Խուան Լունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուան Լունա
Luna 1899.png
Ծնվել էհոկտեմբերի 23, 1857(1857-10-23)[1]
ԾննդավայրBadoc, Ilocos Norte, Ilocos Region, Լուսոն, Ֆիլիպիններ
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1899(1899-12-07)[2] (42 տարեկան)
Մահվան վայրՀոնկոնգ, Բրիտանական կայսրություն[3]
ՔաղաքացիությունFlag of the Philippines (1985–1986).svg Ֆիլիպիններ
ԿրթությունԱտենեո դե Մանիլա համալսարան և Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, ինքնակենսագիր և քանդակագործ
Ոճակադեմիզմ
Ժանրդիմանկար և պատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներSpoliarium?, Chula series?, Ecce Homo? և The Parisian Life?
Juan Luna Վիքիպահեստում


Խուան Լունան իր փարիզյան արվեստանոցում

Խուան Լունա ի Նովիսիո (ֆիլիպին․՝ Juan Luna y Novicio, հոկտեմբերի 23, 1857(1857-10-23)[1], Badoc, Ilocos Norte, Ilocos Region, Լուսոն, Ֆիլիպիններ - դեկտեմբերի 7, 1899(1899-12-07)[2], Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն[3]), ֆիլիպինյան խոշորագույն նկարիչներից մեկը, Ֆիլիպինների հեղափոխական հակագաղութային պատերազմի մասնակից, գեներալ Անտոնիո Լունայի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Լունա-ի-Նովիսիոն ծնվել է ազնվական ընտանիքում, նրա ծնողներն էին Խոակին Լունա դե Սան Պեդրո-ի-Պոսադան և Լաուրենա Նովիսիոն-ի-Անչետան, 7 երեխաներից երրորդն էր։ Վաղ տարիքում Խուանը ցուցադրել է գեղարվեստական տաղանդ, իսկ Մանիլայի Աթենիան ավարտելուց հետո ուսումնասիրել է գեղանկարչություն։ 1874 թվականին Խուան Լունան ավարտում է արվեստի բակալավրը։ Դրանից հետո նա ընդունվում է Մանիլայի ծովային դպրոց, սովորում նավագնացություն և մասնակցում տարբեր երկրներ ճանապարհորդություններին։ Ֆիլիպիններ վերադառնալուց հետո Լունան այցելում է Մանիլայի գեղանկարչական ակադեմիա (Academia de Dibujo y Pintura): 1877 թվականին Խուանը ավագ եղբոր՝ թավջութակահար Մանուելի հետ միասին մեկնում է Իսպանիա՝ ուսումը շարունակելու։ Մադրիդում Լունան ընդունվեց Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ շուտով նրա աշխատանքները արժանացան մի քանի մրցանակների։ Ակադեմիայում ուսման համակարգից դժգոհ Լունան մասնավոր դասեր է անցնում նաև նկարիչ Ալեխո Վերայի մոտ։ Վերջինս, տեսնելով իր աշակերտի խոստումնալից տաղանդը, նրան իր հետ տանում է Հռոմ և Փարիզ ուսումնական ուղևորությունների։ Հռոմում Լունան ուսումնասիրում է Վերածննդի դարաշրջանի հին վարպետների գործերը։ Այստեղ նա ստեղծել է Դաֆնիս և Քլոե նկարը, որի համար նրան շնորհվել է արծաթե ներկապնակ Մանիլայի արվեստի ճեմարանի կողմից, ինչպես նաև Կլեոպատրայի մահը[4] նկարը, որի համար նա ստացել է արծաթե մեդալ։ Ավելի ուշ Կլեոպատրայի մահը Իսպանիայի կառավարությունը գնեց 5000 պեսետայով։ Հայտնի նկարիչ դառնալուց հետո Խուան Լունան Ֆիլիպինների կառավարությունից չորս տարի ստանում է տարեկան 600 պեսոյի կրթաթոշակ։ Վերադառնալով Հռոմ՝ Լունան աշխատում է իր գլխավոր աշխատանքի՝ «Սպոլիարում» (Spoliarium) վրա։ Նկարի համար նա Մադրիդում 1884 թվականին ստացավ առաջին մրցանակը՝ Կերպարվեստի ազգային ցուցահանդեսի ոսկե մեդալ։ «Լեպանտոյի ճակատամարտը»[5] նկարի համար նա շահեց իր երկրորդ ոսկե մեդալը՝ 1888 թվականին Բարսելոնայի ցուցահանդեսում։

Ստեղծագործական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքում Խուանը ցուցադրել է գեղարվեստական տաղանդ, իսկ Մանիլայի Աթենիան ավարտելուց հետո ուսումնասիրել է գեղանկարչություն։ 1874 թվականին Խուան Լունան ավարտում է արվեստի բակալավրը։ Դրանից հետո նա ընդունվում է Մանիլայի ծովային դպրոց, սովորում նավագնացություն և մասնակցում տարբեր երկրներ ճանապարհորդություններին։ Ֆիլիպիններ վերադառնալուց հետո Լունան այցելում է Մանիլայի գեղանկարչական ակադեմիա (Academia de Dibujo y Pintura): 1877 թվականին Խուանը ավագ եղբոր՝ թավջութակահար Մանուելի հետ միասին մեկնում է Իսպանիա՝ ուսումը շարունակելու։ Մադրիդում Լունան ընդունվեց Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ շուտով նրա աշխատանքները արժանացան մի քանի մրցանակների։ Ակադեմիայում ուսման համակարգից դժգոհ Լունան մասնավոր դասեր է անցնում նաև նկարիչ Ալեխո Վերայի մոտ։ Վերջինս, տեսնելով իր աշակերտի խոստումնալից տաղանդը, նրան իր հետ տանում է Հռոմ և Փարիզ ուսումնական ուղևորությունների։ Հռոմում Լունան ուսումնասիրում է Վերածննդի դարաշրջանի հին վարպետների գործերը։ Այստեղ նա ստեղծել է Դաֆնիս և Քլոե նկարը, որի համար նրան շնորհվել է արծաթե ներկապնակ Մանիլայի արվեստի ճեմարանի կողմից, ինչպես նաև Կլեոպատրայի մահը[6] նկարը, որի համար նա ստացել է արծաթե մեդալ։ Ավելի ուշ Կլեոպատրայի մահը Իսպանիայի կառավարությունը գնեց 5000 պեսետայով:1885 թվականին Խ. Լունան եկավ Փարիզ և այստեղ բացեց իր արվեստանոցը։ Արվեստի այս ստուդիան շուտով դարձավ նրանց երկրից դուրս բնակվող ֆիլիպինցիների հանդիպման վայրը։ Այստեղ Խոսե Ռիսալը կազմակերպում է հեղափոխական, հակագաղութային խմբավորումը՝ Indios Bravos:

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին Լունան ամուսնանում է Պաս Պարդո դե Տավերայի հետ։ Այս կարճ ու դժբախտ ամուսնության մեջ ծնվեցին՝ որդի Անդրեսը և դուստրը՝ Մարիան։ 1893 թվականի սեպտեմբերի 23-ին Խ. Լունան խանդի հողի վրա սպանում է իր կնոջն ու զոնքաչին, ինչպես նաև ծանր վիրավորում աներոջը՝ Ֆելիքսին։ Գործը քննել է ֆրանսիական դատարանը։ 1894 թվականիի փետրվարի 7-ին նա անմեղ ճանաչվեց այս հանցագործության մեջ, «ժամանակավոր խելագարություն» այն ժամանակվա «չգրված օրենքը» ներում էր տղամարդկանց անհավատարիմ կանանց սպանելու համար[7]։ 5 օր անց նա որդու հետ մեկնել է Փարիզից Մադրիդ, որտեղ ավարտել է իր անավարտ որոշ աշխատանքներ։


Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականի ապրիլին Հ. Լունան վերադարձավ Ֆիլիպիններ։ Այստեղ նա գրում է իր որոշ աշխատանքներ ֆիլիպինյան թեմաներով։ 1896-ի սկզբին Լունան կրկին հեռանում է, այս անգամ՝ Ճապոնիա։ Վերադառնալուց հետո նա ձերբակալվեց 1896 թվականի սեպտեմբերին և երկար ժամանակ անցկացրեց Մանիլայի բանտում՝ Կատուպունանի[8] հակաիսպանական ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով, որի առաջնորդներից մեկը Խուանի եղբայրն էր՝ Անտոնիոն։ 1897 թվականի մայիսի 27-ին նա ներվեց Ալֆոնս XIII թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ և ազատ արձակվեց։ Մեկ ամիս անց նկարիչը Ֆիլիպիններից նավարկեց Իսպանիա։ 1898 թվականին Խ.Լունան Ֆիլիպինների հեղափոխական կառավարության կողմից նշանակվեց որպես պատվիրակության անդամ Փարիզում՝ Ֆիլիպինների անկախ պետության ճանաչման շուրջ բանակցություններում։ 1898-ի դեկտեմբերին իսպանա-ամերիկյան պատերազմի ավարտից հետո նա եկավ Վաշինգտոն՝ ԱՄՆ կառավարությանը հորդորելու ճանաչել Ֆիլիպինների անկախությունը։ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ Խուան Լունան իմացավ իր եղբոր՝ Անտոնիոյի մահվան մասին, որից հետո նա թողեց բոլոր գործերն ու վերադարձավ հայրենիք։ Ճանապարհին՝ Հոնկոնգում Խ.Լունան մահացավ սրտի կաթվածից։ 1920 թվականին նրա մարմինը Հոնկոնգից տեղափոխեցին Ֆիլիպիններ և թաղեցին այնտեղ։

Մանիլայի կենտրոնական փողոցներից մեկը կրում է Խուան Լունայի անունը։


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]