Կորյուն Խուրշուդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խուրշուդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Կորյուն Խուրշուդյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 18, 1911[1] |
| Ծննդավայր | Հոկտեմբերյանի շրջան |
| Մահացել է | 1996 |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1969) |
| Մասնագիտություն | տնտեսագետ |
Կորյուն Նիկոլայի Խուրշուդյան (մայիսի 18, 1911[1], Հոկտեմբերյանի շրջան - 1996, Երևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1969), պրոֆեսոր (1971): ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ (1965):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորյուն Խուրշուդյանը ծնվել է 1911 թվականի մայիսի 18-ին, Ղուրդուղուլի (գյուղ Արմավիր՝ Արմավիրի մարզ) գյուղում։ 1939 թվականին ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ճարտարագետների ինստիտուտը։ 1963-1977 թվականներին եղել է ՀԽՍՀ պետական պլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ, 1975-1982 թվականներին` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային տնտեսագիտության ամբիոնի վարիչ[2]։ Խուրշուդյանի տնտեսական հիմնավորումներով են կառուցվել Սևան-Սոթք, Հրազդան-Իջևան երկաթգծերը։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում և Հարավային Կովկասում երկաթուղային տրանսպորտի հեռանկարային զարգացման խնդիրներին։ Հեղինակ է «Տրանսպորտի էկոնոմիկայի ընդհանուր դասընթաց» (1977) բուհական ձեռնարկի։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորյուն Խուրշուդյանը մահացել է 1996 թվականին, Երևան քաղաքում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Принципы распределения перевозок между железнодорожным и автомобильным транспортом в условиях Армянской ССР, Ереван, Изд-во АН АрмССР, 1957. 132 с.
- Ավտոմոբիլային տրանսպորտի վիճակը եվ զարգացման հեռանկարները Հայկական ԽՍՀ-ում, 1961[3]։
- Основные направления развития транспорта Закавказья. К. Н. Хуршудян, АН АрмССР, Ин-т экономики, Ереван, Изд-во АН АрмССР, 1965.
- ՍՍՀՄ տրանսպորտի սոցիալ-տնտեսական բնույթը և նրա դերը ժողովրդական տնտեսության մեջ, 1971։
- Проблемы развития транспорта Закавказского экономического района, 1972.[4]
- Տրանսպորտի էկոնոմիկայի ընդհանուր դասընթաց։ Ուսումնական ձեռնարկ, 1977[5]։
- Բեռնափոխադրումներ և տարիֆներ։ (Ուսումնական ձեռնարկ), Կ. Ն. Խուրշուդյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1985[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6329
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Խուրշուդյան, Կորյուն Նիկոլայի (1961). Ավտոմոբիլային տրանսպորտի վիճակը եվ զարգացման հեռանկարները Հայկական ՍՍՌ-ում. Տնտեսագիտության ինստիտուտ ՀՍՍՌ ԳԱ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Խուրշուդյան, Կորյուն Նիկոլայի (1972). Проблемы развития транспорта Закавказского экономического района. Ереван: Изд-во ЕГУ.(չաշխատող հղում)
- ↑ Խուրշուդյան, Կորյուն Նիկոլայի (1977). Նորեկյան, Ա Ս (ed.). Տրանսպորտի էկոնոմիկայի ընդհանուր դասընթաց։ Ուս. ձեռնարկ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ. Երևան: Երևանի համալս. հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Խուրշուդյան, Կորյուն Նիկոլայի (1985). Բեռնափոխադրումներ և տարիֆներ։ Ուսումնական ձեռնարկ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ. Երևան: Երևանի համալս. հրատ.(չաշխատող հղում)
- ↑ «Хуршудян, Корюн Николаевич - Грузовые перевозки и тарифы : (Учеб. пособие) - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորյուն Խուրշուդյան» հոդվածին։ |
| ||||||