Խրիստո Մարկով
| Խրիստո Մարկով | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | բուլղար․՝ Христо Ганчев Марков |
| Մասնագիտացում | թեթևատլետ և քաղաքական գործիչ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1965[1][2] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Դիմիտրովգրադ, Հասկովոյի մարզ, Բուլղարիա[2] |
| Հասակ՝ | 185 սանտիմետր |
| Քաշ | 76 kg |
Խրիստո Գանչև Մարկով (բուլղար․՝ Христо Ганчев Мaрков. հունվարի 27, 1965[1][2], Դիմիտրովգրադ, Հասկովոյի մարզ, Բուլղարիա[2]), բուլղարացի նախկին թեթևաթլետ, եռացատկորդ։ Հռչակվել է հատկապես 1988 թվականին Սեուլում անցկացված ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը նվաճելու և օլիմպիական ռեկորդ սահմանելու շնորհիվ։ Դարձել է նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող ու ռեկորդակիր։ Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո զբաղվել է մարզչական աշխատանքով. մասնավորապես՝ 1997-ից մինչև 2008 թվականը մարզել է իր հայրենակցուհի Թերեզա Մարինովային, ով նույնպես նվաճել է եռացատկի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը՝ հաղթանակ տանելով 2000 թվականին Սիդնեյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում[3]։

Խրիստո Մարկովը Բուլղարիայի Ժողովրդավարական միություն (Съюз на демократичните сили) կուսակցության ցուցակով ընտրվել է այդ երկրի օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի պտգամավոր[4]։
Նրան շնորհվել է Բորովո բուլղարական քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատանիների համաշխարհային ռեկորդ - 17,42 մ (1984). աշխարհի լավագույն պատանի եռացատկորդների ցանկում Մարկովն զբաղեցնում է 2-րդ տեղը։
- Հեռացատկի Եվրոպայի մարզադահլիճային ռեկորդ - 8,23 մ (1985). դա լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանի 1966 թ. սահմանած ռեկորդի կրկնությունն էր։ Գերազանցել է Ռոբերտ Էմիյանը 8,27 մ արդյունքով։
- Եվրոպայի տղամարդկանց ռեկորդ - 17,92 մ (1987)։ 8 տարի անց գերազանցել է բրիտանացի Ջոնաթան Էդուարդսը 17,98 մ արդյունքով։
- Օլիմպիական ռեկորդ - 17,61 մ (1988)։ 4 տարի անց գերազանցել է ամերիկացի Մայք Քոնլին 17,63 մ արդյունքով։
Լավագույն անձնական արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 World Athletics database
- 1 2 3 4 Strazha.bg
- ↑ cite Sports-Reference |title=Khristo Markov |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/ma/khristo-markov-1.html |archive-url=https://web.archive.org/web/20161203143457/https://www.sports-reference.com/olympics/athletes/ma/khristo-markov-1.html |url-status=dead |archive-date=2016-12-03
- ↑ „Олимпийският шампион Христо Марков положи клетва като депутат“, vesti.bg, 10 март 2004 г.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ekkehard zur Megede: The Modern Olympic Century 1896—1996 Track and Field Athletics, Berlin 1999, publiziert über Deutsche Gesellschaft für Leichtathletik-Dokumentation e.V.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Олимпийският шампион Христо Марков положи клетва като депутат, vesti.bg, 10 март 2004 г.
- Христо Марков – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
| ||||||