Խորհրդա-իտալական համաձայնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհրդա-իտալական համաձայնագրեր։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1924 թվականի փետրվարին, միաժամանակ ստորագրվել է առևտրի և ծովագնացության վերաբերյալ պայմանագիր [դրան նախորդել է նախնական համաձայնագիր (1921 թ.), որը նշանակում էր Սովետական Ռուսաստանի ճանաչումը դեֆակտո]։ 1933 թվականի բարեկամության, չհարձակման և չեզոքության պայմանագիրը ձևականորեն ուժի մեջ մնաց մինչև 1941 թվականի հունիսի 22-ը, երբ ֆաշիստական Իտալիան պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ին։ Իտալիայի կապիտուլյացիայից 1943 թվականի սեպտեմբերի 29) հետո երեք տերությունների ներկայացուցիչների Մոսկովյան խորհրդակցությունում (1943 թվականի հոկտեմբեր) ընդունվեց «Իտալիայի մասին դեկլարացիա», որտեղ շարադրված էին Իտալիայի նկատմամբ քաղաքականության հիմնական սկզբունքները։ 1944 թվականի հոկտեմբերին ՍՍՀՄ, մեծ տերություններից առաջինը, վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Իտալիայի հետ։ Հաշտության պայմանագրի կնքումից (1947 թ.-ի փետրվարի 2) հետո ստորագրվեցին առևտրի և ծովագնացության պայմանագիր 1948 թ., մշակութային 1960 թ., ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման (1965 թ.), տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության 1966 թ., ԽՍՀՄ-ում մարդատար ավտոմոբիլների գործարան կառուցելու 1966 թ., հյուպատոսական 1967 թ., Իտալիային սովետական բնական գազ և ՍՍՀՄ-ին գազարդյունաբերության համար իտալ․ խողովակներ մատակարա¬ րելու (1969 թ.) համաձայնագրեր ևն։ 1970-ական թվականներին կնքվեցին նոր պայմանագրեր ու համաձայնագրեր երկարաժամկետ առևտրի 1970 թ., առևտրական նավագնացության 1972 թ., գիտատեխնիկական համագործակցության 1974 թ., 1975-1979 և 19801985 թվականների տնտեսական համագործակցության վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 516 CC-BY-SA-icon-80x15.png