Խցանված կաթնածորան
| Խցանված կաթնածորան | |
|---|---|
| Տեսակ | առողջական խնդիր |
Խցանված կաթնածորան(երբեմն կոչվում է նաև փակված կաթնածորան) մեկ կամ մի քանի ծորանների խցանում է, որոնք կաթը տանում են պտուկ, որպեսզի նորածինը կերակրվի կրծքով։ Ծորանների խցանումը կարող է մաստիտ առաջացնել: Ախտանիշներն են՝ կրծքում տեղայնացված ուռուցիկ ու ցավոտ գնդաձև հատվածը,որի վրա կարող է նկատվել կարմրություն։ Խցանված կաթնածորանի պատճառը կրծքագեղձի մի մասից կաթի արտահոսքի խանգարումն է: Սա կարող է պայմանավորված լինել կրծքով կերակրման հազվադեպությամբ, կրծքով կերակրման սխալ դիրքով, կոշտ հագուստով կամ կրծքագեղձի վնասվածքով: Երբեմն կրծքագեղձի ծորանը խցանվում է խտացված կաթով: Խցանված կաթնածորանը կարելի է վերաբացել՝ բարելավելով կաթի դուրսբերումը և շտկելով հիմքում ընկած պատճառը:[1]
Ախտանիշներ և նշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթնածորանի խցանումը ունի հետևյալ տարածված ախտանիշները՝[2][3]
- Թեթև ջերմություն և կրծքի ինֆեկցիա
- Կրծքի որոշակի մասում ցավ
- Այտուցված կամ զգայուն գունդ կրծքագեղձում
- Կաթի հոսքի դանդաղում
- Կաթնածորանի վրա փոքրիկ սպիտակ բշտիկ, որը կոչվում է կաթնային բշտիկ
- Կրծքի այտուցվածություն կամ կարմրություն
- Կրծքին դիպչելիս տաք հատվածներ
- Նորածինը կարող է անհարմար զգալ ախտահարված կրծքից կերակրվելիս
Պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթնածորանների խցանումը կրծքով կերակրման ժամանակ տարածված խնդիր է և կարող է առաջանալ մի շարք պատճառներով՝[2][4]
- Երբ նորածինը սխալ դիրքով է բռնում մոր կուրծքը
- Նեղ կրծկալ կամ նեղ հագուստ կրելը կարող է սահմանափակել կրծքերը և ճնշում գործադրել դրանց վրա՝ հանգեցնելով կաթնածորանի խցանման
- Վատ կամ թույլ պոմպը կարող է հանգեցնել կաթի վատ արտազատմանը
- Երբ կրծքի կաթը պարբերաբար չի հանվում, կաթը կարող է կուտակվել և խցանում առաջացնել
- Պտուկի բշտիկը նույնպես կարող է խցանել կաթնածորանը
- Երբ մարմինը չափից շատ կաթ է արտադրում, այն կարող է լցնել կրծքը և, հետևաբար, խցանում առաջացնել
- Այլ պատճառներից են հոգնածությունը, չափից շատ ֆիզիկական վարժությունները, ջրազրկումը և կերակրման դադարեցումը
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խցանված կաթնածորանների դեմ ամենաարդյունավետ բուժումը ախտահարված կրծքագեղձերը դատարկելն է՝ հաճախակի կրծքով կերակրելու կամ կաթը արտամղելու միջոցով։[5] Առաջարկվել են բազմաթիվ այլ բուժման մոտեցումներ, սակայն արդյունավետությունը որոշելու համար բավարար կլինիկական հետազոտություններ չկան։ Ուսումնասիրված, բայց դրանց օգտագործման օգտին կամ դեմ հիմնաքարային ապացույցներ չունեցող բուժումներ՝
- Կրծքագեղձի նուրբ մերսում:[6] Երբեմն գնդի վրա նուրբ մերսումից հետո պտուկի միջով դուրս է գալիս խտացած կաթի մի մասը, որին հաջորդում է կաթի հոսքը և խցանված ծորանի արագ վերաբացումը:[1]
- Երեխայի ճիշտ դիրքի և կրծքին ամուր հպման ապահովում[6]
- Կրծքագեղձերին չդիպչող,ազատ հագուստ[7]
- Կիրառել տաք կոմպրեսներ[6]
- Խմել մասնագիտացված բուսական թեյ[7]
- Ասեղնաբուժություն[6]
- Գուա-Շա[6]
- Պրոտեոլիտիկ ֆերմենտներ[6]
Կաթնածորանի խցանումը կարող է առաջանալ պտուկի բշտիկից: Այս երկուսն էլ կարող են հանգեցնել մաստիտի:[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Management of breast conditions and other breastfeeding difficulties». National Center for Biotechnology Information US National Library of Medicine. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
This article incorporates text from this source, which is in the public domain. - 1 2 «Clogged Milk Ducts: Symptoms, Causes and Treatments». www.thebump.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-21-ին. Վերցված է 2019-09-21-ին.
- ↑ «Reasons for blocked ducts». Medela (Indian English). Վերցված է 2019-09-21-ին.
- ↑ «Clogged milk duct: Symptoms, home remedies, and prevention». Medical News Today (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019-09-21-ին.
- ↑ Roberts, Kathryn L.; Reiter, Maureen; Schuster, Diane (1998 թ․ սեպտեմբեր). «Effects of Cabbage Leaf Extract on Breast Engorgement». Journal of Human Lactation. 14 (3): 231–236. doi:10.1177/089033449801400312. ISSN 0890-3344. PMID 10205435. S2CID 13110956.
- 1 2 3 4 5 6 Zakarija-Grkovic, Irena; Stewart, Fiona (2020 թ․ սեպտեմբերի 18). «Treatments for breast engorgement during lactation». The Cochrane Database of Systematic Reviews. 2020 (9) CD006946. doi:10.1002/14651858.CD006946.pub4. ISSN 1469-493X. PMC 8094412. PMID 32944940.
- 1 2 «Tackling engorgement and mastitis: an all-in-one guide». www.meandqi.com. Վերցված է 2019-03-26-ին.
- ↑ Walker, Marsha (2011). Breastfeeding management for the clinician: using the evidence. Sudbury, Mass: Jones and Bartlett Publishers. էջ s 534–5. ISBN 978-0-7637-6651-1.