Խոդա Աֆարինի կամուրջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Խոդա Աֆարին
پل خداآفرین‎
Khodaferin.jpg
Լուսանկար իրանական կողմից. առջևում Արցախն է
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղանքՀադրութի շրջան և Khoda Afarin County?
Տեսակքարե կամուրջ և կամարաձև կամուրջ
Թռիչքների քանակ11
Հատում էԱրաքս
Կառուցվել է12-րդ դար
Երկարություն130
Լայնություն6
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից12
Կոորդինատներ: 39°9′2.1700001007917″ հս․ լ. 46°56′24.270000100001″ ավ. ե. / 39.150602777805772803° հս․. լ. 46.94007500002777533° ավ. ե. / 39.150602777805772803; 46.94007500002777533

Խոդա Աֆարինի կամ Քարավազի[1] կամուրջներ, միջնադարյան կառույց Արաքս գետի վրա։ Կապում են Արցախի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դրանց թիվը երեքն է՝ մեկը մյուսից յոթ-ութ հարյուր մետր հեռավորությամբ։ Առաջինը ներկայիս կիսավեր կամուրջն է՝ կառուցված 12-րդ դարում (11 թռիչք), մյուսը կառուցված է 13-րդ դարում (15 թռիչք) և կանգուն է։ Իսկ երրորդը՝ երկաթյա (զինվորական) կամուրջ է[2]։ 1993 թվականից տարածքը գտնվում է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոդա Աֆարինի կամուրջներից մեկի մասին առաջին գրավոր հիշատակումը պատկանում է իրանցի պատմաբան և աշխարհագրագետ Համդալահու Ղազվինիին։ Ըստ նրա «Խոդա Աֆարին» կամուրջը կառուցվել է Հիջրայի 15 թվականին կամ մեր թվարկության 636 թվականին արաբ հրամանատար Բաքր իբն Համդալլահի կողմից։ Հայտնի է, որ 643-644 թվականներին տեղի է ունենում արաբական զորքերի արշավանք դեպի Հայաստան։ Սակայն ժամանակակից պատմաբանները երկմտում են, որ արաբներն ընդունակ էին միաժամանակ պատերազմ վարել և կամուրջ կառուցել։ Ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ Ղազվինին ի նկատի ուներ արաբական զորքերի բնական ժայռերով ջրանցումը Արաքս գետով։ Այդ պատճառով 15-կամարանոց կամրջի կառուցումը վերագրվում է ավելի ուշ շրջանի՝ 13-րդ դարին։

15-րդ դարից սկսած՝ այս կամուրջները կապել էին Արցախի մելիքությունները Սեֆյան Իրանին[3]: Կամուրջների մասին հիշատակում են Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար), Ղևոնդ Ալիշանը և Մակար Բարխուդարյանը (19-րդ դար)[1]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Զոհրաբ Ըռքոյան, Խուդափերինի կամ Քարավազի պատմական կամուրջը
  2. Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի։ ISBN 999 41- 48- 19-2, Էջ 312 Գևորգ Յազըճյան. ուխտագնացություն դեպի Հայաստանի ազատագրված տարածքներ, Հայեր, վերադարձեք հայրենիք։
  3. Թաթուլ Հակոբյան, Աստծո ջրամբարը. Խոդա Աֆարին
Խոդա Աֆարինի կամուրջը
Խոդա Աֆարինի կամուրջը