Խուան Ագուդելո
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Խուան Սեբաստիան Ագուդելո[1] | ||||||||||||||||||||
Ազգությունը | աֆրոամերիկացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1992 (28 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մանիսալես, Կոլումբիա | ||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 17 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Խուան Սեբասիան Ագուդելո (անգլ.՝ Juan Sebastián Agudelo, նոյեմբերի 23, 1992[2][3], Manizales, Կոլումբիա), կոլումբիական արմատներ ունեցող ամերիկացի ֆուտբոլիստ: Ներկա պահին հանդիսանում է «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն» ամերիկյան ակումբի և Ամերիկայի ազգային հավաքականի հարձակվողը:
Ագուդելոյի ընտանիքը Կոլումբիայից է, նրանք արտագաղթել են ԱՄՆ, երբ Խուանը 7 տարեկան էր[4]:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագուդելոն «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սանն է։ 2010 թվականի ապրիլի 27-ին Լամար Հանթի գավաթի մրցության շրջանակներում՝ «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը[5]: Նույն թվականի հոկտեմբերի 9-ին նա «Ռեալ Սոլթ-Լեյքի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը արդեն՝ MLS-ում։ 2011 թվականի մարտի 20-ին «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղում Խուանը հեղինակել է իր առաջին գոլը ակումբի կազմում[6]:
2011 և 2012 թվականների մրցաշրջանների միջև ընկած հատվածում Ագուդելոն մարզվել է սկզբում գերմանական «Շտուտգարտի»[7] այնուհետև՝ անգլիական «Լիվերպուլի» հետ։ 2012 թվականի մայիսին Խուանը որպես Խիտ Պիրսին փոխարինող տեղափոխվում է «Չիվաս ԱՄՆ»: Մայիսի 20-ին կայացած «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[8]: 2013 թվականի մարտի 10-ին «Դալլասի» դեմ խաղում Ագուդելոն հեղինակում է «Չիվասի» կազմում իր առաջին գոլը[9]: Արդեն 2013 և 2014 թվականների մրցաշրջանների արանքում Խուանը սկսում է իր մարզումները շոտլանդական «Սելտիկի»[10] և անգլիական «Վեստ Հեմի» հետ[11]:
2013 թվականի մայիսի 7-ին Ագուդելոն տեղափոխվում է «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն»[12]: Մայիսի 19-ին «Դինամո Հյուսթոնի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[13]: Մեկ շաբաթ անց «Տորոնտոյի» դեմ խաղում Ագուդելոն հեղինակում է իր առաջին գոլը «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշնի» կազմում[14]:
Ամռանը Խուանը ստանում է ծնկի վնասվածք, որի պատճառով էլ մեկ ամսով հեռանում է ֆուտբոլից։ Օգոստոսի 9-ին անգլիական «Սթոք Սիթին» հայտարարում է Ագուդելոյի հետ նախնական պայմանագրի կնքման մասին, համաձայն որի Ագուդելոն ձմեռային տրասֆերային պատուհանի ընթացքում՝ 2014 թվականի հունվարի 1-ին պետք է համալրի թիմի կազմը[15][16]: Տեղափոխումից շատ քիչ ժամանակ անց Խուանը կնքելով վարձավճարային պայմանագիր տեղափոխվում է նիդերլանդական «Ուտրեխտ»[17]:
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 թվականի մայիսի 3-ի դրությամբ[18]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ[A] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Նյու Յորք Ռեդ Բուլզ | 2010 | ՄԼՍ | 2 | 0 | 3 | 0 | – | 2 | 0 | 7 | 0 | |
2011 | ՄԼՍ | 27 | 6 | 1 | 0 | – | 1 | 0 | 29 | 6 | ||
2012 | ՄԼՍ | 4 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 4 | 0 | ||
Ընդհանուր | 33 | 6 | 4 | 0 | – | 3 | 0 | 40 | 6 | |||
Չիվաս ԱՄՆ | 2012 | ՄԼՍ | 20 | 3 | 2 | 1 | – | 0 | 0 | 22 | 4 | |
2013 | ՄԼՍ | 6 | 2 | 0 | 0 | – | 0 | 0 | 6 | 2 | ||
Ընդհանուր | 26 | 5 | 2 | 1 | – | 0 | 0 | 28 | 6 | |||
Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն | 2013 | ՄԼՍ | 14 | 7 | 2 | 0 | – | 2 | 0 | 16 | 7 | |
Ընդհանուր | 14 | 7 | 2 | 0 | – | 2 | 0 | 16 | 7 | |||
Սթոք Սիթի | 2013-14 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | |
Ուտրեխտ (վարձ.) | 2013-14 | Էրեդիվիզի | 14 | 3 | 0 | 0 | – | 0 | 0 | 14 | 3 | |
Ընդհանուրը կարիերայում | 87 | 21 | 8 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 100 | 22 |
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագուդելոն հանդես է եկել տարբեր տարիքայինների համախմբող ազգային հավաքականներում։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին ՀԱՀ-ի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարում է իր նորամուտը ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում։ Հենց այդ խաղում նա հեղինակում է իր նորամուտային և առաջին, իսկ հավաքականի համար հաղթական գոլը[19]: 2011 թվականին նա մասնակցություն է ունենում ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին, որի շրջանակներում ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Այդ մրցաշարում Ագուդելոն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից էր և առանց բացառությունների մասնակցություն էր ունեցել բոլոր խաղերին։
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականի ապրիլի 18-ի դրությամբ
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
ԱՄՆ | |||
2010 | 1 | 1 | |
2011 | 14 | 1 | |
2012 | 1 | 0 | |
2013 | 1 | 0 | |
2014 | 1 | 0 | |
2015 | 2 | 1 | |
Ընդհանուր | 20 | 3 |
Գոլերը ԱՄՆ-ի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար | |
---|---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 17, 2010 | Քեյփթաուն (մարզադաշտ), Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա | ![]() |
1–0 | 1–0 | Ընկերական խաղ | [1] |
2. | Մարտ 27, 2011 | Մետլայֆ, Իստ Ռաթերֆորդ, ԱՄՆ | ![]() |
1–1 | 1–1 | Ընկերական խաղ | [2] |
3. | Ապրիլ 16, 2015 | Ալամոդոմե, Սան Անտոնիո, ԱՄՆ | ![]() |
2–0 | 2–0 | Ընկերական խաղ | [3] |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցության արծաթե մրցանակակիր։ 2011
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Premier League Clubs submit Squad Lists» (PDF)։ Premier League։ February 4, 2014։ էջ 31։ Վերցված է February 9, 2014
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Gold Cup 2011» [Gold Cup 2011: Juan Agudelo]։ NJ.com։ հունիսի 5, 2011։ Վերցված է հուլիսի 21, 2011
- ↑ Kristian Dyer (ապրիլի 28, 2010)։ «Chinn's brace leads Red Bulls over Union 2-1»։ MLSSoccer.com։ ՄԼՍ
- ↑ «Нью-Йорк Ред Буллз VS. Сиэтл Саундерс 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011—03—20
- ↑ «Training guest from across the pond»։ vfb.de։ VfB Stuttgart։ նոյեմբերի 16, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է նոյեմբերի 17, 2011
- ↑ «Чивас США VS. Лос-Анджелес Гэлакси 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—05—20
- ↑ «Чивас США VS. Даллас 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—03—10
- ↑ «Juan Agudelo on Celtic, living up to the hype and Maurice Edu's advice»։ STV։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է օգոստոսի 9, 2013
- ↑ Borg Simon։ «Agent: Chivas USA's Agudelo to train at West Ham this week»։ MLS։ Վերցված է հունվարի 7, 2013
- ↑ «Revolution acquire Agudelo via trade with Chivas USA»։ Soccer By Ives։ Վերցված է օգոստոսի 9, 2013
- ↑ «Динамо Хьюстон VS. Нью-Инглэнд Революшн 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—05—19
- ↑ «Нью-Инглэнд Революшн VS. Торонто 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—05—26
- ↑ «US Star Signs Pre-Contract»։ Stoke City F.C։ Վերցված է օգոստոսի 9, 2013
- ↑ «Stoke City: Juan Agudelo signs pre-contract agreement»։ BBC Sport։ Վերցված է օգոստոսի 9, 2013
- ↑ «Amerikaan Agudelo (21) op huurbasis naar FC Utrecht.» (հոլանդերեն)։ fcutrecht.nl։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին։ Վերցված է 20.1.2014
- ↑ «Juan Agudelo»։ Soccerway։ Վերցված է օգոստոսի 6, 2013
- ↑ «ЮАР VS. США 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010—11—17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|