Խուրեն Արծրունի
| Խուրեն Արծրունի Խուրէն Արծրունի | ||
| Արծրունիների զինանշանը | ||
| ||
|---|---|---|
| 1-ին դար | ||
| Հաջորդող | Աշոտ Արծրունի | |
| Ազգություն | հայ | |
| Ծննդավայր | Մեծ Հայք | |
| Վախճանի վայր | Երուսաղեմ | |
| Դինաստիա | Արծրունիներ | |
| Քաղաքացիություն | Օսրոյենե և | |
| Ամուսին | Սանոտ Արծրունի | |
| Զավակներ | Աշոտ Արծրունի և Վաչե Արծրունի | |
Խուրեն Արծրունի նաև Խոսրան Արծրունի, Խուրան Արծրունի, (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 1-ին դար), Արծրունյաց իշխան, Օսրոյենեի Աբգար Ե թագավորի զորավարներից, Աշոտ Արծրունու հայրը, Բյուրատ Բագրատունու քրոջ՝ Սանոտի ամուսինը, Արծրունիների նախարարական տոհմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսրոյենեի Աբգար Ե թագավորը դաշնակցելով Պատրիացիների Արետ թագավորի հետ, Խուրեն Արծրունուն մի օգնական գնդով օգնության է ուղարկում Արետին, որպեսզի կռվի Հերովդեսի դեմ[1]։
Խուրեն Արծրունու կինը և Բյուրատ Բագրատունու քույրը` Սանոտը, որը Աբգար թագավորի քրոջ՝ Ավդեի որդու՝ Սանատրուկի դայակն էր, ձմռանը դեպի Հայաստան ճանապարհորդելիս բքարգել է լինում Կորդվաց լեռներում։ Ըստ Մովսես Խորենացու նրանց որոնող մարդկանց հետ եղել է սպիտակ շուն, որն էլ, պատահել է երեխային և դայակին։ Այս պատճառով էլ Ավդեի որդին կոչվել է Սանատրուկ, անունը դայակից ստանալով, իբրև թե Սանոտի տված[2]։
Ղևոնդ Ալիշանի ծանոթագրությամբ գրված Լաբուբնա ասորի մատենագրի «Թուղթ Աբգարու…» (թրգմ. անգլերենից 1868) աշխատությունում Ղևոնդ Ալիշանը նշում է, որ Խուրենը նույն Խոսրան ասորին է, որին Մովսես Խորենացին է կեղծելով հայացրել, իսկ կեղծիքը ավելի է խորացրել Թովմա Արծրունին, որի պատմածով Խուրենը (Խուրան) մկրտվել է Թադեոս առաքյալից, Սանատրուկի ժամանակ գնացել է Տիբերիոս կայսեր մոտ, պատերազմել է իսպանացիների դեմ, «քաջության պսակ է ստացել», ապա գնացել Երուսաղեմ՝ Հեղինե թագուհու մոտ, նրա դրամով Եգիպտոսում ցորեն է գնել սովյալներին բաշխելու համար և մահացել Երուսաղեմում[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Բ. Իթ (էջ 182)
- ↑ «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Բ. Լզ (էջ 193)
- ↑ Լաբուբնա ասորի մատենագրի «Թուղթ Աբգարու…» (թրգմ. անգլերենից 1868), ծնթ. Ղևոնդ Ալիշանի, ծանոթ. 1, էջ 19
- ↑ Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, Ա. զ, է, ը
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 529
- «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Բ. Իթ (էջ 182) (Խոսրան, ձեռագրերում կան՝ Խոսրոն, Խոսրով), Լզ (Էջ 193) (Խոսրեն)
- «Պատմություն», Մխիթար Անեցի, 1879, Ս. Պետերբուրգ, ի. (էջ 29) (Խոսրոն)
- «Թուղթ Աբգարու…», Լաբուբնա ասորի մատենագիր (թրգմ. անգլերենից 1868), ծնթ. Ղևոնդ Ալիշանի, ծանոթ. 1, էջ 19
- «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, Ա. զ, է, ը (Խուրան - Ա. զ, է, Խուրեն - Ա. զ, է, ը )