Խուան Մարինելյո
![]() |
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Խուան Մարինելյո իսպ.՝ Juan Marinello y Vidaurreta | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1898[1] |
Ծննդավայր | Ranchuelo, Villa Clara Province, Կուբա |
Մահացել է | մարտի 27, 1977[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Հավանա, Կուբա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Կուբայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մարինելյո ի Վիդաուրրետա Խուան (իսպ.՝ Juan Marinello y Vidaurreta, նոյեմբերի 2, 1898[1], Ranchuelo, Villa Clara Province, Կուբա - մարտի 27, 1977[1], Հավանա, Կուբա), կուբացի հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, հրապարակախոս։
Ավարտել է Հավանայի համալսարանը, 1962-1963 թթ.–ին նրա ռեկտորն էր։ 1937 թվականին եղել է հանրապետական Իսպանիայում, բանաստեղծ Գիլիենի հետ հրատարակել «Հանրապետական Իսպանիայի մարդիկ» ռեպորտաժների ժողովածուն։ 1938 թ.-ից կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել։ 1965 թ.-ից՝ Կուբայի կոմկուսի Կենտկոմի անդամ։ Եղել է կոնգրեսի դեպուատա (1942-1944), սենատոր (1944-1946), սենատի փոխնախագահ (1946-1948 թթ.)։ 1950 թվականին լույս է ընծայել «ճանապարհորդություն ԽՍՀՄ և ժողովրդական դեմոկրատիայի երկրներ» ուղեգրությունների գիրքը։ Մարինելյոյի հիմնական ստեղծագործությունը գրաքննադատական հրապարակախոսությունն է։ Հանդես է եկել որպես Կուբայի և Լատինական Ամերիկայի արվեստի ազգային ինքնատիպության, սոցիալական ուղղվածության տեսաբան ու պրոպագանդիստ։ Առանձնահատուկ տեղ են գրավում Մարտիի մասին գրած աշխատությունները։ «ժամանակակիցներ։ Նոթեր և հուշեր․..» (1964) գրքում պատկերել է Լատինական Ամերիկայի ն Եվրոպայի մշակույթի ականավոր գործիչների։ 1963 թվականից Կուբայի ներկայացուցիչն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 1950 թ.-ից՝ խաղաղության համաշխարհային խորհրդի, 1966 թվականից՝ նրա նախագահության անդամ։ Պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանով (1973 թ.)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 321)։ ![]() |