Խուճապային գնումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկիո, Ճապոնիա

Խուճապային գնումներ, տերմին, որը նկարագրում է սպառողների յուրահատուկ վարքագիծը, որն արտահայտվում է որևէ ապրանքի պահանջարկի կտրուկ աճով՝ աղետի կամ ճգնաժամի սպասումով։ Խուճապային գնումները հոտային վարքի տեսակ է[1]։ Խուճապային գնումները կարող են հանգեցնել իրական կամ ընկալելի հետևանքների. վերջին սցենարը ինքնակայացող մարգարեության օրինակն է[2][3][4][5]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուճապային գնումներ տեղի են ունեցել հետևյալ իրադարձություններից առաջ, դրանց ընթացքում կամ դրանցից հետո․

  • Գերմանական հիպերինֆլացիա (1922-1923),
  • Սով Բենգալիայում 1943 թվականին[6],
  • Կուբայի հրթիռային ճգնաժամը հանգեցրել է ԱՄՆ-ում պահածոների խուճապային գնումների[7],
  • 1979-1980 թվականների նավթային ճգնաժամը հանգեցրել է Ճապոնիայի գլխավորությամբ նավթի խուճապային գնումների[8],
  • 2000 թվականի խնդիր՝ սննդի գնում[9][10],
  • 2001 թվական - մետաղների, ոսկու և նավթի խուճապային գնումներ միջազգային ապրանքային շուկաներում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո[11],
  • 2003 թվականի հունվար և փետրվար ամիսներին՝ ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակ, Չինաստանի Գուանդուն նահանգում և հարակից շրջաններում, ինչպիսիք են Հայնան և Հոնգկոնգ, անցկացվել են տարբեր ապրանքների (ներառյալ աղ, բրինձ, քացախ, բուսական յուղ, հակաբիոտիկներ, դիմակներ և չինական ավանդական բժշկություն) խուճապային գնումների մի քանի դրվագներ[12],
  • Վառելիքային բողոքներ Մեծ Բրիտանիայում 2000 և 2005 թվականներին[13][14],
  • Քիմիական գործարանի պայթյուններ Գիրին քաղաքում 2005 թվականին․ գնել են ջուր, սնունդ[15],
  • 2008-2013 թվականներ․ նախագահ Բարաք Օբամայի օրոք զենքի վերահսկողության մասին օրենքների խստացումից վախեցող զենքի սեփականատերերի կողմից ռազմամթերքի գնումը դարձել է զինամթերքի պակասի պատճառներից մեկը[16][17],
  • 2013 թվականի սեպտեմբերին՝ Վենեսուելայի տնտեսական ճգնաժամի ժամանակ, Վենեսուելայի կառավարությունը ժամանակավորապես իր վերահսկողության տակ է վերցրել Արագուայում գտնվող զուգարանի թղթի արտադրության ընկերությունը, որպեսզի կառավարի զուգարանի թղթի «արտադրությունը, իրացումը և բաշխումը»՝ հիմնական ապրանքների պաշարների սպառումից հետո։ Պակասի պատճառը համարվել է «չմտածված պետական քաղաքականությունը, ինչպիսիք են հիմնական ապրանքների գների հսկողությունը և արտարժույթի խիստ սահմանափակումները» և կուտակումը[18],
  • Դոկազո – 2013 թվականին Վենեսուելայում տեղական ընտրություններից առաջ իշխանության աջակցության նվազման ֆոնին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խանութների ռազմական օկուպացիայի մասին հայտարարել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին՝ հայտարարելով. «Ոչինչ մի՛ թողեք վաճառասեղաններին»[19]։ Գների իջեցման մասին հայտարարությունը կողոպուտների պատճառ է դարձել Վենեսուելայի շատ քաղաքներում[20]։ Դոկազոյի ավարտին Վենեսուելայի շատ խանութներ մնացել են ամբողջությամբ առանց ապրանքների[19]։ Մեկ տարի անց՝ 2014 թվականի նոյեմբերին, որոշ խանութներ դեռևս մնացել են դատարկ[19]։
  • 2020 թվականի փետրվար-մարտ. Կորոնավիրուսային վարակի համաճարակ COVID-19դիմակների, սննդամթերքի, շշալցված ջրի, զուգարանի թղթի, ձեռքերի ախտահանիչ միջոցների և սպիրտի գնում[21][22][23][24][25][26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bruce Jones & David Steven The New Politics of Strategic Resources: Energy and Food Security / Challenges in the 21st Century (eds. David Steven, Emily O'Brien & Bruce D. Jone. — Brookings Institution Press. — 2015. — С. 12.
  2. Burden, Lizzy (2020 թ․ մարտի 20). «Is panic buying irrational? Here's why it can seem to make economic sense». The Telegraph. 0307-1235. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «The economics of the toilet paper panic—and why more stockpiling is inevitable - Macleans.ca». www.macleans.ca. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Deutsche Welle (www.dw.com). «Закупки впрок из-за коронавируса: психолог об их истинных причинах | DW | 12.03.2020». DW.COM (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Jessica Guynn, Mike Snider and Kelly Tyko, USA TODAY. «We need to calm down: Coronavirus fears spark 'panic buying' of toilet paper, hand sanitizer and water». The Repository (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Archibald Percival Wavell Wavell Wavell: the viceroy's journal;. — London : Oxford University Press, 1973. — 586 с.
  7. Alice L. George Awaiting Armageddon : how Americans faced the Cuban Missile Crisis. — Chapel Hill : University of North Carolina Press, 2003. — 274 с.
  8. Mamdouch G. Salameh Oil Crises, Historical Perspective" in Concise Encyclopedia of the History of Energy / ed. Cutler J. Cleveland: Elsevier. — 2009. — С. 196.
  9. Lohr, Steve (2000 թ․ հունվարի 1). «1/1/00: TECHNOLOGY AND 2000 -- MOMENTOUS RELIEF; Computers Prevail in First Hours of '00». The New York Times. 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  10. «The Millenium Bug threatens food supply systems». www.fao.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  11. «Oil and gold prices spike - Sep. 11, 2001». money.cnn.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  12. Huiling Ding Rhetoric of a Global Epidemic: Transcultural Communication about SARS. — Illinois University Press. — 2014. — С. 70, 72, 83, 103, 111.
  13. Collins, Nick (2009 թ․ օգոստոսի 25). «EU ban on traditional lightbulbs prompts panic buying». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  14. «UK fuel blockades tumble». BBC News. 2000 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 12-ին.
  15. «Toxic leak threat to Chinese city». BBC News. 2005 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  16. Danielle Kurtzleben (2014 թ․ հուլիսի 1). «How the ammunition shortage went on for so long» (անգլերեն). Vox. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  17. Clifford, Stephanie (2012 թ․ դեկտեմբերի 21). «Shop Owners Report Rise in Firearm Sales as Buyers Fear Possible New Laws». The New York Times. 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  18. By Marilia Brochetto and Greg Botelho CNN. «Facing shortages, Venezuela takes over toilet paper factory». CNN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  19. 19,0 19,1 19,2 Lezama Aranguren, Erick (2014 թ․ նոյեմբերի 9). «La resaca del "dakazo", un año después». El Tiempo. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  20. «Watch: Looting in Venezuela after government launches attack on 'bourgeois parasites'». EuroNews. 2013 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  21. «Virus Outbreak Drives Italians to Panic-Buying of Masks and Food». Bloomberg.com. 2020 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  22. «The economics of the toilet paper panic—and why more stockpiling is inevitable - Macleans.ca». www.macleans.ca. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  23. «Virus panic buying prompts toilet paper rationing in Australia» (անգլերեն). CTVNews. 2020 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  24. Dominic Powell (2020 թ․ մարտի 7). «Coles and Woolworths further limit toilet paper purchases as supply sells out in an hour» (անգլերեն). The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  25. Michelle Toh, CNN Business. «'It's crazy': Panic buying forces stores to limit purchases of toilet paper and masks». CNN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  26. «Почему в России скупают гречку и туалетную бумагу во время эпидемии коронавируса» (ռուսերեն). "Кузбасс Сегодня". 2020 թ․ մարտի 23. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.