Ծագող արև (կոկտեյլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծագող արև
ՏեսակԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ և ըմպելիք
Ենթատեսակլոնգ դրինք և կոկտեյլ
Ծագման երկիր Արիզոնա
Գույնդեղին և նարնջագույն
iba-world.com/tequila-sunrise/
 Tequila sunrise Վիքիպահեստում

«Ծագող արև»[1] (անգլ.՝ Tequila Sunrise, «Տեկիլա սանրայզ»), ալկոհոլային կոկտեյլ, որը հիմնված է տեկիլայի, գրենադինի և նարնջի հյութի վրա։ Դասակարգվում է որպես լոնգ դրինք[1][2] կամ հայբոլ[3]։ Մտնում է Բարմենների միջազգային ասոցիացիայի (IBA) պաշտոնական կոկտեյլների «ժամանակակից դասական» կատեգորիայի մեջ (անգլ.՝ Contemporary classics)[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծագող արև» կոկտեյլը ստեղծվել է 30-40-ականներին Arizona Biltmore Hotel հյուրանոցում։ Սկզբնապես բաղադրատոմսն իր մեջ ներառել է սև հաղարջի լիկյոր (Creme de Cassis) և լայմի հյութ[5]։

Իր անվանումը (անգլ.՝ sunrise - «արևածագ») կոկտեյլը ստացել է արտաքին տեսքի պատճառով։ Խիտ բաղադրիչները (սև հաղարջի լիկյոր կամ նռան օշարակ), բաժակի հատակին նստելով հյութի և տեկիլայի խառնուրդով, ստեղծում են գույների աստիճանավորում, որը հիշեցնում է լուսաբացը[6]։

70-ականներին և 80-ականներին «Տեկիլա սանրայզ» և «Մարգարիտա» կոկտեյլների հայտնիությունը հանգեցրել է տեկիլայի սպառման ավելացմանը մի քանի անգամ[7]։

Բաղադրատոմս և բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմն ըստ Բարմենների միջազգային ասոցիացիայի[2]՝

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կա մի տարբերակ, ըստ որի՝ կոկտեյլը հայտնի է դարձել «The Rolling Stones» խմբի շնորհիվ, որի երաժիշտները 1972 թվականին իրենց ամերիկյան շրջագայության ժամանակ մնացած բոլոր խմբիչքների փոխարեն նախընտրում էին «Տեկիլա սանրայզ» կոկտեյլը։
  • Համանուն անվանումով երգը Eagles խմբի առաջին հիթերից մեկն է եղել (Բիլբորդ №61 1973 թվականին), թողարկվել է Desperado ալբոմում, նաև սինգլի տեսքով։
  • 1988 թվականին թողարկվել «Tequila Sunrise» ֆիլմը, որի գլխավոր դերերը կատարել են Մել Գիբսոնը և Միշել Պֆայֆերը։
  • Cypress Hill խմբի Cypress Hill IV ալբոմի 10 համարի ներքո գտնվում է «Tequila Sunrise» երգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Сайт Барменской ассоциации России». Коктейль Восходящее солнце — Текила-санрайз. barclass.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 25 апреля 2017 года-ին.
  2. 2,0 2,1 «Сайт Международной ассоциации барменов». Коктейль Tequila Sunrise (անգլերեն). iba-world.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 25 апреля 2017 года-ին.
  3. Кучер Л.С., Шкуратова Л.М. Технология приготовления коктейлей и напитков. — Профессиональное образование. — М.: Академия, 2005. — С. 157-158.
  4. «Сайт Международной ассоциации барменов». коктейли Современная классика (անգլերեն). iba-world.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 8 апреля 2017 года-ին.
  5. The Wright Bar at the Arizona Biltmore Արխիվացված 2010-09-14 Wayback Machine(անգլ.)
  6. LolBar — Текила Санрайз
  7. Anthony Dias Blue Tequila Today and Tommorrow // The Complete Book of Spirits. — 2004. — С. 118.
  8. «Текила Санрайз — не только восход, но и закат». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]