Մեքսիկայում գտնվող մի մեկուսացած այն նույն լողափը, որն այցելել էր իր մայրը, երբ հղի էր Նենսիով։ Տեղի ընկերասեր բնակիչ Կառլոսը (Օսկար Խաենադա) աղջկան ուղեկցում և թողնում է լողափում։ Նենսին միանում է երկու այլ տեղացիների, և երեքը միասին մի քանի ժամ շարունակ սերֆինգով են զբաղվում։ Դադար վերցնելով, Նենսին տեսազրույց է անում իր քրոջ՝ Քլոեյի (Սեդոն Լեգե)։ Երբ նա զգացմունքային և լարված զրույց է տանում իր հոր (Բրեթ Քալլեն) հետ, պարզ է դառնում, որ նրա մոր մահը պատճառ է դարձել Նենսիի համար լքելու բժշկական կրթությունը։

Օրվա մեջ արդեն վերջին անգամ սերֆինգով զբաղվելիս Նենսին մոտակայքում նկատում է մի սապատավոր կետի մարմին։ Դեպի ափ վերադառնալիս ևս մեկ ալիք բռնելիս նրան տախտակի վրայից գցում է հսկայական սպիտակ շնաձուկը և կրծում նրա ոտքը։ Նենսին բարձրանում է կետի դիակի վրա, սակայն շնաձուկը հարվածելով դիակին, ստիպում է աղջկան ապաստան գտնել մի ժայռի վրա։ Նա սերֆինգի իր հագուստով կանգնեցնում է ատքի արյունահոսությունը, իսկ հետո, օգտագործելով իր վրայի զարդերը, «կարում է» համարյա երկու մասի բաժանված ոտքի վերնամասը։ Նենսին մենակ է մնում, երբ տեղացի երկու տղաները լքում են ծովափը, և վերջինս ստիպված ողջ գիշերն անցկացնում է այդ քարի վրա մի վիրավոր ծովաորոր-ի հետ, ում կոչում է Սթիվեն Սիգալ (անգլ.՝ seagull (սիգալ)՝ ծովաորոր)։ Հաջորդ առավոտ տեղամի մի հարբած տղամարդ գողանում է Նենսիի բոլոր իրերը և երբ հերթը հասնում է աղջկա սերֆինգի տախտակը ջրի միջից գողանալուն, շնաձուկը հարձակվում է նրա վրա՝ երկու մասի բաժանելով։ Մի քնի ժամ հետո, այն երկու տեղացի տղաները, որոնց հետ նախորդ օրը սերֆինգ էր արել Նենսին, վերադառնում են։ Նրանք արդեն ջրի մեջ են մտնում, մինչ Նենսին կարողանում է տեղյալ պահել շնաձկան առկայության մասին, և երկուսն էլ սպանվում են։

Այդ սերֆերներից մեկն իր սաղավարտի վրա կրում էր GoPro տեղախցիկ։ Երբ շնաձուկը հարձակվում է նրա վրա, սաղավարտը դուրս է գալիս և մնում ջրի մակերեսին։ Նենսին այնուհետև նկատում է ջրի վրա օրորվող սաղավարտը։ Հաղթահարելով մի քանի դժվարություններ, նա վերջապես վերցնում է գլխարկը և տեսախցիկով հաղորդագրություն թողնում իր քրոջն հորը, պատմելով շնաձկան հարձակման ու գտնվելու վայրի մասին։

Մակընթացության սկսման հետ մեկտեղ Նենսին հասկանում է, որ ժայռը կամաց-կամաց ջրի տակ է անցնում։ Սթվիեն սերֆինգի տախտակի կտորով ափ ուղարկելով, Նենսին վայրկյանաչափով իմանում է, թե որքան ժամանակում է շնաձուկը կետի դիակից հասնում ժայռին, նա լողում է դեպի մոտակա խարսխավոր լողանը (բույ)։ Փորձելով ազատվել շնաձկից, Նենսին լողում է մեդզուաների միջով, որոնք, արդյունքում, խայթում են և՛ շնաձկանը, և՛ իրեն։ Բույի վրա հերոսուհին գտնում է ազդանշանային ատրճանակ։ Առաջին կրակը, որով փորձում է գրավել հեռվում գտնվող մի նավի ուշադրությունը, անհաջող է ստացվում, սակայն երկրորդ անգամ կրակում է շնձկան վրա, որն այդ պահին լողում էր կետի դիակից դուրս եկով նավթից։ Դրանից շնաձուկը սկսում է այրվել, սակայն կրկին օգուտ չի տալիս։ Կատաղած շնաձուկը հարձակվում է բույի վրա, պոկելով լողանը օվկիանոսի հատակին միացնող մետաղյա շղթաները։ Նենսին իրեն կապում է վերջին մնացած շղթային, և երբ այն նույնպես պոկվում է, աղջիկը դեպի ներքև է քաշվում՝ շնաձուկն էլ իր հետևից։ Վերջին րոպեին Նենսին կողք է գնում, իսկ շնաձուկը մտնում է բույի խարիսխի ամրանների մեջ։

Մի փոքր ուշ, լոափում մի փոքրիկ տղա գտնելով էքշն-տեղախցիկը, անմիջապես կանչում է իր հորը՝ Կառլոսին։ Կառլոսը Նենսիին գտնում է ափին մոտ և կենդանացնում նրան։ Նենսիի աչքի առաջ է գալիս իր մայրը։ Նայելով լողափի շուրջը, նա տեսնում է, որ Սթիվենը ափ է հասել։ Մեկ տարի անց, Նենսին (արդեն բժշկուհի) և Քլոյեն Գալվեստոնում (Տեխաս) գնում են սերֆինգով զբաղվելու, իսկ նրանց հայրն ասում է Նենսիին, որ նրա մայրը հպարտ կլիներ։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բլեյկ Լայվլի՝ Նենսի Ադամս
  • Օսկար Խաենադա՝ Կառլոս
  • Բրեթ Քալլեն՝ պարոն Ադամս
  • Սեդոնա Լեգե՝ Քլոյե Ադամս
  • Անգելո Խոսե Լոզանո Կորզո՝ 1-ին սերֆեր
  • Խոսե Մանուել Տրուխիլլո Սալաս՝ 2-րդ սերֆեր
  • Պաբլո Կալվա՝ Կառլոսի որդին
  • Դիեգո Էսպեխել՝ հարբած մարդ
  • Ջենելլ Բեյլի՝ տիկին Ադամս

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես, ֆիլմը պետք է նկարահաներ Լուիս Լետերիերը, սակայն 2015 թվականի հունիսին նա լքեց նախագիծը[9][10], իսկ ամենահավանական թեկնածուն դարձավ Ջոմ Քոլեթ-Սեռան[11]։ Քոլեթ-Սեռան այն անվանեց, որպես հերթական «ողջ մնալու» ֆիլմ[12]։ Հենց ամենասկզբից Քոլեթ-Սեռան որոշել էր շեշտը չդնել արյան շատության վրա[12]։ Բլեյկ Լայվլին դերասանական կազմին միացավ 2015 թվականի օգոստոսին[13]։ Լայվլին մասնակիորեն ոգեշնչված իր ամուսնու՝ Ռայան Ռեյնոլդսի նույնանման մինիմալիստական «Թաղվածը» ֆիլմով, ասելով․ «Այն պատճառներից մեկը, ըստ որի ես շատ էի ցանկանում նկարահանվել այս ֆիլմում, դա այն էր, որ ես գիտեի, թե ինչ ծանր է եղել նրա համար և ինչ պարգևատրում է սպասվում»[14]։

Սթիվեն Սիգալի ծովաորորի կերպարի համար կիրառվել են CGI և տիկնիկային տեխնոլոգիաները, քանի որ շատ բարդ կլիներ նման թռչնին վարժեցնել դերասանական վարպետությամբ։ Այդ փաստը «սարսափեցրեց» երկու պրոդյուսերներին էլ՝ Մեթի Լեշեմ և Լին Հարրիս, ովքեր ցանկանում էին աշխատել իսկական կենդանու հետ։ Ավստրալիայում նկարահանման վայրը գտնելու համար Լայվլին հնարավորություն ունեցավ կերակրելի ծովաորորներին, ինչից պարզ դարձավ, որ հնարավոր է արտադրության մեջ օգտագործել նրանց[15]։ Ըստ նախնական սցենարի, Նենսին ավելի շատ է խոսում թղչնի հետ, և այդ տեսարանները նկարահանվել էին։ Այնուամենայնիվ, վերջում Քոլլեթ-Սեռռան կտրեց դրանք, կարևորություն չտալով դրանց[16], Yahoo!-ին տված հարցազրույցում ասելով․ «․․․մենք չենք ցանկանում նրան նմանեցնել Սպիտակաձյունիկին, ով խոսում է կենդանինեի հետ։ Դու չունես ծովաորորին ամեն ինչ բացատրելու կարիք»[17]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսեցին 2015 թվականի հոկտեմբերի 28-ին Նոր Հարավային Ուելսում (Ավստրալիա)[18][19]։ Որոշ տեսարաններ նկարահանվել են նաև Լորդ Հաու կղզում[20][21]։ Նախապես պլանավորված էր, որ նկարահանումները պետք է տեղի ունեային Տեխասի ծովածոցի մոտ՝ Գալվեստոնի կողքին, սակայն ֆիլմմեյքերները մերժեցին առաջարկը, ելնելով ապահովության պայմաններից[21]։

Ֆիլմի նկարահանումները հիմնականում են տեղի են ունեցել հատուկ ակվարիումում՝ էֆեկտի համար կապույտ էկրաններ օգտագործելով։ Այնուամենայնիվ, Քոլեթ-Սեռան ցանկանում էր խուսափել «ավելի ոճային տեսքից», որոնք առկա են նմանատիպ ֆիլմերում և նկարահանումների 10%-ն արվում են նկարահանման վայրում, որպեսզի կարողանան հանդիսատեսին այդ հնարքով հավաստիացնել՝ ամեն ինչ բնական է։ Նա բացատրեց․ «ֆիլմի միայն 1%-ն է իրական նկարահանում, մնացած 99%-ում ձեզ մոտ այդ մի քանի կադրերը շփոթեցնում են, թվալով իրական»[12]։ Շնաձուկն ամբողջության ստեղծվել է համակարգչածին պատկերմամբ[22]։ Slashfilm-ը նշեց, որ Քոլեթ-Սեռայի համար անսովոր էր CGI-ը, քանի որ վերջինս մշտապես փորձում էր օգտագործել բնական եֆեկտներ՝ խուսափելով թվայիններից[22]։ Լայվլին ավարտեց այն բանով, որ կիրառեց իր հնարքներից մի քանիսը, ներառյալ այն տեսարանում, որտեղ իր կերպարը կոտրում է քիթը։ Իրականում Լայվլին իսկապես ցավեցրել է ինքն իրեն, և քթից եկող արյունն իրական է[15]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծանծաղուտները» նախապես պետք է թողարկվեր 2016 թվականի հունիսի 29-ին, սակայն «Մաքրում։ Ընտրության տարի» ֆիլմի հետ միաժամանակ պրեմիերայից խուսափելու համար այն հետափգեց, և լույս տեսավ ուրբաթ օրը՝ 2016 թվականի հունիսին 24-ին, Columbia Pictures-ի ներքո[23]։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծանծաղուտները» Հյուսիսային Ամերիկայում հավաքեց 55.1 միլիոն և այլ երկրներում՝ 64 միլիոն դոլար, համաշխարհային շահույթը հասնելով 119․1 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ ֆիլմի բյոջեն 17 միլիոն դոլար էր[7]։

Քննադատական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծանծաղուտները» ստացավ դրական գնահատականներ կինոքննադատների կողմից, ովքեր գովեստի են արժանացնում Լայվլիի կատարումը[8]։ Rotten Tomatoes-ում ֆիլմի վարկանիշը կազմում է 78%, հիմնվելով 179 կարիքների վրա, միջին գնահատականը՝ 6.5/10[24]։ Metacritic-ում, հիմնվելով 34 քննադատությունների վրա, ֆիլմի միջին գնահատականը 100-ից կազմում է 59՝ ունենալով «խառը կամ միջին կարծիքներ»[25]։ CinemaScore-ի կողմից հարցված հանդիսատեսը ֆիլմին A+-ից F գնահատման սանդղակում տվել են միջին B+ գնահատականը[26]։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և անվանակարգերի ցանկ
Մրցանակաբաշխություն Արարողության ամսաթիվ Կատեգորիա Ստացող / Աշխատանք Արդյունք Ծան․(-եր)
Ոսկե լոլիկ մրցանակաբաշխություն Հունվարի 12, 2017 թվական 2016 թվականի լավագույն թրիլեր ֆիլմ Ծանծաղուտները 5-րդ հորիզոնական [27]
Մարդկանց ընտրության մրցանակաբաշխություն Հունվարի 18, 2017 թվական Սիրված թրիլեր ֆիլմ Ծանծաղուտները Առաջադրված [28]
Պատանիների ընտրության մրցանակաբաշխություն Հուլիսի 21, 2016 թվական Ամառվա ընտրված աստղ․ կին Բլեյկ Լայվլի Առաջադրված [29]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.imdb.com/title/tt4052882/
  4. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=240685.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.washingtonpost.com/lifestyle/style/the-shallows-pits-blake-lively-against-a-shark--and-is-better-than-that-sounds/2016/06/23/11631504-394c-11e6-9ccd-d6005beac8b3_story.html
  6. 6,0 6,1 http://nyti.ms/28QRQ6W
  7. 7,0 7,1 «The Shallows (2016)». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. 8,0 8,1 «'The Shallows' Review Roundup: Blake Lively's Shark Thriller Is Deeper Than You Might Think». indiewire.com.
  9. Fleming Jr, Mike (2015 թ․ մարտի 23). «Louis Letterier In Swim On Sony Shark Tale 'In The Deep'». deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  10. Sneider, Jeff (2015 թ․ հունիսի 3). «Sony's Shark Movie 'In the Deep' Loses Director Louis Leterrier (Exclusive)». thewrap.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
  11. Fleming Jr, Mike (2015 թ․ հունիսի 24). «Jaume Collet-Serra Circling Sony Shark Pic 'In The Deep'». deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  12. 12,0 12,1 12,2 Donato, Matt. «Exclusive Interview: Jaume Collet-Serra Talks The Shallows». Wegotthiscovered. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  13. Kit, Borys (2015 թ․ օգոստոսի 11). «Blake Lively in Talks to Star in Shark Thriller 'In The Deep'». hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. Stack, Tim. «How Ryan Reynolds inspired Blake Lively to star in shark thriller The Shallows». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  15. 15,0 15,1 Greco, Patti. «13 Crazy Behind-the-Scenes Facts About Blake Lively's Shark Movie, The Shallows». Cosmopolitan. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  16. Buchanan, Kyle. «The Breakout Movie Star of the Summer Is the Seagull From The Shallows». Vulture. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  17. Alter, Ethan. «Meet 'The Shallows' Breakout Bird, Steven Seagull». Yahoo Movies. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  18. Frater, Patrick (2015 թ․ օգոստոսի 30). «Sony's 'The Shallows' To Shoot In Australia». variety.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  19. «On the Set for 10/30/15: Keanu Reeves Starts on John Wick Sequel, Seth Rogen and Zac Efron Wrap Up Neighbors 2». ssninsider.com. 2015 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  20. Marcus, Stephanie (2015 թ․ նոյեմբերի 3). «Blake Lively Is A Beach Babe In Tiny Bikini While Filming In Australia». huffingtonpost.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  21. 21,0 21,1 Willis, Charlotte (2015 թ․ նոյեմբերի 5). «Blake Lively flaunts her unbelievable figure while filming on Lord Howe Island». news.com.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  22. 22,0 22,1 Giroux, Jack. «Interview: 'The Shallows' Director Jaume Collet-Serra on "The Fear That Lasts a Year"». Slashfilm. էջ 1. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  23. Kroll, Justin (2015 թ․ օգոստոսի 5). «Sony Dates 16 Films Including Two More 'Bad Boys' Sequels, 'Jumanji' Remake». variety.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  24. «The Shallows (2016)». Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  25. «The Shallows reviews». Metacritic. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  26. «CinemaScore». cinemascore.com.
  27. «Golden Tomato Awards - Best of 2016». Rotten Tomatoes. 2017 թ․ հունվարի 12.
  28. Hipes, Patrick (2016 թ․ նոյեմբերի 15). «People's Choice Awards Nominees Set». Deadline.com.
  29. Vulpo, Mike (2016 թ․ մայիսի 24). «Teen Choice Awards 2016 Nominations Announced: See the "First Wave" of Potential Winners». E!. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]