Ծախսող
Ծախսող (նաև ցոփ, շվայտ կամ վատնող), մեկը, որ շռայլ է և անպատասխանատու կերպով վատնում է փողերը, հաճախ այն աստիճանի, որ ծախսերը գերազանցում են նրա հնարավորությունները:
Պատմական անձանց թվում, ովքեր բնութագրվել են որպես ծախսողներ, ներառված են Մեծ Բրիտանիայի Ջորջ IV թագավորը[1][2], Բավարիայի Լյուդվիգ II թագավորը[3], և Ֆրանսիայի Մարի Անտուանետ թագուհին[4]։
Այդ տերմինը հաճախ օգտագործվում է լրատվամիջոցների կողմից որպես ածական՝ կիրառվելով այն կառավարությունների նկատմամբ, որոնք համարվում են հանրային միջոցները վատնող[5][6]։
Արվեստի գործերում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Հոգարթի ««Անառակ որդու ուղին» (1732–33) նկարաշարքը պատկերում է մի հարուստ, բայց վատնող ժառանգորդի անկման պատմությունը։ Նա կորստի է մատնում իր ունեցվածքը և դրա հետևանքով հայտնվում է Ֆլիթ բանտում, իսկ վերջում՝ Բեդլեմ հոգեբուժարանում։
Գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երիտասարդը և ծիծեռնակը» (որը նաև հայտնի է վիկտորիանական շրջանի «Վատնողը և ծիծեռնակը» վերնագրով) առակ է մի երիտասարդի մասին, ով իր ամբողջ գումարը ծախսում է խաղամոլության և շքեղ կյանքի վրա։
- Դանթեի «Դժոխք» գործը համառոտ նկարագրում է բռնի վատնողների ճակատագիրը։ Նրանք դատապարտված են ամոլեգնած վազել՝ վայրի շների կողմից հետապնդվելով, դժոխքի յոթերորդ շրջանաի երկրորդ օղակի միջով՝ այն վայրը, որը նախատեսված է իրենց հանդեպ բռնություն գործադրողների համար։
Աստվածաշնչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անառակ որդու առակում որդին իր հորից ժառանգություն է խնդրում, սակայն այն անխնա վատնում է վայելքներով լի կյանքով ապրելով։ Երբ իր ամբողջ հարստությունը սպառվում է, ստիպված է լինում աշխատել որպես վարձկան աշխատող՝խոզաբուծության ֆերմայում։
Իրավական հարցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից իրավական միջոցը անխնա ծախսողների համար սովորաբար սնանկացումն է։ Սակայն 19-րդ և 20-րդ դարերում մի քանի իրավազորություններում, օրինակ՝ ԱՄՆ Օրեգոն և Մասաչուսեթս նահանգներում, փորձեր են արվել օրենքներ կիրառել, որոնց համաձայն ընտանիքը կարող էր դատարանի միջոցով տվյալ անձին «անխնա ծախսող» հայտարարել և դնել դատարանի վերահսկողության տակ գտնվող խնամակալության։ Այդ դեպքում անխնա ծախսողները համարվում էին անունակ՝ պարտավորեցնող պայմանագրեր կնքելու հարցում[7][8][9]։․ Թեև նման օրենքները դժվարություններ էին առաջացնում վարկատուների համար (քանի որ նրանք պարտավոր էին նախապես ստուգել, որ հնարավոր պարտապանը դատարանի կողմից անխնա ծախսող չէր ճանաչվել), այդ օրենքները համարվում էին արդարացված՝ հանրային քաղաքականության տեսանկյունից՝ անխնա ծախսողի ընտանիքը աղքատության կամ պետական նպաստների վրա չհասցնելու նպատակով։ Ինչպես բացատրել է Օրեգոնի Գերագույն դատարանը, այդ օրենքի նպատակը անխնա ծախսողին պաշտպանելն է «նրա անիմաստ և անբարոյական սովորություններից, որոնք կարող են նրան կամ նրա ընտանիքին հասցնել կարիքի կամ տառապանքի, կամ պետական մարմիններին ստիպել ծախսեր անել նրա կամ նրա ընտանիքի կենսապահովման համա»[10]։ Այդպիսի օրենքները հետագայում չեղարկվել են և փոխարինվել սնանկության գործընթացով, որը ավելի շահավետ է վարկատուների համար։
Վստահված կառավարման սահմանումն էլ մի այլ արդարացի լուծում է անխնա անձանց համար, որի դեպքում նահանգային դատարանի կողմից նշանակված վստահված անձը կամ փաստաբանը կառավարում և վաճառում է պարտքը չմարած պարտապանի գույքը։
Խնամակալության (կոնսերվատորության) դեպքում վստահված անձը (ֆիդուցիար) հոգ է տանում թե՛ անաշխատունակ անձի անձնական գործերի, թե՛ նրա պարտքերի վճարման մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «George IV: Art & Spectacle review – A spendthrift with excellent taste». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «The two sides of George IV: is his wretched reputation deserved?». HistoryExtra (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Gerhard Hojer (ed.): König Ludwig II.-Museum Herrenchiemsee. Katalog (Munich, 1986, p. 137)
- ↑ Antonia Fraser (2001). Marie Antoinette (1st ed.). New York: N.A. Talese/Doubleday. 978-0-385-48948-5 p. 226
- ↑ Westmore, Peter (2011). "Why Portuguese voters punished spendthrift Government" News Weekly, June 25, 2011, accessed 20 November 2012
- ↑ "In capitals such as Athens, Madrid and Rome, large portions of the sovereign debt racked up by spendthrift governments are owed to the countries' own banks..." Chu, Henry and Lauren Frayer (2012). "Europe's governments, banks perilously entwined: Much of the crushing debt that was racked up by the former is owed to the latter." Los Angeles Times, 19 May 2012, accessed 20 November 2012
- ↑ Page, William Herbert (1920). The Law of Contracts (2nd ed.). Cincinnati: W.H. Anderson Co. էջեր 2848–2849. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ See ORS 126.335 (repealed Or. Stat. 1961, ch. 344, § 109). Oregon's unusual law resulted in a famous conflict of laws opinion, Lilienthal v. Kaufman, 239 Ore. 1, 395 P.2d 543 (1964).
- ↑ Chandler v. Simmons, 97 Mass. 508, 514 (1867).
- ↑ Olshen v. Kaufman, 235 Or. 423, 385 P.2d 161 (1963). This case involved the same defendant and was relied upon by the majority in Lilienthal. Both cases involved joint ventures for the sale of binoculars.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Ընթերցե՛ք «ցոփ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
![]() |
Ընթերցե՛ք «շվայտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |