Խրիստո Բոտևի հուշարձան (Բոտևգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Խրիստո Բոտևի հուշարձան (Բոտևգրադ)
Կոորդինատներ42°54′28″ հս․ լ. 23°47′30″ ավ. ե. / 42.90778° հս․. լ. 23.79167° ավ. ե. / 42.90778; 23.79167Կոորդինատներ: 42°54′28″ հս․ լ. 23°47′30″ ավ. ե. / 42.90778° հս․. լ. 23.79167° ավ. ե. / 42.90778; 23.79167

Խրիստո Բոտևի հուշարձան (բուլղար․՝ Паметникът на Христо Ботев), բուլղար բանաստեղծ Խրիստո Բոտևի հուշարձանը, որը գտնվում է Բոտևգրադ քաղաքի կենտրոնական հրապարակում և հանդիսանում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը[1]:

Հուշարձանի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի գաղափարը պատկանում է Բոտևգրադի քաղաքապետ Իվան Նիկոլչովսկուն, որին աջակցել է Քաղաքի ժողովրդական խորհրդի գործադիր կոմիտեն: 1959-1960 թվականներին անցկացվեց մրցույթ, որում հաղթեց պրոֆեսոր Իվան Մանդովի նախագիծը: Քաղաքի ժողովրդական խորհրդի շենքում, Գուրկո 3 հասցեում տեղի ունեցավ հանդիպում Մանդովի հետ և հանրային քննարկում: 1960 թվականի մայիսին Մանդովը ներկայացրեց հուշարձանի գիպսային մոդելը, որից հետո քաղաքապետը հրավիրեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին արտահայտվել այդ գաղափարի մասին: Բուլղարական կոմունիստական ​​կուսակցության, հայրենիքի ճակատի, արհմիությունների, կանանց խորհրդի, գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվների, առևտրային միությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ կարծիքներ են արտահայտել, որոնց թվում անբավարար և երբեմն ծիծաղելի գնահատականներ են եղել: Պրոֆեսորը հայտարարեց, որ չի կարողացել բավարարել Բոտևգրադի քաղաքացիների պահանջները, եև հուշարձանի հարցը մնացել է մինչև 1966 թվականը:

1966 թվականին, Բոտևգրադի 100-ամյակին, հուշարձանի բացման հարցը կրկին օրակարգում էր: Իշխանությունները Մանդովին համոզեցին իրականացնել գաղափարիը՝ խոստանալով չխոչընդոտել տեղական մակարդակով բանավեճերին և ստեղծագործական քննարկումներին: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1966 թվականի հոկտեմբերի 9-ին, որին ներկա էին Բուլղարիայի նախագահ Թոդոր Ժիվկովը, Սարանսկի պատվիրակությունը, ինչպես նաև բազմաթիվ արտասահմանցի հյուրեր: Ժիվկովը հանդիսավոր կերպով կտրեց ժապավենը՝ բացելով հուշարձանը:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ներկայացնում է Խրիստո Բոտևի կերպարն ամբողջ հասակով, ձախ ձեռքում նա ունի ոսկեզոն, որը խորհրդանշում է նրա տաղանդը և բանաստեղծի ու հրապարակախոսի փառքը: Արձանը պատրաստված է Բուլղարիայի նկարիչների միության ձուլման արտադրամասում բրոնզից: Պատվանդանի ճարտարապետական դիզայնը Պոդել Աթանասովին է պատկանում: Հուշարձանի հիմքի վրա նշված է 1960 թվականի մայիսի 19-ին ընդունված նախագծի ընդունման արձանագրության ստորագրությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Симеонка Влайкова. Ботевград през годините, ч. 2, с. 57 – 59