Խուան Գուայդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Գուայդո
իսպ.՝ Juan Guaidó
Juan Guaidó february 2020.jpg
 
Կուսակցություն՝ Popular Will? (հունվարի 5, 2020)[1]
Կրթություն՝ Անդրես Բելո կաթոլիկ համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան, Institute of Advanced Studies in Administration? և The Graduate School of Political Management?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և արդյունաբերական ինժեներ
Ծննդյան օր հուլիսի 28, 1983(1983-07-28)[2] (39 տարեկան)
Ծննդավայր Լա Գուայրա, Democratic republic of Venezuela
Քաղաքացիություն Flag of Venezuela.svg Վենեսուելա
Ի ծնե անուն իսպ.՝ Juan Gerardo Antonio Guaidó Márquez
Ամուսին Fabiana Rosales?
Զավակներ Miranda Guaidó Rosales?
 
Ինքնագիր Изображение автографа

Խուան Խերարդո Գուայդո Մարկես (հուլիսի 28, 1983(1983-07-28)[2], Լա Գուայրա, Democratic republic of Venezuela, իսպ.՝ Juan Gerardo Guaidó Márquez), վենեսուելացի ինժեներ և քաղաքական գործիչ[3] , Վենեսուելայի Հանրապետության Ազգային Ժողովի (en) նախագահ (2019 թվականի հունվարի 5-ից)։ Ժողովրդի կամք (en) կուսակցության անդամ է, հանդիսանում է նաև Ազգային Ժողովում Վարգաս նահանգի ներկայացուցիչ պատգամավոր։ 2019 թվականի հունվարի 11-ին Վենեսուելայի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հռչակվել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։ 2019 թվականի հունվարի 23-ին Կարակասի Չակաո շրջանում ընթացող բազմահազարանոց ցույցի ժամանակ Գուայդոն «երդում է տվել», իրեն հռչակելով Վենեսուելայի ժամանակավոր նախագահ՝ 2019 թվականի հունվարին Նիկոլաս Մադուրոյի նախագահական երդմնակալությունից հետո առաջացած և դրան հաջորդող ու առայժմ ընթացող նախագահական ճգնաժամի (en) պայմաններում։ Գուայդոյի երդմնակալությունից հետո մի շարք պետություններ նրան ճանաչել են Վենեսուելայի նախագահ, այդ թվում՝ Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կոլումբիան և Միացյալ Նահանգները[4][5][6][7][8][9], սակայն Գուայդոյին հրաժարվել է նախագահ ճանաչել Մադուրոյի կողմից նշանակված Արդարադատության գերագույն դատարանը (en)[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://talcualdigital.com/voluntad-popular-pide-convocar-primarias-para-2023-y-dice-tener-su-candidato/
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Diputado por Vargas Juan Guaidó» (իսպաներեն)։ Popular Will Party։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-18-ին։ Վերցված է հունվարի 15, 2019 
  4. «La Argentina reconoció a Juan Guaidó como presidente de Venezuela»։ Infobae։ հունվարի 23, 2019։ Վերցված է հունվարի 23, 2019 
  5. «Juan Guaidó se declara presidente da venezuela e tem apoio do brasil»։ VEJA։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2019-ին։ Վերցված է հունվարի 12, 2019 
  6. Long Gideon (հունվարի 13, 2019)։ «Venezuela's opposition vows to help end Maduro's rule»։ Financial Times (en-GB)։ Վերցված է հունվարի 15, 2019։ «Sebastián Piñera, Chile’s president, agreed: 'Chile does not recognise the regime of Nicolás Maduro [we] give our full support to the National Assembly [...] and its new head Juan Guaidó.'» 
  7. «Rosselló recognizes Juan Guaidó as interim president of Venezuela»։ Primera Hora։ հունվարի 18, 2019։ Վերցված է հունվարի 19, 2019 
  8. https://twitter.com/CBCAlerts/status/1088138725891166208
  9. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին։ Վերցված է 2019-01-23 
  10. Venezuelan Top Court Calls for Probe into Illegal Actions of Suspended National Assembly