Jump to content

Խորհրդարանական ընտրություններ Չեխիայում (2025)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդարանական ընտրություններ Չեխիայում (2025)
Չեխիա
հոկտեմբերի 3, 2025 և հոկտեմբերի 4, 2025

Տեսակ election to Chamber of Deputies of the Czech parliament? և ընտրություններ

Պաշտոն Member of the Chamber of Deputies of the Parliament of the Czech Republic?

Նախորդ 2021 Czech legislative election?

Հաջորդ Q136441129?

Խորհրդարանական ընտրություններ Չեխիայում (2025 թվական), Չեխիայի խորհրդարանի ներքին պալատի պատգամավորների 9-րդ ընտրությունը տեղի կունենան մինչև 2025 թվականի հոկտեմբերի վերջերը։

Ընտրությունների ամսաթիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Չեխիայի սահմանադրության՝ Պատգամավորների պալատում ընտրությունները պետք է իրականացվեն յուրաքանչյուր չորս տարին մեկ։ Չեխիայի հանրապետությունում քվեարկության օրերն են համարվում ուրբաթն ու շաբաթը։ Ընտրությունների հստակ ամսաթիվը նշանակվում է Նախագահը, որը պարտավոր է այն հայտարարել ընտրությունների իրականացումից ոչ ուշ, քան 90 օրվա ընթացթում։

Նախընտրական իրավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակի զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ պաչլամենտական ընտրություններից կես ամից անց՝ 2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ Չեխիայի նոր կառավարության երդմնակալությունը, որը ղեկավարում էր SPOLU կոալիցիայի առաջնորդ և ODS ներկայացուցիչ Պետր Ֆիալան։ Նոր նախագահի նշանակումը և կաբինետի ձևավորումը հետաձգվում էր Պրահայի Կենտրոնական ռազմական հիվանդանոցում նախագահ Միլոշ Զեմանի անսպասելի հոսպիտալացումը։ Ավելի շուտ Զեմանը պնդում էր, որ ցանկացած դեպքում հանձնելու է նոր կառավարության ձևավորումը գործող վարչապետին և ANO 2011 նախահագ Անդրեյ Բաբիշին։ Նախագահի գործունակությունը կասկածի տակ դրվեց նրա բուժող բժշկի տված բժշկական հաշվետվության պատճառով, որը տրամադրվել է Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի խնդրանքով։ Սենատորները, ըստ Չեխիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի, առաջարկում էին իրականացնել նախագահից վարչապետին ու Պատգամավորների պալատի նախագահին լիազորությունները հանձնման գործընթացը։ Սակայն, շուտով նախագահի ինքնազգացողությունը լավացավ, և 66-րդ հոդվածի «ակտիվացումը» անհրաժեշտ չեղավ։ Նախագահի գրասենյակի աշխատակիցների և ODS անդամ Պավել Բլաժենկի միջև իրականացված բանակցություններից հետո նախագահ Զեմանը որոշեց վարչապետի պաշտոնին նշանակել Պետր Ֆիալային, ինչն էլ արեց նոյեմբերի վերջին։ Դրա հետ միաժամանակ նախագահը իր բողոքներն արտահայտեց վարչապետի տարբեր թեկնածուների հասցեին։ Նախագահից ամենաշատ քննադատանքին արժանացավ Ներքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու Չեխական ծովահենների կուսակցության անդամ Յան Լիպավսկին։ Նախագահն անգամ հրաժարվում էր նրան հաստատել նախարարի պաշտոնին, ինչը հակասում էր երկրի սահմանադրությանը։ Դրա պատճառով Պետր Ֆիալան հայտարարեց, որ այդ հարցով պատրաստ է դիմել Սահմանադրական դատարան։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին նոր կառավարությունը ողջ անձնակազմով ներկայացվեց երդմնակալությանը (բացառությամբ գյուղատնտեսության նախարարի, որը COVID-19 դրական թեստի պատճառով գտնվում էր մեկուսացման մեջ)։ Մեկ ամիս անց կառավարությունն ստացավ Պատգամավորների պալատի վստահությունը, իսկ նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարեց, որ նա և իր շարժումը կլինեն «կառուցողական ընդդիմություն» Ֆիալայի կառավարությանը, ինչպես նաև հայտարարեց իր՝ «Ստվերային գրասենյակի» ստեղծման մասին[1]։

Բիբաշի իշխանության կառավարման վերջին և խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում նկատվեց գնաճի կտրուկ բարձրացումն նկատվեց, որը համընկավ նոր կառավարության ղեկավարման սկզբի հետ։ Գնաճի բարձրացումը հանգեցրեց ապրանքների և ծառայությունների կտրուկ աճին, ինչպես նաև Էլեկտրաէներգիայի գնի բարձրեցման, ինչի արդյունքում երկրում մի քանի ընկերություններ սննկացան[2][3]։ Էլեկտրաէներգիայի ու վառելիքի գների աճը կապված էր նաև 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետ։ Ներխուժման սկզբից հետո կառավարական կոալիցիան և խորհրդարանական ընդդիմությունը կարճ ժամանակով միավորվեցին և Ուկրաինային աջակցվելու մասին համատեղ որոշում կայացրին։ Լայնածավալ ներխուժման սկսվելու հետ Չեխիայի տարածք ժամանեց ավելի քան 369 հազար ուկրաինացի փախստական[4], ինչը երկրի սոցիալական համակարգի մասնակի խնդիր դարձավ, և ինչը թույլ տվեց պոպուլիստական ոչ խորհրդարանական միավորումներին, ինչպես նաև ընդդիմադիր «Ազատույթուն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցությանը քննադատել կառավարությանը՝ այն անվանելով «ուկրաինական»[5]։ Կառավարությունը քննադատությունների ենթարկվեց նաև Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցություն տրամադրելու համար։

Քաղաքական սուբյեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Պատկերանիշ Գաղափարախոսություն Առաջնորդ Սուբյեկտներ
ANO Անդրեյ Բաբիշ
SPOLU Պետր Ֆիալա ODS, TOP 09, KDU-ČSL [6]
SEN 21 Վացլավ Լասկա [7]
STAČILO Կատերժինա Կոնեչնա աջակցություն:

KSČM, SD-SN, ČSNS

[8]
STAN Վիտ Ռակուշան աջակցություն:

SLK

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորհրդարանական ընտրություններ Չեխիայում (2025)» հոդվածին։