Ծագում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծագում
անգլ.՝ Origin
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԴեն Բրաուն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՄադրիդ, Սագրադա Ֆամիլիա և Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան
ԿերպարներՌոբերտ Լենգդոն
ՀրատարակչությունDoubleday
Հրատարակվել էհոկտեմբեր, 2017թ.
ՇարքՌոբերտ Լենգդոն
ՆախորդԻնֆերնո

Ծագում (անգլ.՝ Origin), ամերիկացի գրող Դեն Բրաունի միստիկ վեպն է[1], որը վաճառքի է դուրս եկել 2017 թվականի հոկտեմբերի 3-ին։ Սա հեղինակի թվով հինգերորդ գիրքն է, որտեղ գլխավոր հերոսը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնն է։ Վեպը հաջորդում է «Հրեշտակներ և հրեշներ», «Դա Վինչիի ծածկագիրը», «Կորուսյալ խորհրդանշան» և «Ինֆեռնո» գրքերին[2]։

Գիրքը հրատարակվել է 2017-ի հոկտեմբերի 3-ին ՝ «Doubleday publisher» հրատարակչությունում[3][4]։

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլբաո, Իսպանիա։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, կրոնական սիմվոլագիտության մասնագետ Ռոբերտ Լենգդոնը ժամանում է Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան՝ ներկա գտնվելու կարևոր հայտնագործության ազդարարմանը, որն «առհավետ պիտի փոխի գիտության դեմքը»։ Գյուտի հեղինակը Էդմոնդ Քիրշն է՝ Լենգդոնի ընկերն ու նախկին ուսանողը․ քառասնամյա միլիարդատեր և ֆուտուրոլոգ, ում շլացուցիչ հայտնագործություններն ու համարձակ կանխատեսումներն իրեն ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել։ Այդ միջոցառման ընթացքում նա պատրաստվում է պատասխանել մարդկությանը հետաքրքրող երկու կարևորագույն հարցերին՝ «Որտեղի՞ց ենք մենք եկել» և «Ո՞ւր ենք գնում»։

Ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվող շնորհանդեսը թանգարանի գմբեթում է անցնում։ Սկզբում ցուցադրվում է Լենգդոնի դասախոսությամբ տեսահոլովակը, ինչից հետո իր խոսքն է բացում Քիրշը՝ ասելով, որ եկել է ժամանակը վերջ դնելու կրոնի դարաշրջանին և ներթափանցելու գիտության դարաշրջան։ Սակայն Քիրշը հայտարարությունը ավարտին հասցնել չի կարողանում․ ելույթի ժամանակ նրան սպանում է Լուիս Ավիլան, ում ընտանիքը զոհվել էր կրոնական ահաբեկչության արդյունքում։ Այդ դեպքից հետո Ավիլան կորցրել է հավատը և հարել հակասական Պալմիրյան կաթոլիկական եկեղեցուն, որը վերջինիս հավատացրել է, որ այդ ահաբեկչությունը Քիրշի հետևորդներից մեկի ձեռքի գործն է։ Ավիլային վարձում է Ռեգենտ անունով մեկը, ով պնդում է, որ կապված է այդ եկեղեցու հետ և հրամայում՝ ամեն հնարավոր և անհնարին ձևերով ոչնչացնել այդ հայտնագործությունը և թույլ չտալ, որ այն տարածվի․․․

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Լենգդոն - Կրոնական սիմվոլագիտության պրոֆեսոր Հարվարդի համալսարանում։
  • Էդմոնդ Քիրշ - Քառասնամյա միլիարդատեր և ֆուտուրոլոգ, Լենգդոնի ընկերն ու նախկին ուսանողը։
  • Ամբրա Վիդալ - Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանի տնօրեն, Իսպանիայի ապագա թագավոր և արքայազն Խուլիանի հարսնացուն։
  • Ուինսթոն - Էդմոնդ Քիրշի քվանտային համակարգիչը և օգնականը, որին Քիրշն այդպես է կոչել ի պատիվ Ուինսթոն Չերչիլի։
  • Խուլիան - Արքայազն և Իսպանիայի ապագա թագավորը։
  • Եպիսկոպոս Անտոնիո Վալդեսպինո - Իսպանացի քահանա և թագավորական ընտանիքի ընկերը, ում հետ Քիրշը ծանոթանում է վեպի սկզբում։
  • Ռաբբի Յեհուդա Քյովեշ - Հայտնի հրեա փիլիսոփա։ Սպանվում է անհայտ մարդասպանի կողմից։
  • Ալլամա Սաիդ ալ-Ֆադլ - Հայտնի իսլամական աստվածաբան։ Սպանվում է անհայտ անձի կողմից, ով չէր ցանկանում, որ Քիրշի հայտնագործությունը հրապարակվեր։
  • Ծովակալ Լուիս Ավիլա - Իսպանական նավատորմի նախկին ծովակալ, ով կրոնական ահաբեկչության հետևանքով կորցրեց իր ընտանիքին, իսկ հետո դարձավ Պալմիրյան կաթոլիկ եկեղեցու նվիրյալ անդամ։ Ավիլան համոզված է, որ իր ընտանիքին սպանած ռումբը Քիրշի հետևորդների կողմից էր տեղադրվել։
  • Դիեգո Գարզա - Թագավորական գվարդիայի հրամանատար։
  • Ֆոնսեկա - Թագավորական գվարդիայի գործակալ։
  • Ռաֆա Դիազ - Թագավորական գվարդիայի գործակալ և Ֆոնսեկայի գործընկերը։
  • Հայր Բենյա - Սագրադա Ֆամիլիա տաճարի վանահայր։
  • Մոնիկա Մարտին - Հասարակայնության հետ կապերի համակարգող։
  • Սուրեշ Բխալա - Էլեկտրոնային անվտանգության կենտրոնի գործակալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Dan Brown book, 'Origin,' will continue his mega-selling Da Vinci Code series». 30 мая 2017.
  2. «Dan Brown's Origin gets fall 2017 release date». 28 сентября 2016.
  3. «Dan Brown returns to Da Vinci decoder for new novel Origin». 28 сентября 2016.
  4. «New Dan Brown novel Origin out next year». 28 сентября 2016.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]