Խուզող մրմզուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուզող մրմզուկ
Տեսակհիվանդություն[1][1][2]
Ենթադասդերմատոզ[1], fungal infectious disease? և Մաշկային վարակ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10B36 և B35
Հիվանդությունների բազա32449
MeSHIDD003881
Disease OntologyDOID:1563, DOID:0050134 և DOID:0050134

Խուզող մրմզուկ, մկնատամ (լատ.՝ Dermatomycosis), մարդկանց և կենդանիների սնկային հիվանդություն։ Ախտահարվում են մաշկը, եղունգները, մազերը։

Խուզող մրմզուկի նկատմամբ զգայունակ են տավարը (ավելի հաճախ մատղաշը), ձիերը, շները և կատուները։ Հիվանդության հարուցիչները տրիխոֆիտոն և միկրոսպորում սնկերն են։ Ձմռանը խուզող մրմզուկն ունենում է զանգվածային բնույթ։ Գաղտնի շրջանը 6—30 Օր է։ Մաշկի ախտահարված շրջաններում առաջանում են բշտեր, մազերը թափվում են։ Ախտորոշում են կլինիկական նշաններով և մանրադիտակով։ Անհրաժեշտ է բացառել քոսը։ Բուժումը՝ յոդի, քլորի պատրաստուկներ, 1 —1, 5% յուգլոնի քսուք, անտիբիոտիկներ և այլն։ Կանխարգելման նպատակով պարբերաբար ախտահանում են անասնաշենքերը և գույքը, բարելավում կերակրման և խնամքի պայմանները։ Տավարին կարելի է իմունացնել ՏՖ-130 վակցինայով։[փա՞ստ]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.