Jump to content

Խուխ-Խոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուխ-Խոտո
ՉԺՀ քաղաքային շրջան, մեծ քաղաք Խմբագրել Wikidata
Մասն էWestern Inner Mongolia Խմբագրել Wikidata
Ստեղծում1580 Խմբագրել Wikidata
ԵրկիրՉինաստան Խմբագրել Wikidata
Մայրաքաղաքն էՆերքին Մոնղոլիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՆերքին Մոնղոլիա Խմբագրել Wikidata
Կոորդինատներ40°48′54″N 111°39′47″E Խմբագրել Wikidata
Օրենսդրական մարմինQ106037336 Խմբագրել Wikidata
Բնակչություն3 446 100 Խմբագրել Wikidata
Բարձրություն ծովի մակարդակից1065 մետր Խմբագրել Wikidata
Քույր քաղաքՈւլան-Ուդե, Օկաձակի Խմբագրել Wikidata
Սահմանակցում էԲաոտոու, Ulanqab Խմբագրել Wikidata
Մակերես17 186,12 կմ² Խմբագրել Wikidata
Փոստային դասիչ010000 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.huhhot.gov.cn Խմբագրել Wikidata
Տեղական հեռախոսային կոդ471 Խմբագրել Wikidata
Ավտոմոբիլային համարի ծածկագիր蒙A Խմբագրել Wikidata
Քարտեզ

Խուխ-Խոտո (), ինքնավար շրջան Ներքին Մոնղոլիայում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)։ Ներքին Մոնղոլիայի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։

Խուխ-Խոտոյում տիրում է Խիստ ցամաքային կլիմա մուսոնային գծերով։

Խուխ-Խոտոյի կլիման
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարի
Միջին օրական առավելագույնը, °C −10,7 −6 4,0 14,4 22,7 27,7 29,7 27,6 21,1 12,9 1,2 −8,4 11,4
Միջին ջերմաստիճանը, °C −18,5 −14,8 −4,6 6,1 14,6 20,5 23,0 20,8 13,5 4,6 −6,6 −15,7 3,6
Միջին օրական նվազագույնը, °C −24,2 −21,4 −11,8 −1,8 6,3 12,4 16,1 14,2 6,7 −2 −12,3 −21,1 −3,2
Տեղումների նորմա, մմ 1,4 1,1 1,9 5 8,3 16,6 36,5 39,6 18,4 7,9 2 0,8 139,5
Աղբյուր՝ Հոնկոնգի աստղադիտարան

Մին դարաշրջանի կայսրության ժամանակներից այստեղ բնակություն են հաստատլ չինացիները, որոնք այս վայրին տվել են Գույխուա անվանումը։ XVI դարում (մոտ 1580 թվականին) Ալթան խանը այստեղ հիմնադրեել է մոնղոլական Խուխե-Խոտո քաղաքը (որը ռուսերեն թարգմանվում է որպես «երկնագույն քաղաք» կամ «կապույտ քաղաք»), որը շուտով դարձել է կարևոր քաղաքական, առևտրային, կրոնական (տիբեթյան բուդդիզմ) և մշակութային կենտրոն։

18-րդ դարի վերջում Հին քաղաքից 4 կմ դեպի հյուսիս հիմնադրվել է չինական նոր Սույուան քաղաքը։ Հին և Նոր քաղաքները հետագայում միավորվել են Գույսույ ընդհանուր անվան տակ։ 1922 թվականին քաղաքով անցել է Պեկին-Բաոտոու երկաթուղին։ 1928 թվականին քաղաքը դարձել է նորաստեղծ Սույուան նահանգի մայրաքաղաքը։ Ճապոնական օկուպացիայի ժամանակ այստեղ էր գտնվում Մենցզյան պետության մայրաքաղաքը։

1954 թվականին Սույուան նահանգը լուծարվել է, իսկ Խուխ-Խոտո անվանումով վերանվանված քաղաքը մտել է Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանի կազմի մեջ։

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուխ-Խոտո քաղաքային շրջանը բաժանվում է 4 շրջանի, 4 գավառի, և 1 խոշունի.

# Անվանում Անվանում (չինական) Անվանում (փինյին) Բնակչություն (2004) Տարածք (կմ²) Բնակչության խտություն (/կմ²)
Քաղաքի տարածքը
1 Հուեյմին շրջան 回民区 Huímín qū 220 000 175 1257
2 Սինչենգ շրջան 新城区 Xīnchéng qū 320 000 700 457
3 Յույցյուանի շրջան 玉泉区 Yùquán qū 190 000 213 892
4 Սայխանի շրջան 赛罕区 Sàihǎn qū 360 000 1013 355
Գյուղական գավառներ
5 Թոգթո գավառ 托克托县 Tuōkètuō xiàn 200 000 1313 152
6 Ուչուանի գավառ 武川县 Wǔchuān xiàn 170 000 4885 35
7 Խորինգերի գավառ 和林格尔县 Hélíngé'ěr xiàn 190 000 3401 56
8 Ցինշույխե գավառ 清水河县 Qīngshuǐhé xiàn 140 000 2859 49
9 Թումեդ-Ձախ Խոշուն 土默特左旗 Tǔmòtè Zuǒ qí 350 000 2712 129

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուխ-Խոտոն «Չինաստան-Մոնղոլիա-Ռուսաստան տնտեսական միջանցքի» լոգիստիկ հանգույց է (Թիենծին-Պեկին-Խուխ-Խոտո-Մոնղոլիա-Ռուսաստան տրանսպորտային միջանցք)[1]: China Telecom ընկերության ամպային հաշվարկների տեղեկատվական գոտին գտնվում է քաղաքում[2]:

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուխ-Խոտո քաղաքային շրջանում կան նավթավերամշակման գործարան, Yili Group-ի և Mengniu Dairy-ի կաթնամթերքի գործարաններ, Tetra Pak-ի փաթեթավորման գործարաններ[3]:

Խուխ-Խոտոյում գտնվում է 6-րդ ԳՀԻ-ն («Հեսի» Չինական քիմիական և մեքենաշինական կորպորացիա)՝ China Aerospace Science and Industry Corporation ընկերության ստորաբաժանումը[4]:

Խուխ-Խոտո քաղաքային շրջանում են գտնվում Խուխ-Խոտո Բայտա միջազգային օդանավակայանը և «Շենլե» նոր միջազգային օդանավակայանը[5]:

Խուխ-Խոտոյի մետրոպոլիտենը բացվել է 2019 թվականի դեկտեմբերին։

Կարևոր նշանակություն ունեն Շալյան լոգիստիկական պարկից դեպի Ռուսաստան և Արևմտյան Եվրոպա բեռնափոխադրումները (ավտոմեքենաների, կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների արտահանում)[6][7]:

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգ աշտարակ տաճար

Խուխ-Խոտոյի հիմնական տեսարժան վայրերից են[8].

  • Դաչժաո վանք. հիմնադրվել է 1557 թվականին Ալթան խանի կողմից, շինարարությունն ավարտվել է 1579 թվականին։ Հենց այս տաճարի շուրջն էլ առաջացել է քաղաքը։
  • Հինգ աշտարակների տաճար կամ Ուտա տաճար. կառուցվել է 1732 թվականին, այնտեղ պահվում է ավելի քան մեկուկես հազար Բուդդայի արձան։
  • Չժաոջունի դամբարան. Դամբարանաբլուր է, որտեղ թաղված է Վան Չժաոցզյունը։
  • Մեծ մզկիթ. մզկիթ է, որը կառուցվել է 1639 թվականին։
  • Ներքին Մոնղոլիայի թանգարան. թանգարան է, որտեղ ցուցադրվում են դինոզավրերի բրածոներ, քոչվորների կենցաղային իրեր և արվեստի գործեր, այդ թվում՝ ժամանակակից։
  • Քուանսյանցզ. նրբախորտիկների փողոց
  • Սայշան. հին փողոց
  • «Դաշենկույ». առևտրական տան թանգարան[9]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վիկտորիա» առևտրի կենտրոն
«Մանդուխայ» քաղաքային այգի
«Վան Դա» առևտրի կենտրոն
Ներքին Մոնղոլիայի թանգարան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Д. Волков. Китайская инициатива «Один пояс, один путь» и меры Пекина по обеспечению безопасности транспортных артерий // Зарубежное военное обозрение. — 2024. — № 6 (стр. 16).
  2. ↑ «Китайская индустрия обработки данных на пути к цифровому будущему». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2024-08-14-ին. Վերցված է 2024-08-14-ին.
  3. ↑ «Компания Tetra Pak приступила к строительству нового завода по производству крышек на севере Китая». // Жэньминь жибао, 11.06.2020. Արխիվացված օրիգինալից 2020-07-23-ին. Վերցված է 2020-07-23-ին.
  4. ↑ Адлер Г., Дворянский А. «Ракетно-космическая промышленность Китая» (PDF). // Зарубежное военное обозрение, 2021, № 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-04-23-ին. Վերցված է 2021-03-16-ին.
  5. ↑ «В новом аэропорту класса 4F в г. Хух-Хото успешно завершился испытательный полет». Жэньминь Жибао.
  6. ↑ «Из Хух-Хото в Москву отправился первый специализированный для перевозок автомобилей поезд Китай-Европа». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2024-06-13-ին. Վերցված է 2024-06-13-ին.
  7. ↑ «Технологии в логистическом парке «Шалян» Внутренней Монголии повышают эффективность ж/д перевозок по маршруту «Китай – Европа»». Жэньминь Жибао.
  8. ↑ «Хух-Хото – исторический город на Великом чайном пути». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2024-08-01-ին. Վերցված է 2024-07-31-ին.
  9. ↑ «Иностранные репортеры посетили Музей «Дашэнкуй»». Жэньминь Жибао.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուխ-Խոտո» հոդվածին։