Խորհրդա-ռումինական համաձայնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհրդա-ռումինական համաձայնագրեր, դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1934 թվականի հունիսին (դեռևս 1918 թվականի մարտին ՌԽՖՍՀ և թագավորական Ռումինիայի միջև կնքվել էր համաձայնագիր Բեսարաբիայից ռումին, զորքերը էվակուացնելու մասին, սակայն Ռումինիան խախտեց այն՝ օկուպացնելով Բեսարաբիան)։ 1940 թվականի համաձայնագրով Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան վերամիավորվեցին ԽՍՀՄ թվականի հետ։ 1941 թվականի հունիսին Ռումինիան ֆաշիստական Գերմանիայի հետ դաշնակցած հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Ֆաշիստ, վարչակարգի տապալումից հետո Ռումինիան 1944 թվականի սեպտեմբերին զինադադար կնքեց ԽՍՀՄ թվականի և հակահիտլերյան կոալիցիայի մյուս երկրների հետ (հաշտության պայմանագիրը կնքվեց 1947 թվականի փետրվարին, տես Փարիզի հաշտության պայմանագրեր 1947)։ Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին 1945 թվականի օգոստոսին։ Այնուհետե կնքվել են առևտրրական և ծովագնացության (1947 թ.), բարեկամության, համագործակցության և փոխօգնության (1948) պայմանագրեր։ 1949 թվականի հունվարին ԽՍՀՄ ու Ռումինիան սոցիալիստ, մյուս երկրների հետ մասնակցեցին տնտեսական փոխօգնության խորհրդի ստեղծմանը, ավելի ուշ՝ ստորագրեցին Վարշավայի պայմանագիրը։ Ստորագրվեցին նաև խորդա-ռումինական սահմանի կանոնակարգի պայմանագիր (1949 թ.), օդային կանոնավոր հաղորդակցության (1955 թ.), քիմիական ձեռնարկությունների կառուցման ասպարեզում ՌԺՀ-ին աջակցելու (1959 թ.), տնտեսական, գիտական և մշակութային համագործակցության (1960 թ., 1966 թ., 1970 թ.) համաձայնագրեր։ 1970 թվականին կնքվեց բարեկամության, համագործակցության և փոխօգնության նոր՝ 20-ամյա պայմանագիր։ Ստորագրվեցին քիմիական արդյունաբերական օբյեկտների կառուցման ասպարեզում սովետական տեխնիկական աջակցության և սարքավորումների մատակարարման (1970 թ.), հյուպատոսական (1972 թ.), տուրիզմի (1972 թ.) և այլ համաձայնագրեր։ 1980 թվականին կնքվեց ԽՍՀՄ-ի և ՌԽՀ-ի միջև արտադրության մասնագիտացման և կոոպերացման երկարաժամկետ (մինչև 1990 թվականը) ծրագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 10 CC-BY-SA-icon-80x15.png