Ծալկայի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծալկայի սարավանդ (վրաց.՝ წალკის ქვაბული), սարավանդ Փոքր Կովկասի հյուսիս-արևմուտքում, Խրամ գետի վերին հոսանքի շրջանում (Վրաստան)։ Ձգվում է արևմուտքից արևելք մոտ 45 կմ, հյուսիսից հարավ՝ մոտ 15 կմ։ Հարթավայրային մակերևույթը տեղ-տեղ խախտված է բլրաշարերով, գոգահովիտներով և կանիոնաձև կիրճերով։ Բարձրությունը 1480-1700 մ է։ Կազմված է պլիոցեն-չորրորդականի հրաբխային (դոլերիտային լավաներ) և նստվածքային (լճագետային) շերտերից։ Կլիման չափավոր խոնավ է, ցուրտ ձմեռով և երկարատև զով ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -6 °C է, հուլիսինը՝ 15 °C-ից 16 °C, տարեկան տեղումները՝ 500-600 մմ։ Մեծ գետը Կցիան է։ Կան փոքր լճեր, հորդ աղբյուրներ։ Այստեղ է գտնվում Ծալկայի ջրամբարը։ Ծալկայի սարավանդի բարձր մասերը հարուստ են մարգագետիններով, ցածրադիր շրջանները՝ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 104 CC-BY-SA-icon-80x15.png