Jump to content

Ծաղիկը քարի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղիկը քարի վրա
ռուս.՝ Цветок на камне
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվականդեկտեմբերի 11, 1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Փարաջանով[1]
Սցենարի հեղինակՎադիմ Սոբկո
ԴերակատարներԲորիս Դմոխովսկի և Իննա Բուրդուչենկո
ԵրաժշտությունԻգոր Շամո
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն71 րոպե
IMDbID 0056619

«Ծաղիկը քարի վրա» (ռուս.՝ «Цветок на камне», աշխատանքային անվանումը՝ (Այդպես ոչ ոք չի սիրել», ռուս.՝ «Так никто не любил»), ռեժիսորներ Անատոլի Սլեսարենկոյի և Սերգեյ Փարաջանովի[2] գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1962 թվականին: Պրեմիերան կայացել է 1962 թվականի սեպտեմբերի 1-ին Կիևում։

1963 թվականին կինովարձույթում ֆիլմն ունեցել է 5,200,000 հանդիսատես[3][4]։

Ֆիլմի նկարահանումների ժամանակ ողբերգականորեն մահացել է դերասանուհի Իննա Բուրդուչենկոն, որը հայտնի էր դարձել մինչ այդ հակակրոնական[5][6][7][8] «Իվաննա» դրամայից: Ֆիլմի ռեժիսոր Ա. Սլեսարենկոն դրա համար ենթարկվել է քրեական պատասխանատվության և դատապարտվել: Ս. Փարաջանովն ավարտել է ֆիլմի աշխատանքները և տվել նոր անվանում (սկզբնականը՝ «Այդպես ոչ ոք չի սիրել»)[9][10]:

Ֆիլմում Բորիսլավ Բրոնդուկովը (Կովալյով) կատարել է իր առաջին դերը կինոյում:

Դոնեցկի տափաստանի տեղում, ուր աճել են երիցուկ և փետրախոտ, ծավալվում է հանքափորային քաղաքը։ Երիտասարդական հանքի բրիգադիր Գրիգորի Գրևան սիրահարված է կուսկազմակերպիչ Լուդային և, հետևաբար, հաճախ բացահայտ հեգնում է նրա կազմակերպչական ունակությունները։ Բայց երբ մենակ է մնում նրա հետ, դառնում է երկչոտ ու ամաչկոտ, ինչի համար բարկանում է ինքն իր վրա և նոր չարաճճիություններ հորինում։ Երկրորդ պատմությունը կապված է Խրիստինայի՝ գեղեցիկ, բայց ինտրովերտ աղջկա՝ հանքափորների քաղաքում հայտնվելու հետ, որն ընկել է աղանդավորական երեցների ազդեցության տակ։ Նրան սիրող կոմերիտական Արսենն օգնում է աղջկան հեռանալ աղանդից։

  • Գրիգորի Կարպով - Գրիգորի Գրիվա, լեռնագործ բանվոր
  • Լյուդմիլա Չերեպանովա - Լյուդա, հանքի կոմերիտկազմակերպիչ
  • Իննա Բուրդուչենկո - Խրիստինա, աղանդավոր
  • Բորիս Դմոխովսկի - Պավել Ֆեոդորովիչ Վարչենկո, հանքի պետ
  • Գեորգի Եպիֆանցև - Արսեն Զագորնի
  • Միխայիլ Զանվանով - Զաբրոդա, գրադարանավար
  • Դմիտրի Ֆրանկո - Պաշա Չմիխ
  • Վլադիմիր Բելոկուրով - Խրիստինայի հայրը
  • Ալեքսանդր Գայ - Լյուդայի հայրը
  • Անատոլի Սոլովյով - Պետրոս Առաջին
  • Բորիսլավ Բրոնդուկով - Կովալյով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0056619/
  2. «Энциклопедия кино — Цветок на камне». dic.academic.ru.
  3. James Steffen (2013). The Cinema of Sergei Parajanov. University of Wisconsin Pres. էջեր 42, 50, 51, 54, 256. ISBN 978-0-299-29653-7.
  4. «Цветок на камне». Kinopoisk.
  5. Формы атеистической работы // Культурно-просветительная работа: орган Комитета по делам культурно-просветительных учреждений при Совете Министров РСФСР. — 1972.
  6. А. Митт. Университет атеизма // Коммунист. Журнал Центрального комитета Коммунистической партии Литвы. — 1962.   7 (457) (Հուլիս). — С. 45.
  7. Фёдор Раззаков. Сияние негаснущих звёзд. М. : Эксмо, 2010. — 1095 с. ISBN 978-5-425026-14-9.
  8. Александр Фёдоров (2013 թ․ սեպտեմբերի 5). «Анализ советских антирелигиозных фильмов». Культуролог. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
  9. Veronika Nikitina (2014 թ․ դեկտեմբերի 17). «6 популярных актеров, жизнь которых оборвалась на пике популярности». Rossiyskaya Gazeta.
  10. Lyubov Hazan. «35 лет назад, 28 декабря, ушёл из жизни антигерой, чья смелость восхищала многих диссидентов». Bulvar Gordona.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]