Խուդոնի ՋրԷԿ
Խուդոնի ՋրԷԿ | |
---|---|
վրաց.՝ ხუდონის ჰიდროელექტროსადგური | |
![]() | |
Տեսակ | հիդրոէլեկտրակայան |
Երկիր | ![]() |
Տեղադրություն | Մեստիայի մունիցիպալիտետ |
Կարգավիճակ | աշխատող |
Սեփականատեր | Վրաստանի կառավարություն |
Ամբարտակ և ջրհեռ | |
Ամբարտակի տեսակ | ախղեղնաձև ամբարտակ |
Impounds | Էնգուրի |
Բարձրություն (հիմք) | 200,5 |
Էլեկտրակայան | |
Տուբիններ | 3 × 233 մեգավատտ |
Տեղադրված հզորություն | 700 մեգավատտ |
Խուդոնի ՋրԷԿ (վրաց.՝ ხუდონის ჰიდროელექტროსადგური, Խուդոնիս հիդրոէլեկտրոսադգուրի), կիսակառույց ջրաէլեկտրոկայան Ինգուրի գետի վրա Վրաստանում, Ինգուրի ՀԷԿ-ից վերև։ Մտնում է ՀԷԿ-երի Ինգուրի կասկադի կազմի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1979 թվականին և դադարեցվել 1989 թվականին բնապահպանական շարժումների բողոքների պատճառով, որոնք աջակցություն ստացան հասարակության կողմից։ Այդ պահի դրությամբ ՀԷԿ-ը պատրաստ էր մոտ 25-30%-ով։ Դիտարկվում են ՀԷԿ-ի վեջնական կառուցման նախագծեր, մասնավորապես, 2005 թվականին Համաշխարհային բանկի կողմից հատկացվել է 6 միլիոն դոլար, մինչնախագծային աշխատանքների կատարման համար, 2009 թվականի ավարտին պլանավորվում էր ավարտել նախագծի բնապահպանական փորձաքննությունը, որից հետո հայտարարել մրցույթ շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումների ընդհանուր գումարը, որն անհրաժեշտ է ՀԷԿ-ի վերջնական կառուցման համար, գնահատվում է 500-600 միլիոն դոլար, արդեն ներդրված միջոցների ընդհանուր ծավալն արդեն կազմում է $150 միլիոն[1][2][3]։ Ներկայումս, Խուդոնի ՀԷԿ-ի նախագծի օպերատոր է հանդիսանում Trans Electrica ընկերությունը, շինարարական աշխատանքների սկիզբը նախատեսված էր 2012 թվականի ապրիլին։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուդոնի ՀԷԿ-ն ամբարտակակից հիդրոէլեկտրոկայան է, կամարաձև բետոնե ամբարտակով։ ՀԷԿ-ի շինությունների կազմը[4].
- 200,5 մետր բարձրությամբ կամարաձև բետոնե ամբարտակ
- շինարարական թունել
- ջրընդունիչ
- տուրբինային ջրահեռացուցիչներ
- թունելային շահագործման ջրթողիչներ
- դեպի ջրամբար Լախարա գետի հոսանքի ուղղորդիչ
- ՀԷԿ-ի շենք
- հեռացման թունել
- Կոմպլեկտային բաշխիչ էլեգազային սարքավորում 500 կՎ
Ըստ սկզբնական նախագծի՝ ՀԷԿ-ի պլանային հզորությունը 700 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 1660 մլն. կՎտ/ժամ։ ՀԷկ-ի շենքում պետք է տեղակայվեն երեք հիդրոագրեգատներ ուղղահայաց ճառագայթաձև-առանցքային տուրբիններով, որոնք աշխատելու են 152 մետր հաշվարկային ճնշմամբ (առավելագույն ճնշումը՝ 190 մետր), յուրաքանչյուր տուրբինի առավելագույն ծախսը՝ 167 մ³/վրկ.: Տուրբինները շարժման մեջ են դնում 233,3 ՄՎտ հզորությամբ հիդրոգեներատորներին։ ՀԷԿ-ի ճնշումային կառույցները պետք է կազմեն ջրամբար, որի ամբողջական ծավալը կազմում է 364 մլն/մ³ և օգտակար ծավալը՝ 223 մլն/մ³[4]: Դիտարկվում են նաև այլ տարբերակներ ՀԷԿ-ի շինարարությունը ավարտին հասցնելու համար, մի քիչ այլ պարամետրերով, մասնավորապես 170 մետր բարձրությամբ ամբարտակով, ՀԷԿ-ի 638 ՄՎտ հզորությամբ և 1445 մլն կՎտ/ժամ միջին տարեկան արտադրությամբ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «О состоянии приоритетных энергетических проектов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.
- ↑ «Председатель правления РАО «ЕЭС России» Анатолий Чубайс не исключает участия РАО «ЕЭС России» в инвестировании в строительство гидроэлектростанции Худони в Грузии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.
- ↑ «Правительство Грузии и «Continental Energy» подписали меморандум, в рамках проекта строительства Худони ГЭС». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.
- ↑ 4,0 4,1 Гидроэлектростанции Грузии. — М.: Внешторгиздат, 1989. — 47 с.
- ↑ «The Khudoni dam» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Худонская ГЭС на сайте оператора проекта». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 3.11.2011-ին.