Խորվաթիայի հողմաէներգետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորվաթիայի հողմաէներգետիկա
Տեսակaspect in a geographic region?
Երկիր Խորվաթիա
 Wind power in Croatia Վիքիպահեստում
Հողմաէլեկտրակայան Սենի մոտ, Խորվաթիա

Խորվաթիայի հողմաէներգետիկան աճում է սկսած 2004 թվականից, երբ երկրում տեղադրվեց առաջին հողմաէլեկտրակայանը[1]։ 2010 թվականի դեկտեմբերին ամբողջ հողմային էներգիան 69.8 ՄՎտ էր[2]։

Առաջին հողմակայանը տեղադրվել է 2004 թվականին Պագ կղզում[1]։ 2006 թվականին Շիբենիկի մոտ բացվեց մեկ այլ հողմակայան։ 2007 թվականի հուլիսի 1-ին Խորվաթիայի կառավարությունը հինգ որոշում ընդունեց վերականգնվող ռեսուրսներից էլեկտրաէներգիայի արտադրության խթանման վերաբերյալ, ներառյալ` կանաչ հարկաչափը[3]։

Հողմային էներգիայի խոշոր տեղական արտադրողը Ադրիայի հողմակայանն է։

Ներկայումս Խորվաթիայում կան ընդհանուր թվով 204 հողմային տուրբիններ, որոնք արտադրում են ընդհանուր 207.1 ՄՎտ էլեկտրաէներգիա, սակայն նոր շահագործվող տուրբինների հետ ակնկալվում է, որ 2014 թվականի սկզբին ընդհանուր հզորությունը կկազմի 320 ՄՎտ։ Իսկ Խորվաթիայում կառուցվող լրացուցիչ 960 հողմատուրբինների ազգային էներգետիկ ցանցին միանալու դեպքում Խորվաթիան մինչև 2015 թվականը միայն քամու օգնությամբ կարող է արտադրել ավելի քան 1 ԳՎ-ից ավելի էլեկտրաէներգիա[4]։ Քանի որ 2013 թվականի սկզբին Խորվաթիան արտադրում էր շուրջ 15.8% վերականգնվող էներգետիկա, կառավարությունը հույս ունի, որ Խորվաթիան կարող է 2020 թվականին մինչև 20% վերականգնվող էներգիա արտադրել քամուց և արևից, և այդ նպատակին հասնելու համար ստանձնել է նոր ռազմավարություն[5]։ 2014 թվականի վերջում Խորվաթիայում վերականգնվող էներգիան նախատեսվում է արտադրել շուրջ 527 ՄՎտ միայն քամու և արևային էներգիա, կամ վերականգնվող էներգիայի աղբյուրից էլեկտրաէներգիայի սպառման շուրջ 20%-ը` հասնելով ԵՄ 2020 թվականի վերականգնվող էներգետիկայի թիրախին, և գերազանցել այն։ Ներկայումս առաջիկա 5-7 տարիների ընթացքում աճի տեմպի և պլանավորված ներդրումների ծավալը, քամուց և արևից ստացված էներգիան պետք է առանց դժվարության հասցնի Խորվաթիայում ընդհանուր էներգիայի սպառման 40%-ին, 50%-ով բարձր հավանականությամբ, հասնելով Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և Ավստրիայի կողմից ամրագրված թիրախներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Supply: Energy Sources». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  2. [1]
  3. Profitability of incentive purchase prices for wind farm projects in Croatia
  4. [2]
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.