Խրիստոս Աֆրոուդակիս
Խրիստոս Աֆրոուդակիս հուն․՝ Χρήστος Αφρουδάκης | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն | ![]() |
Մասնագիտացում | ջրագնդակի խաղացող |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | 1984, մայիսի 23 |
Ծննդավայր | Հունաստան |
Ակումբ | Greece men's national water polo team?, NC Vouliagmeni?, Circolo Nautico Posillipo?, Ethnikos Piraeus Water Polo Club? և Olympiacos SFP (men's water polo)? |
Հասակ՝ | 188 սանտիմետր |
Քաշ | 88 կիլոգրամ |
Խրիստոս Աֆրոուդակիս (հուն․՝ Χρήστος Αφρουδάκης, մայիսի 23, 1984, Աթենք, Հունաստան), հույն ջրագնդակի խաղացող, ով Հունաստանի կազմում մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի[1]։
Ջրագնդակի մարզաձևում ներկայացրել է Հունաստանը 2004 թվականի, 2008 թվականի և 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում և նվաճել տիտղոսներ[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խրիստոս Աֆրոուդակիսը իր պրոֆեսիոնալ սպորտային կարիերան սկսել է 2002 թվականին` 18 տարեկան հասակում կնքելով իր առաջին պայմանագիրը հունական Վոուլիագմենի սպորտային ակումբի հետ։
Ակումբում իր գործունեությունը դադարեցրել է 2004 թվականին և ակումբի կազմում չի նվաճել ոչ մի միջպետական տիտղոս։ 2004-2006 թվականներին գործունեություն է ծավալել հայրենիքից դուրս` Իտալիայում և Հունաստան վերադարձել միայն 2006 թվականի ամռանը։ Հունաստանում նա շարունակել է իր պրոֆեսիոնաl կարիերան Պիրեյ քաղաքում։
2007 թվականին Խրիստոսը պայմանագիր է ստորագրել Պիրեյի Օլիմպիակոսի հետ։ Պայմանագիրը լրացել է 2011 թվականին և նույն թվականին Խրիստոսը լքել է ակումբը։ Այս ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է հունական առաջնությունը (2008, 2009, 2010, 2011) և մասնակցել այլ նշանավոր մրցարշարերի։ Երեք անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Afroudakis | Japanese to English, English to Japanese». www.mp3home.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Christos Afroudakis». Zimbio. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.