Ծաղկավան (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծաղկավան (Վելի) գյուղից)
Բնակավայր
Ծաղկավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մակերես5,19 կմ²
ԲԾՄ840 մետր
Բնակչություն549 մարդ (2008)[1]
Ծաղկավան (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Ծաղկավան (Տավուշի մարզ) (Հայաստան)

Ծաղկավան, գյուղ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղի բնակչությունը տեղափոխվել է Հախում (Վարագավան) գյուղից 1908-1910 թվականներին, որը տեղի է ունեցել ինչպես ազնվականների ճնշման, այնպես էլ հողասակավության պատճառով։ Չնայած որպես գյուղ առանձին միավոր էր կազմում 1910 թվականից, բայց առաջին անգամ որպես առանձին գյուղ Վելի անունով, մարդահամարի է ենթարկվել 1922 թվականին, որի տվյալներով Վելիում բնակվում էր 501 բնակիչ։ 1931 թվականի մարդահամարով՝ 873 բնակիչ, իսկ 1966 թվականի տվյալներով Ծաղկավանում, որ արդեն այդ անունով էր կոչվում, բնակվում էր 1926 բնակիչ[2]։ Գյուղը բաղկացած էր 201 տնտեսությունից։ 1973 թվականին գյուղում առկա էր 254 տնտեսություն։ Մինչև 1920 թվականը Հախումի և Վելիի ամբողջ հողային տարածությունները խառն էին, հարկերը և գյուղին վերաբերվող պարտավորությունները իջեցվում էին միատեղ՝ համայնական կարգով։ Հախումից Վելի տեղափոխված տոհմերն ու տոհմաճյուղերն էին Հայրապետանք, Ծատուրանք, Բալդրանք, Նաբինանք, Չիթչունք, Ղայթմազանք, Խեչոյանք, Թանդիլանք, Գյուլումանք, Բաղդասարանք, Խալաթանք, Ղլեչունք, Դարբնանք, Աղաջանանք, Զանինանք, Աթոյանք։ Այժմյան Ծաղկավանը նախկինում կոչվում էր Վելիգեղ։ «Վելի» բառր պարսկական ծագում ունի, այն «Վալիջան» բառի փոփոխված ձևն է, որը նշանակում է «տեր, պաշտպան»։ Նման անունը չէր համապատասխանում սովետական գյուղին, որի համար 1939 թվականին գյուղի հասարակությունը դիմում է ՀՍՍՀ կառավարությանը՝ այն փոխարինելու Ծաղկավան անունով:Կառավարությունը հաստատում է և դրանից հետո գյուղն անվանվում է Ծաղկավան։ Ուշագրավ է, որ Հախում գետի հովտում դեռևս 13-րդ դարում գոյություն ուներ մի գյուղ, որ կոչվում էր Ծաղկագյուղ։ Այդ մասին հիշատակված է Նոր Վարագա վանքի վիմագիր առձանագրություններից մեկում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելիում առաջին պաշտոնական դպրոցը հիմնադրվել է 1920 թվականից հետո։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Հախում գետի ձախակողմյան մասում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշ (Շամշադին) Արտակ Կարապետի Տեր-Գրիգորյան, «Եգեա» ՍՊԸ,2013թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]