Խորքային բեկվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորքային բեկվածք, երկրակեղևի ապարների ամբողջականությունը խախտող նեղ, գծային տարածման զոնա։ Խորքային բեկվածքը, կտրելով երկրակեղևը, թափանցում է Երկրի մանթիա և ձգվում հարյուրավոր ու հազարավոր կմ՝ ըստ տարածման և մինչև 720 կմ՝ ըստ խորության։ Լայնությունը հասնում է մի քանի հարյուր մ-ից մինչև մի քանի տասնյակ կմ։ Խորքային բեկվածքներով երկրակեղևը բաժանվում է խոշոր բեկորների, որոնք տարբերվում են շարժումների և կառուցվածքի բնույթով։ Խորքային բեկվածքը զարգանում է երկրաբանական ժամանակի երկարատև հատվածների (հարյուր միլիոնավոր, երբեմն ավելի քան 1 միլիարդ տարի) ընթացքում՝ հանդիսանալով երկրակեղևի խզումնային խախտումների կարևորագույն տիպ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 91