Խուսափանք (ֆր.՝ L'esquive), ֆրանսիական մելոդրամա, որը նկարահանվել է Աբդելատիֆ Քեշիշի կողմից,0ծ 2003 թվականին։ Ֆիլմը ստացել է չորս «Սեզար» կինոմրցանակ` լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա, սկսնակ դերասանուհի (Սարա Ֆորեստյե) և լավագույն սցենար անվանակարգերում[1], ինչպես նաև` մի շարք այլ ազգային և միջազգային կինոմրցանակներ։
Իրադարձությունները տեղի են ունենում Փարիզի քաղաքամերձ բնակարաններից մեկում։ Դեռահասների խումբը, որոնք հիմնականում ծագումով Աֆրիկայից են, պատրաստվում են դպրոցական թատրոնում ցուցադրել Պիեռ դե Մարիվոյի «Սիրո խաղ և իրադարձություն» պիեսը։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Կրիմոն, 15 տարեկան ամաչկոտ դեռահաս էր։ Կրիմոն հետաքրքրություն չէր ցուցաբերում թատրոնի հանդեպ, բայց նրա գաղտնի սերը Լիդիայի հանդեպ, որը կատարում էր գլխավոր դերը ներկայացման մեջ, բեմադրությունը հետաքրքիր է դարձնում նրա համար։ Սկզբում նա Առլեկինի դերում միանգամայն անպատեհ ու անհաջող է երևում, սակայն աստիճանաբար սկսում է ներգրավվել փորձերի մեջ և ցույց է տալիս իր ունակությունները։ Կրիմոյի խորթ քույր Նանուն, որը հետևում էր եղբորը դպրոցում, դեմ էր ներկայացմանը նրա մասնակցությանը։ Հերոսների միջև եղած հարաբերությունները կրկնվում են պիեսում նկարագրված իրադարձություններում։