Ծաղիկների երգը
' | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1913 |
Վիքիդարան | Ծաղիկների երգը |
Ծաղիկների երգը, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրության հստակ թվականը հայտնի չէ[1]։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյան համար 68 և 68 ա ֆոնդերում պահվում է երկու սևագիր ինքնագիր, որտեղ Թումանյանը նշել է այն աղբյուրները, որոնցից օգտվել է բալլադը մշակելիս։ «Легенды цветов», «Книжка о розе» և «Բույսերի մեծարանքը» գրքերում հեղինակը հանդիպել է ռուսերեն-հայերեն թարգմանությամբ ծաղիկների անվանումների ցանկեր, ինչպես նաև` տարբեր գրառումներ խոտերի, բույսերի, ծաղիկների անվանումների ծագման ու նշանակության մասին։ Այս ծանոթագրությունները հիմք են դարձել նաև «Աղջկա սիրտը» բալլադի մշակման համար։
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մի թերթիկ, որի վրա գրառված են ծաղիկների անուններ, ինչպես նաև` բալլադի 40-45-րդ տողերը հիշեցնող մի գրառում։ Այստեղից կարելի է ենթադրել, որ Թումանյանը նպատակ է ունեցել ծաղիկների հետ կապված լեգենդների շարք գրել։
«Ծաղիկների երգն» առաջին անգամ տպագրվել է Հասկեր ամսագրի 1913 թվականի 5-րդ համարի 133-135 էջերում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարուն է գալիս, արևը բացվում է և աղջկան հարցնում, թե ինչ է նա ուզում։ Աղջիկը արևից խնդրում է տարբեր ծաղիկներ։ Արևը առվակներին ու գետակներին հրամայում է կարկաչել ու կանչել։ Բազմաթիվ ծաղիկներ են բուսնում, աղջիկը տեսնում է և ուրախանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (1988)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջեր 566–567