Խուան Ռուիս դե Ալարկոն ի Մենդոսա (իսպ.՝ Juan Ruiz de Alarcón y Mendoza), 1581[1][2][3][…], Տասկո դե Ալարկոն - օգոստոսի 4, 1639(1639-08-04)[4][5], Մադրիդ, Իսպանիա[6]), իսպանացի դրամատուրգ։ Նրա պատմական բնույթի գործերից է «Սեգովիացի ջուլհակը» (1634) հերոսական պիեսը։ Առավել հայտնի ստեղծագործությունները՝ «Կասկածելի ճշմարտություն» (գրվել է մինչև 1619 թ.), «Պատերն էլ ականջներ ունեն» (1622 թ.), պատկանում են «բնավորությունների կատակերգությանը», որտեղ մերկացվում են մարդկային արատները, հաստատվում բարոյականության հումանիստական սկզբունքները։ Ռուիսի պիեսները մեծ ազդեցություն են գործել այլ երկրների գրականություններում այդ ժանրի զարգացման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։