Խուլիո Կարո Բարոխա
Խուլիո Կարո Բարոխա իսպ.՝ Julio Caro Baroja | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահացել է | օգոստոսի 18, 1995[1][3][4] (80 տարեկան) |
Մահվան վայր | Bera |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Instituto-Escuela? |
Մասնագիտություն | մարդաբան, լեզվաբան, պատմաբան և ուսուցիչ |
Աշխատատու | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ծնողներ | հայր՝ Rafael Caro Raggio?, մայր՝ Carmen Baroja? |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Իսպանիայի արքայական ակադեմիա, Պատմության արքայական ակադեմիա, Էուսքալթզաինդիա և Instituto de Estudios Madrileños? |
![]() |
Խուլիո Կարո Բարոխա (իսպ.՝ Julio Caro Baroja. նոյեմբերի 13, 1914[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա - օգոստոսի 18, 1995[1][3][4], Bera), իսպանացի ականավոր պատմաբան, մարդաբան, լեզվաբան և բանահավաք:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլիոյի հայրը հրատարակիչ էր[6], մայրը՝ անվանի գրող Պիո Բարոխայի քույրը, նույնպես գրող էր և ազգագրագետ (ստեղծագործել է Vera Alzate գրչանունով[7])։ Մանուկ հասակում Խուլիոն շատ ժամանակ է անցկացրել հորեղբոր՝ Կառլոս Հանտերեսի հետ:
Նա ընդունվել է Մադրիդի համալսարան, բայց քաղաքացիական պատերազմի պատճառով ուսումնառությունն ընդհատվել է: Պատերազմի ավարտից հետո Մադրիդի համալսարանում (1941 ) գերազանցությամբ պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը հին պատմության վերաբերյալ և կարճ ժամանակ դասավանդել այնտեղ։ Ղեկավարել է Մադրիդի Իսպանական ժողովրդի թանգարանը ( 1942-1953 թթ .): 1950 -ականների սկզբին դրամաշնորհով աշխատել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ազգագրական առաքելություն ղեկավարել իսպանական Սահարայում։ Շատ է ճանապարհորդել Իսպանիայում և ամբողջ աշխարհում: 1983-1995 թվականներին ղեկավարել է բասկագիտության միջազգային հանդեսը ( իսպ.՝ Revista Internacional de los Estudios Vascos ):
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլիո Կարո Բարոխան թողել է գիտական հսկայական ժառանգություն։ Հեղինակ է մարդաբանության, պատմության, Իսպանիայի և նրա ժողովուրդների մշակույթի, իսպանական բանահյուսության, գիրք-նկարների ( իսպ.՝ la literatura de cordel), դիցաբանության ու մոգության, դիվաբանության ու կախարդության վերաբերյալ հիմնարար աշխատությունների: Այդ աշխատություններից առանձնապես արժևորվում են հետևյալները.
- Իսպանիայի ժողովուրդները / Los pueblos de España (1946)
- Բասկեր / Los vascos (1949)
- Հրեաները նորագույն և ժամանակակից Իսպանիայում/ Los judíos en la España moderna y contemporánea (3 հատոր, 1961-1962)
- Բարեկենդան / El carnaval (1965)
- Մոգությունն ու հավատաքննությունը /Vidas mágicas e Inquisición (2 հատոր, 1967)
- Էսսեներ լուբոկային գրականության մասին/ Ensayos sobre la literatura de cordel (1969)
- Ազգային բնավորության մասին առասպելը. El mito del carácter nacional. Meditaciones a contrapelo (1970)
- Հավատաքննություն, կախարդություն և ծպտյալ հուդայականություն / Inquisition, Witchcraft and Crypto Judaism (1970)
- Նավառայի պատմական ազգագրություն/ Etnografía histórica de Navarra (3 հատոր, 1971-1972)
- Ժողովրդական թատրոն և մոգություն/ Teatro popular y magia (1974)
- Պար, ընտանիք, աշխատանք/ Baile, Familia, Trabajo (1976)
- Սիրո ժամանակն է/La estación de amor (1979)
- Ակնարկներ իսպանական ժողովրդական մշակույթի մասին/ Ensayos sobre la cultura popular española (1979)
- Տուն Նավառայում/ La casa en Navarra (4 հատոր, 1982):
- Տոնական ամառ / El estío festiv (1984)
- Բասկերի առասպելները և բասկերի մասին առասպելները/ Mitos vascos y mitos sobre los vascos (1985)
- Հին Իսպանիա/España Antigua (1986)
- Ավանդական իսպանական կյանքի ուսումնասիրություններ/ Estudios sobre la vida tradicional española (1988)
- Ֆիզիոգնոմիայի պատմություն / Historia de la physiognomy. աճը և բնավորությունը (1988)
- Դիվային մոգություն/ La magia demoniaca (1990)
- Կույրերի ռոմանսներ / Romance de ciego (1995)
- Երազների աշխարհը / Los mundos soñados (1996)
- Կախարդներն ու նրանց աշխարհը / Las brujas y su mundo (1997)
- Իսպանական հակակղերականության պատմություն / Historia del anticlericalismo español (2008)
Մեծարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլիո Կարո Բարոխան Իսպաներենի թագավորական ակադեմիայի, Թագավորական պատմական ակադեմիայի անդամ էր, Euskala-ի պատվավոր անդամ: Արժանացել է Աստուրիայի արքայազնի՝ հասարակական գիտությունների բնագավառում մրցանակի ( 1983 ), գեղարվեստում ունեցած վաստակի համար ոսկե մեդալի ( 1984 ), Մենենդես-ի-Պելայոյի միջազգային մրցանակի ( 1989 ), Ազգային գրական մրցանակի և այլ պարգևների։ Նրա անունով են կոչվում Սան Սեբաստիանի հրապարակը, դպրոցներ և այլ կրթական հաստատություններ Իսպանիայի մի շարք քաղաքներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ortiz García, Carmen (2018). «Vie et œuvre de Julio Caro Baroja». In Christine Laurière, Frederico Delgado Rosa (ed.). Dans le labyrinthe de l'anthropologie et de l'histoire. BEROSE - International Encyclopaedia of the Histories of Anthropology. Paris.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Homenaje a Julio Caro Baroja. Madrid: Centro de Investigaciones Sociológicas, 1978.
- Porcel B. Retrato de Julio Caro Baroja. Barcelona: Círculo de Lectores, 1987.
- Marrosan Charola M.A. Julio Caro Baroja, su obra. Madrid: Ernesto Gutiérrez Nicolás, 1993.
- Maraña F. Julio Caro Baroja, el hombre necesario. Zarautz: Editorial Itxaropena, 1995.
- El diablo, las brujas y su mundo: homenaje Andaluz a Julio Caro Baroja/ Salvador Rodríguez Becerra, ed. Sevilla: Signatura Ediciones de Andalucía, 2000.
- Castilla Urbano F. El análisis social de Julio Caro Baroja: empirismo y subjetividad. Madrid: Consejo Superior de Investigaciones Científicas, 2003.
- Paniagua J.A. Etnohistoria y religión en la antropología de Julio Caro Baroja. Fuenlabrada: Diedycul, 2003.
- Memoria de Julio Caro Baroja. Madrid: Conmemoraciones Estatales, 2006 (ցուցահանդեսներ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ https://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/les-docteurs-honoris-causa.html
- ↑ «Editorial Caro Raggio Madrid | Baroja's World». Caroraggio.com. Արխիվացված է օրիգինալից 2015-02-03-ին. Վերցված է 2014-01-03-ին.
- ↑ «Carmen Baroja Nessi:: Auñamendi Entziklopedia». Euskomedia. Վերցված է 2014-01-03-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական էջը Архивная копия ում(Իսպաներեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլիո Կարո Բարոխա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 13 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 18 մահեր
- 1995 մահեր
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանացի լեզվաբաններ
- Իսպանացի պատմաբաններ
- Իսպանացի գիտնականներ
- Մարդաբաններ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Իսպանացի բանասերներ
- Ազգագրագետներ
- Լեզվաբաններ
- Իսպանացի գրողներ
- 20-րդ դարի լեզվաբաններ