Ռուս-պակիստանյան հարաբերություններ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ռուսաստան |
Պակիստան |
Ռուս-պակիստանյան հարաբերություններ (ռուս.՝ Российско-пакистанские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1948 թվականին։ Ստորագրվել են համաձայնագրեր առևտրի (1956), Պակիստանում նավթի և գազի հայտնաբերման գործում տնտեսական և տեխնիկական աջակցություն ցույց տալու (1961), վարկ տրամադրելու, օդային հաղորդակցության (1963), մշակութային և գիտական համագործակցության (1965) վերաբերյալ։ 1966 թվականի տնտեսական և տեխնիկական համագործակցության համաձայնագիրը նախատեսում էր օգնություն Պակիստանին 1966-1972 թվականների տնտեսական ծրագրերի իրականացման և մի շարք օբյեկտների կառուցման գործում։ Հնդկա-պակիստանական ռազմական կոնֆլիկտի (1971) կապակցությամբ խորհրդա-պակիստանյան կապերը խզվեցին և վերականգնվեցին 1972 թվականին։ 1973 թվականի արձանագրությունը, նախատեսում էր օգնություն Պակիստանին մետալուրգիական գործարանի, ջերմաէլեկտրակայանի, ռադիոկայանի կառուցմանը և երկրաբանական-հետախուզական աշխատանքներում։ Ավելի ուշ ստորագրվել են նաև առևտրական նավագնացության համաձայնագիր և 1979-1981 թվականների տնտեսական և գիտական փոխանակության ծրագիր (1979)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 10)։ |