Խորհրդային շինարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Խորհրդային շինարարություն», խորհրդային շրջանի հայկական երկշաբաթաթերթ, ամսագիր։ Հանդիսացել է ՀՍԽՀ Կենտգործկոմի (ԿԳԿ), այնուհետև՝ ՀՍԽՀ ԿԳԿ-ի և Երևանի քաղխորհրդի, վերջում՝ ՀՍԽՀ ԿԳԿ-ի և արդարադատության ժողկոմատի օրգանը։ Լույս է տեսել 1928-1929, 1932-1934 թթ.-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ռ. Դաշտոյան, Կ. Վռամ։

Խորհրդային քարոզճության դիրքերից փորձել է նպաստել քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, լուսաբանել խորհրդային շինարարության անցուդարձը, շեշտել գյուղխորհուրդների դերը տեղական մարմինների աշխատանքում, բարձրացրել գյուղական և քաղաքային խորհուրդների նպատակները պարզաբանող հարցեր։ «Խորհրդային շինարարությունը» ներկայացրել է նաև սովետական արդարադատության գործունեությունը, անդրադարձել մշակութային հեղափոխության, պատմական հուշարձանների պահպանության հարցերին։ Տպագրել է ՀՍԽՀ ԿԳԿ-ի շրջաբերականները, որոշումները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 90