Խուան Վալերոն
Խուան Կառլոս Վալերոն իսպ.` Juan Carlos Valerón Santana | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Վալերոնը 2010 թվականին | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Խուան Կառլոս Վաերոն Սանտանա | |||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1975[1][2] (47 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Arguineguín, Mogán, Las Palmas, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա | |||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
1995-2016 | Ընդհանուր | 590 | (42) | |||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խուան Կառլոս Վալերոն Սանտանա (իսպ.՝ Juan Carlos Valerón Santana, հունիսի 17, 1975[1][2], Arguineguín, Mogán, Las Palmas, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Վալերոնը հայտնի է իր տեխնիկական, գնդակը կառավարելու և փոխանցումներ կատարելու ունակություններով։ Լա Լիգայի 15 մրցաշրջանների ընթացքում Խուանը մասնակցել է 390 հանդիպման և դարձել է 29 գոլի հեղինակ։ Նա հանդես է եկել «Մալյորկա»-ի, «Ատլետիկո Մադրիդ»-ի, «Դեպորտիվո Լա Կորունյա»-ի կազմերում։ Իսպանացին իր կարիերան սկսել և ավարտել է «Լաս Պալմաս»-ի կազմում։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը մեկ անգամ մասնակցել է աշխարհի, երկու անգամ էլ Եվրոպայի առաջնություններին։ Հավաքականի կազմում մասնակցել է 46 հանդիպման։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ֆուտբոլային կարիերան Խուան Վելորնը սկսել է իսպանական «Լաս Պալմաս»-ի կազմում։
1997/98 մրցաշրջանի սկզբում Խուանը տեղափոխվել է «Մալյորկա»։ Իսպանական թիմի կազմում իր դեբյուտը Վալերոնը նշել է 1997 թվականի օգոստոսի 31-ին` «Վալենսիա»-ի դեմ խաղում։ Մրցաշրջանի արդյունքում Խուան Վալերոնը օգնել է թիմին Լա Լիգայում գրավել 5-րդ հորիզոնականը և թիմի հետ դարձել է Իսպանիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն։
«Ատլետիկո Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերայի հաջորդ երկու տարիները Վալերոնը անցկացրել է «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում։ Թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 65 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ։
«Դեպորտիվո Լա Կորունյա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին իսպանացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Թիմի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում իսպանացին օգնել է թիմին դառնալ Իսպանիայի սուպերգավաթակիր, երկու տարի անց Իսպանիայի գավաթակիր և Իսպանիայի սուպերգավաթակիր։
2006 թվականին ֆուտբոլիստի մոտ սկսվում է նկատվել մարզավիճակի անկում, որի պատճառը վնասվածքներն էին[3] which relapsed in July[4]: Վալերոնը վերադարձել է «Դեպորտիվո»-ի հիմնական կազմ 2008 թվականի հունվարի 27-ին` մասնակցելով «Ռեալ Վալյադոլիդ»-ի դեմ խաղին[5]։ Նա այդ խաղում 75-րդ րոպեին փոխարինել է Անդրես Գուարդադոյին, իսկ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով` «Դեպորտիվո»-ի հաղթանակով։
2008/09 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը նորից դարձել է թիմին հիմնական կազմի կարևոր ֆուտբոլիստ[6]։
Խուան Վալերոն խզել է իր պայմանագիրը 2013 թվականին[7]։
Վերադարձ «Լաս Պալմաս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 14-ին 16 տարվա դադարից հետո Խուան Վալերոնը վերադարձել է «Լաս Պալմաս»[8]։ Նա թիմի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր` հետագայում երկարաձգելու հնարավորությամբ։
2015 թվականի ամռանը Վալերոնը երկարաձգել է իր պայմանագիրը[9] : Սեպտեմբերի 26-ին Խուանը մասնակցել է «Բարսելոնա»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1-2 հաշվով` կապտանռնագույնների հաղթանակով[10]։ Այդ հանդիպմանը մասնակցելով իսպպանացին դարձել է 5-րդ ամենամեծ ֆուտբոլիստը ով մասնակցել է ֆուտբոլային հանդիպման[11]։
2016 թվականի մարտի 1-ին նա անցկացրել է իր 400-րդ հանդիպումը Իսպանիայի առաջնության շրջանակներում` մասնակցելով «Խետաֆե»-ի դեմ խաղին[12]։ Մայիսի 7-ին Խուան Վալերոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին[13]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 1998 թվականի նոյեմբերի 18-ին` Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[14], որն ավարտվել է 2-2 հաշվով։
հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2000-ին, ԱԱ 2002,-ին, Եվրո 2004-ին[15]։ Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը իսպանացին անցկացրել է 2005 թվականի մարտի 26-ին` մասնակցելով Չիլիի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է 3-0 հաշվով` իսպանացիների հաղթանակով[16]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալերոնի ավագ եղբայրը` Միգել Անգելը նույնպես ֆուտբոլիստ է եղել։ Նա նույնպես հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի գավաթակիր - 2001-02
- Իսպանիայի սուպերգավաթակիր - 2002
- ՈՒԵՖԱ Ինտերտոտոյի գավաթակիր - 2008
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 1998
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Valerón suffers injury blow»։ UEFA.com։ հունվարի 23, 2006։ Վերցված է փետրվարի 18, 2009
- ↑ «Tottenham hit by King injury blow»։ UEFA.com։ հուլիսի 30, 2006։ Վերցված է հունվարի 5, 2009(չաշխատող հղում)
- ↑ «Lotina respira tras vencer al Valladolid en la vuelta de Valerón (3–1)» [Lotina breathes after beating Valladolid in return of Valerón (3–1)]։ 20 minutos (Spanish)։ հունվարի 27, 2008։ Վերցված է նոյեմբերի 6, 2017
- ↑ «Valerón thankful for new lease of life»։ UEFA.com։ հունվարի 28, 2009։ Վերցված է փետրվարի 18, 2009
- ↑ «Valeron announces Depor exit»։ Football España։ հունիսի 2, 2013։ Վերցված է հոկտեմբերի 22, 2015
- ↑ «Juan Carlos Valerón vuelve a la Unión Deportiva Las Palmas» [Juan Carlos Valerón returns to Unión Deportiva Las Palmas] (Spanish)։ UD Las Palmas։ հուլիսի 14, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-17-ին։ Վերցված է հուլիսի 16, 2013
- ↑ «Valerón renueva por una temporada» [Valerón renews for a season] (Spanish)։ UD Las Palmas։ հուլիսի 15, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-16-ին։ Վերցված է հուլիսի 16, 2015
- ↑ «Valerón volvió a jugar en Primera 847 días después» [Valerón played again in Primera 847 days later]։ Marca (Spanish)։ սեպտեմբերի 27, 2015։ Վերցված է հոկտեմբերի 21, 2015
- ↑ «Evergreen Juan Carlos Valeron returns to La Liga action aged 40»։ Joe։ սեպտեմբերի 26, 2015։ Վերցված է հոկտեմբերի 21, 2015
- ↑ «Congratulations! Juan Carlos Valeron played his 400th La Liga game»։ Sport։ մարտի 2, 2016։ Վերցված է մարտի 14, 2016
- ↑ «Valerón anuncia su retirada» [Valerón announces his retirement]։ La Voz de Galicia (իսպաներեն)։ մայիսի 7, 2016։ Վերցված է հունիսի 25, 2016
- ↑ «Notable alto» [B Plus]։ Mundo Deportivo (Spanish)։ նոյեմբերի 19, 1998։ Վերցված է մայիսի 16, 2013
- ↑ «Sáez selects Spain squad»։ UEFA.com։ մայիսի 20, 2004։ Վերցված է մայիսի 7, 2016
- ↑ «Aperitivo oriental» [Oriental hors d'oeuvre]։ Mundo Deportivo (Spanish)։ մարտի 27, 2005։ Վերցված է մայիսի 17, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը canaldeportivo.com կայքում Archived 2007-09-30 at the Wayback Machine.
- Էջը footballdatabase.com կայքում
- Խուան Վալերոն պրոֆիլը BDFutbol կայքում
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Լաս Պալմասի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Դեպորտիվո Լա Կորունյայի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլային մարզիչներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ