Ծաղրածուներ (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ծաղրածուներ»
Այն հրապարակը, որտեղ տեղադրված է արձանախումբը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2002
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևԱրձանախումբ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Sculptures of clowns on Tsvetnoy Boulevard Վիքիպահեստում

«Ծաղրածուներ» (ռուս.՝ «Клоуны»), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 2002 թվականին տեղադրվել է Ցվետնոյ բուլվարի կրկեսի դիմաց։ Արձանախմբի զբաղեցրած մակերեսը շուրջ 60 քառակուսի մետր է։ Հուշարձանը նվիրված է կրկեսի ժառանգական արտիստ և Ցվետնոյ բուլվարի կրկեսի հիմնադիր Ալբերտ Սալամոնսկուն և մեծանուն ծաղրածու և դերասան Յուրի Նիկուլինին։ Հեղինակն է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին։

Պատմություն և գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2002 թվականի հունիսի 14-ին Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովի ներկայությամբ[1]։ Բացման իրական ամսաթվին հակասում է հորինվածքն ավարտող ճամպրուկի վրայի «Ծերեթելի 2004» մակագրությունը։ Ենթադրվում է, որ դա հուշարձանի բացման նախատեսվող տարեթիվն է։

Հորինվածքը տեղադրված է Ցվետնոյ բուլվարի Նիկուլինի անվան մոսկովյան կրկեսի դիմացի մայթին, քանի որ անմիջապես կրկեսի հարևանությամբ տեղ չի գտնվել։ Հուշարձանը տեղադրելու համար ամրացվել է հողը և սալարկվել են ճեմուղիները, իսկ հանգստացողների հարմարավետության համար տեղադրվել են նստարաններ։

Այս քանդակի փոքր պատճենը տեղադրվել է Վրացական հրապարակում, քանդակի հեղինակ Զուրաբ Ծերեթելիի արվեստանոցի մոտ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորինվածքի կենտրոնը շատրվանն է, որի թասը թաքնված է բրոնզե ճաղերի տակ, որի միջով ցայտում են ջրի տարբեր շիթեր, այդ թվում՝ թույլ, որոնք ամռանը գրավում են երեխա ուշադրությունը։ Շատրվանի կենտրոնում տեղադրված է միանիվ հեծանվի վրա նստած և «անձրևի» տակ ընկած ծաղրածուի քանդակը։ Արտիստն ակնհայտորեն ինչ-որ տեղ է շտապում, բացում է իր անձրևանոցը և չի նկատում, թե ինչպես է իր ճամպրուկից ընկնում ևս մեկ ծաղրածու, որը ոտքերով հուսահատ կառչում է ճամպրուկի եզրերից՝ հույս ունենալով խուսափել անկումից[1][2]։

Հորինվածքի երկրորդ մասում մեկը մյուսի վրայով ցատկող երկու ծաղրածուներն են։ Հաջորդ քանդակը պատկերում է ծաղրածուի, որը զարմացած քարացել է գլուխկոնծի տալուց առաջ։ Հորինվածքի չորրորդ մասում նստած ծաղրածու է, որն ակնհայտ հետաքրքրությամբ հետևում է տեղի ունեցող ամեն ինչին։ Յուրօրինակ ավարտ են ծառայում ծաղրածուական մոռացված պարագաները՝ ճամպրուկը, կոշիկը, ձեռնափայտը և գլխարկը[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Скульптуры клоуны в Москве». Памятники и Фонтаны. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Клоуны». Необычные памятники Москвы. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.