Խորհրդա-դանիական համաձայնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհրդա-Դանիական համաձայնագրեր։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1924 թվականի հունիսին (դեֆակտո՝ 1923 թվականին)։ Ստորագրվել են համաձայնագրեր առևտրի (1935), ապրանքաշրջանառության և վճարումների (1940) մասին։ Դանիայի գերմանաֆաշիստական օկուպացիայի (1941 թվականի հունիս) հետևանքով դիվանագիտական․ հարաբերությունները խզվել են, Դանիան միացել է «Հակակոմինտերնյան պակտին»։ Դիվանագիտական․ հարաբերությունները վերականգնվել են 1945 թվականի մայիսին։ Կնքվել է պայմանագիր առևտրի և ծովագնացության վերաբերյալ (1946)։ Հարաբերությունները վատացել են «Սառը» պատերազմի ժամանակաշրջանում՝ ՆԱՏՕ-ի մեջ Դանիայի մտնելու կապակցությամբ (1949), կարգավորվել են ԽՍՀՄ-ի ջանքերի շնորհիվ։ Ստորագրվել են համաձայնագրեր օդային հաղորդակցության (1956), վճարումների (1959), մշակութային․ համագործակցության (1962) մասին։ 1964 թվականի կոմյունիկեում դանիական կառավարությունը հայտնել է, որ մտադիր չէ միջուկային զենք աեղադրել Դանիայում։ Այնուհետև կնքվել են համաձայնագրեր ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ասպարեզում համագործակցության (1968), երկարաժամկետ առևտրի (1969), տնտեսական․ և գիտական․ համագործակցության (1970) վերաբերյալ, ավելի ուշ՝ ճարտարապետական․, բնակարանային շինարարության և քաղաքաշինության ասպարեզում համագործակցության, գիտնականների փոխանակման (1971) են համաձայնագրեր։ 1975 թվականին ստորագրվել է տնտեսական․, արդյունաբերական․ և գիտատեխնիկական․ համագործակցության զարգացման 10-ամյա համաձայնագիր, 1978 թվականին՝ տնտեսական․ և արդյունաբերական․ համագործակցության երկարաժամկետ պայմանագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 515 CC-BY-SA-icon-80x15.png