Խորջրյա անդունդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորջրյա անդունդներ, իջվածքներ օվկիանոսի հատակում, որոնց խորությունը անցնում է 6000 մետրից։ Գտնվում են օվկիանոսների եզրային մասերում, երիտասարդ բարձրաբերձ լեռնաշղթաներին զուգահեռ։ Ունեն տեկտոնական ծագում՝ գեոսինկլինալային կառացվածք։

Հայտնի են 20 խորջրյա անդունդներ, որոնցից 16-ը՝ Խաղաղ, 3-ը՝ Ատլանտյան և 1-ը՝ Հնդկական օվկիանոսներում։

Ամենախոր անդունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենախոր անդունդներից են Մարիանյանը (11034 մ), Տոնգան (10838 մ)։ Խորջրյա անդունդներում նկատվում է ջրի ուղղաձիգ շրջանառություն, ջերմաստիճանը հաստատուն Է (2 °C), նշանակալի է թթվածնի պարունակությունը։ Կան բարենպաստ պայմաններ ստորակարգ կենդանի օրգանիզմների զարգացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 402 CC-BY-SA-icon-80x15.png