Խորհրդա-ֆրանսիական համաձայնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհրդա-ֆրանսիական համաձայնագրեր, Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1924 թվականի հոկտեմբերին։ 1932 թվականի չհարձակման պայմանագրով կողմերը հաստատեցին պատերազմից՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոցից հրաժարվելու սկզբունքը, պայմանավորվեցին չարգելակել փոխադարձ առևտրի զարգացումը, չմիջամտել միմյանց ներքին գործերին։ 1935 թվականի փոխօգնության պայմանագրով կողմերը պարտավորվեցին խորհրդակցել եվրոպական որևէ պետության կողմից նրանցից մեկի վրա հարձակման վտանգ ստեղծվելու դեպքում և անհապաղ օգնել հարձակման դեպքում։ Ֆաշիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի օկուպացումից հետո ֆրանսիան կառավարությունը բանակցություններ սկսեց, որոնց մասնակցում էր և անգլիական կառավարությունը, պատերազմի դեպքում գործնական օգնության միջոցների շուրջ 1939 թվականի մոսկովյան բանակցությունները խափանվեցին, և 1935 թվականի պայմանագիրը կորցրեց ուժը։ 1944 թվականին ԽՍՀՍ ճանաչեց ֆրանսիական ժամանակավոր կառավարությունը, նրա հետ կնքեց դաշինքի և օգնության պայմանագիր (20 տարով), որով կողմերը պարտավորվեցին պայքարել մինչև Գերմանիայի նկատմամբ վերջնական հաղթանակը (չեղյալ հայտարարվեց 1955 թվականին՝ Ֆրանսիայի կողմից Փարիզի համաձայնագրեր 1954 թվականը ստորագրելուց հետո)։ 1960-1970-ական թվականներին ստորագրվեցին համաձայնագրեր գունավոր հեռուստատեսության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման (1965 թվական), գիտատեխնիկական, տիեզերքի ուսումնասիրման (1966 թվականին), բժշկագիտության (1969 թվականին), գյուղատնտեսական գիտության (1970 թվականին) ասպարեզում համագործակցելու ենի վերաբերյալ։ 1973 թվականի կոմյունիկեում նշվում էր, որ խորհրդա-ֆրանսիական հարաբերություններում համաձայնության և համագործակցության քաղաքականությունն ավելի ու ավելի մեծ կշիռ է ձեռք բերում միջազգային կյանքում։ Ստորագրվեցին նոր համաձայնագրեր խորհրդային բնական գազի մատակարարումները ավելացնելու, ԽՍՀՍ-ին տրվող ֆրանսիական վարկերի պայմանների, 1975-1979 թվականների տնտեսական համագործակցության (1974 թվականին), էներգետիկայի, տուրիզմի, քաղաքացիական ավիացիայի և ինքնաթիռաշինության ասպարեզում համագործակցելու (1975 թվականին) վերաբերյալ։ 1979 թվականին ստորագրվեցին ԽՍՀՍ-Ֆրանսիա կապերի հետագա զարգացման, 1980-1990-ական թվականներին տնտեսական, արդիական և տեխնիկական համագործակցության ծրագիր, 1980-1985 թվականների տնտեսական համագործակցության համաձայնագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 12 CC-BY-SA-icon-80x15.png