Խորհրդա-չեխոսլովական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդա-չեխոսլովակյան հարաբերություններ
Չեխոսլովակիա և ԽՍՀՄ

Չեխոսլովակիա

ԽՍՀՄ

Խորհրդա-եմենյան հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Չեխոսլովակիայի միջև։

Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1934 թվականի հունիսին։ 1935 թվականին կնքվում է խորհրդա-չեխոսլովակյան դաշինքը[1]։ Մյունխենյան համաձայնագրի կնքումից և Նացիստական Գերմանիայի կողմից երկրի օկուպացիայից հետո (1939) բազմաթիվ չեխոսլովակյան կոմունիստ գործիչներ քաղաքական ապաստան գտան Խորհրդային Միությունում, սակայն մի շարք ոչ կոմունիստներ հայնտվեցին խորհրդային աշխատանքային գաղութներում[2]։

Գերմանիայի՝ Խորհրդային Միության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունից հետո, խորհրդային կառավարությունն առաջինը ճանաչեց Չեխոսլովակիայի վտարանդի կառավարությանը և վերջինիս հետ համաձայնագիր կնքեց ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում համատեղ գործողությունների մասին։ Կնքվեցին նաև ռազմական համաձայնագիր (1941 թվականի սեպտեմբեր), «բարեկամության, փոխօգնության և ետպատերազմյան համագործակցության» պայմանագիր (1943 թվականի փետրվար) և այլն։

1945 թվականի հունիսին Չեխոսլովակիայի արևելքում Կարպատյան Ռուտենիան (որը 1919 թվականից մտնում էր Չեխոսլովակիայի կազմի մեջ) կցվեց ԽՍՀՄ-ին (Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում)։ Լեհաստանի և Ռումինիայի արևելյան մասերի համաժամանակյա միացման հետևանքով իրենց պատմության մեջ առաջին անգամ Խորհրդային Միությունը և Չեխոսլովակիան ձեռք բերեցին ընդհանուր սահման։ Հետագայում ստորագրվեցին համաձայնագրեր փոխադարձ ապրանքամատակարարման (1946), գիտատեխնիկական համագործակցության (1947) վերաբերյալ։

1948 թվականի փետրվարից հետո Չեխոսլովակիայում վերջնականապես հաստատվեց կոմունիստական վարչակարգ։ 1949 թվականի հունվարին Խորհրդային Միությւոնը, Չեխոսլովակիան և սոցիալիստական ճամբարի մյուս երկրները մասնակցել են տնտեսական փոխօգնության խորհրդի ստեղծմանը, ավելի ուշ՝ 1955 թվականին, ստորագրվեց Վարշավյան դաշնագիրը։

Հետագա տասնամյակներում Չեխոսլովակիան մնաց Խորհրդային Միության ամենահավատարիմ դաշնակիցը Կենտրոնական Եվրոպայում։ 1959 թվականին ստորագրվեց ԽՍՀՄ-Չեխոսլովակիա-ՀԺՀ գազամուղի շինարարության, Արևելյան Սլովակիայում մետալուրգիական կոմբինատի կառուցմանն աջակցելու (1960) և այլ համաձայնագրեր։ 1960-ական թվականներին կնքվեցին ԽՍՀՄ-ՉԽՍՀ գազամուղի շինարարության, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության և այլ համաձայնագրեր։ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության հին ղեկավարությունը իշխանությունից զրկվեց 1967 թվականի ավարտին, և նոր կոմունիստ առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկն փորձեց արագացնել երկրում տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի բարեփոխումները։ Չնայած Դուբչեկն ավելին չէր նախատեսում, քան երկրում որոշակի բարեփոխումների իրականացմամբ կոմունիստական ռեժիմի պահպանումը, սակայն բնակչությունը ցանկանում էին ավելի արմատական փոփոխություններ տեսնել։ 1968 թվականին սկիզբ առած շարժումը, որը ստացավ Պրահայի գարուն անվանումը, բացասական ընդունելության արժանացավ սոցճամբարի երկրներում և հատկապես ԽՍՀՄ-ում։ Շարժումը ճնշելու նպատակով, Խորհրդային Միության, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի ժողովրդական հանրապետությունների և Գերմանիայի դեմոկրատական հանրապետության (Արևելյան Գերմանիա) ռազմական ուժերը ներխուժեցին Չեխոսլովակիա։

1986 թվականից ԽՍՀՄ ղեկավարությունը հայտարարեց որ այլևս չի միջամտի Չեխոսլովակիայի գործերին։

ԽՍՀՄ, իսկ հետագայում՝ Չեխոսլովակիայի լուծարումից հետո դիվանագիտական հարաբերությունները շարունակվեցին իրավահաջորդ պետությունների միջև։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Institute of Marxism-Leninism of the CPCz CC, Institute of Marxism-Leninism of the CPS CC. An Outline of the History of the CPCz. Prague: Orbis Press Agency, 1980. p. 158
  2. Dvořák, Jan; Horník, Jan; Hradilek, Adam. «Portréty deportovaných ve světle dokumentů NKVD» (PDF). ÚSTR. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 10