Խորհրդա-ամերիկյան համաձայնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱՄՆ-ի դրոշը
ԽՍՀՄ-ի դրոշ

Խորհրդա-Ամերիկյան Համաձայնագրեր, համաձայնագրեր ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1933 թվականին։ Ստորագրվել են մաքսային տարիֆների (1935), առևտրական (1937) համաձայնագրեր։ 1942 թվականի հունիսի 11-ի համաձայնագրով ԱՄՆ ԽՍՀՄ-ին տրամադրել է 1 միլիարդ դոլլարի ռազմամթերք և սպառազինություն։ Հակահիտլերյան կոալիցիայի առաջատար երկրների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) նախաձեռնությամբ 1942 թվականին ստորագրվել է 26 պետությունների դեկլարացիան, որը հիմք դրեց ՄԱԿ-ին։ Պատերազմի ժամանակ համագործակցության և ետպատերազմյան խաղաղության հաստատման հարցերի որոշման համար կարևոր նշանակություն են ունեցել Թեհրանի (1943), Ղրիմի (1945) Պոտսդամի (1945) կոնֆերանսները։

Ետպատերազմյան տարիներին ԱՄՆ-ի կառավարության վարած սառը պատերազմի քաղաքականությունը խափանել է խորհրդական ամերիկյան նորմալ կապերը։ 1958 թվականից սկսած խորհրդա-ամերիկյան հարաբերությունները սահմանափակվել են գիտական, տեխնիկական, կրթական և մշակութային փոխանակման երկամյա համաձայնագրերով։ 1960-ական թվականներին ստորագրվել են հյուպատոսական, օդային հաղորդակցության, ձկնորսության վերաբերյալ համաձայնագրեր։1971 թվականին կնքվեց համաձայնագիր երկու պետությունների միջև միջուկային պատերազմի ծագման վտանգը նվազեցնելու միջոցառումների մասին։ 1960—1970-ական թվականներին կեսին ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ կնքեցին Միջուկային զենքի փորձարկումների արգեչման պայմանագիր 1963 թվականը, տիեզերքի (1968), ծովի հատակի (1971) մասին պայմանագրերը, բակտերիալոգիկան զենքի մասին կոնվենցիան (1972) և այլն։

խորհրդական կառավարության նախաձեռնությամբ կնքվեց նաև Արևմտյան Բեռլինի վերաբերյալ քառակողմ (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) համաձայնագիրը (19711972—1974 թվականին բարձր մակարդակի հանդիպումների և բանակցությունների հետևանքով ստորագրվեցին հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագիրը, ստրատեգիական հարձակողական սպառազինությունների սահմանափակման որոշ միջոցառումների (1972), միջուկային պատերազմի կանխման (1973) վերաբերյալ համաձայնագրերը, միջուկային զենքի ստորերկրյա փորձարկումների սահմանափակման պայմանագիրն ու արձանագրությունը (1974

Կնքվեցին նաև տնտեսական, գիտական, տեխնիկական, կրթական և մշակութային համագործակցության, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության, բժշկության գիտության և առողջապահության, տիեզերական տարածության հետազոտության և խաղաղ նպատակներով օգտագործելու ասպարեզում համագործակցության համաձայնագրեր։ Ավելի քան յոթ տարի տևած խորհրդա-ամերիկական բանակցություններից և բարձր մակարդակի հանդիպումներից հետո 1979 թվականի հունիսին Վիեննայում կնքվեց ստրատեգիական սպառազինությունների սահմանափակման 2-րդ պայմանագիրը, որը սակայն չվավերացվեց ԱՄՆ-ի սենատի կողմից։ 1980-ական թվականներին սկզբից պրեզիդենտ Ռեյգան Ռոնալդ վարչակազմը վարում է խորհրդա-ամերիկական տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցությունը ձախողելու, երկու տերությունների քաղաքական հարաբերությունները սրելու, նախկինում կնքված բոլոր կարևոր պայմանագրերն ու համաձայնագրերը վերանայելու քաղաքականություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 513 CC-BY-SA-icon-80x15.png