Խորհրդարանական ընտրություններ Ֆրանսիայում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդարանական ընտրություններ Ֆրանսիայում (2017)
Ֆրանսիա
2017 թվական, հունիսի 11, 18
Թեկնածու Ժան-Քրիստոֆ ԿամբադելիսՖրանսուա ԲարուենԷդուարդ Ֆիլիպ
Կուսակցություն Սոցիալիստական կուսակցություն Հանրապետական կուսակցություն Առա՛ջ, Հանրապետություն
Ստացած ընտրատեղեր Decrease287 (44 մանդատ) Decrease92 (137 մանդատ) 350 (350 մանդատ)
Ձայներ 1,346,991
7.50%
4,864,075
27.05%
8,797,463
48.93%

Տեսակ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններ

Պաշտոն Ֆրանսիայի խորհրդարանի անդամ

Սկիզբ հունիսի 11

Ավարտ հունիսի 18

Նախորդ 2012 թվական

Հաջորդ 2022 թվական

Խորհրդարանական ընտրություններ Ֆրանսիայում (ֆր.՝ Élections législatives françaises), արտահերթ քաղաքական ընտրություններ Ֆրանսիայում, որը երկու փուլով անց է կացվել 2017 թվականի հունիսի 11-ին և 18-ին[1][2]։

Նույն տարում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Հանրապետական թեկնածու Էմանուել Մակրոնը, ով կարողացավ շրջանցել Ազգային ճակատ կուսակցության թեկնածու Մարին Լը Պենին։ Սա թվով առաջին խորհրդարանական ընտրությունն է Ֆրանսիայի քաղաքական պատմության մեջ, երբ երկրորդ փուլին չեն մասնակցում ո՛չ ընդդիմադիր ձախակողմյան և ո՛չ էլ իշխանամետ աջակողմյան թևերի ներկայացուցիչները։

Սկզբնական շրջանում երկրի օրենսդիր մարմնում Մակրոնի ղեկավարած կուսակցության ոչ մի թեկնածու չկար։ Մայիսի 14-ին Էմանուել Մակրոնի հրամանով Ֆրանսիայի խորհրդարանի Հանրապետական թեկնածու Էդվարդ Ֆիլիպը նշանակվում է վարչապետ։ Մայիսի 17-ին Ֆիլիպը նշանակում է իր կառավարության անդամներին։

Առաջին փուլի արդյունքներով հաղթանակ է տարել նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած Առաջ կուսակցությունը։ Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 18-ին, դարձյալ հաղթանակ է տարել «Առաջ» կուսակցությունը։ Նրանք ստացել են 350 մանդատներ։

Ընտրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են միամանդատ՝ մեծամասնական ընտրական կարգով։ Առաջին փուլում թեկնածուն կարող է հաղթանակ տանել այն ժամանակ, երբ ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։

Այն ընտրատեղամասերում, որտեղ հաղթողն անմիջապես չի որոշվել, մեկ շաբաթ պետք է անցկացվի նոր արտահերթ ընտրություններ։ Այդ ընտրություններում հաղթող կճանաչվի ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն։ Սակայն այդ ձայները պետք է լինեն ոչ պակաս, քան ընդհանուր քվեների 12․5 %-ը։

Թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժան-Քրիստոֆ Կամբադելիս՝ Սոցիալիստական կուսակցություն
  • Ֆրանսուա Բարուեն՝ Հանրապետական կուսակցություն
  • Լորան Պիեր՝ Կոմունիստական կուսակցություն
  • Էդուարդ Ֆիլիպ՝ «Առա՛ջ, Ֆրանսիա» կուսակցություն
  • Ժան-Լյուկ Մելանշոն՝ «Ապստամբ Ֆրանսիա» կուսակցություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են. Մակրոնն ակնկալում է իր կուսակցության հաղթանակը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  2. «Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.