Խուլ եղինջ բծավոր
| Խուլ եղինջ բծավոր | |
Խուլ եղինջ բծավոր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
| Ենթաընտանիք | Խուլեղինջայիններ (Lamioideae) |
| Տրիբա | Lamieae |
| Ցեղ | Խուլ եղինջ (Lamium) |
| Տեսակ | Խուլ եղինջ բծավոր (L. maculatum) |
| Միջազգային անվանում | |
| Lamium maculatum | |
Խուլ եղինջ բծավոր (լատիներեն՝ Lamium maculatum), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]25-100 սմ բարձրությամբ ուղիղ, թույլ թավոտ ցողունով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Սրածայր տերևները հակադիր են, ձվաձև և կոթունավոր։ Օղակներում հավաքված ծաղիկները խոշոր են։ Զանգականման թավոտ բաժակը հինգ նշտարաձև սրված ատամիկներով է։ Բաց վարդագույն կամ մուգ կարմիր պսակը երկշուրթ է։ Պտուղները կազմված են 4 եռանիստ պտղիկներից[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, թփուտներում և խոտառատ սարալանջերին։ Տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են տերևներն ու ծաղիկները։ Տերևները պարունակում են վիտամին C, կարոտին, դաբաղանյութեր, սապոնիններ, եթերային յուղեր, ֆլավոնոիդներ, իրիդոիդներ և այլն։ Պսակաթերթիկները հավաքում են, չորացնում և պատրաստում թեյ։ Երիտասարդ տերևներն օգտագործում են ապուրներ պատրաստելիս[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլ եղինջ բծավոր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլ եղինջ բծավոր» հոդվածին։ |
| ||||||
|