Jump to content

Խորհրդային Միության 13 հերոսների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային Միության 13 հերոսների թանգարան
թանգարան Խմբագրել Wikidata
Ստեղծում1969 Խմբագրել Wikidata
ԵրկիրՌուսաստան Խմբագրել Wikidata
Կոորդինատներ48°49′4″N 40°5′36″E Խմբագրել Wikidata
Քարտեզ

Խորհրդային Միության 13 հերոսների թանգարան, Ռոստովի մարզի Տարասովսկու շրջանի Կրասնովկա Խուտորում։

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
Հուշահամալիրն այսօր
Դիորամա պատկեր1
Դիորամա պատկեր 2
Թանգարանային ցուցադրություն

Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1943 թվականին, Կրասնովկա ավանի տարածքում սխրանք են գործել 44-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 130-րդ գվարդիական հրաձգային գնդի 13 գվարդիացիներ։ Կրասնովկա կայարանը գտնվում էր ՄիլլերովոՎորոշիլովգրադ երկաթուղային ճյուղի վրա, որը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է եղել։ 44-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 130-րդ գվարդիական գնդի զինվորներին առաջադրանք է տրվել գրավել այդ երկաթուղային հատվածը՝ ազատելով այն գերմանացիներից և չթույլատրել, որ գերմանական զինվորներով գնացքները շարժվեն Ստալինգրադի ուղղությամբ։

1943 թվականի հունվարի 15-ին՝ թշնամու թվային գերազանցության, գնդացիրների և ականանետների կրակի տակ, լեյտենանտ Ի. Ս. Լիկունովի գլխավորությամբ տասներեք մարտիկ ներխուժել են Դոնսկոյ երկաթուղային ավանի (ներկայում՝ Կրասնովկա խուտոր) ծայրամաս և գրավել երեք տուն։ Ամբողջ օրվա ընթացքում խորհրդային զինվորները պահել են այդ շենքերը։ Գերմանացիները նրանց առաջարկել են հանձնվել, սակայն միևնույն ժամանակ ուղարկել են իրենց հետևակային ուժերը և տանկերը՝ գրոհելու։ Հետագայում նրանք այրել են այդ տները։ Գվարդիացիները կռվել են մինչև վերջին փամփուշտը։ Երբ զենքերը վերջացել են, նրանք փորձել են դուրս գալ շրջափակումից՝ սկսելով մերձամարտ, սակայն ուժերը անհավասար են եղել։ Այդ կռվում բոլոր մարտիկները զոհվել են։ Պայքարից հետո խորհրդային հետևակը կարողացել է ներխուժել Կրասնովկա։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1943 թվականի Մարտի 31-ի հրամանագրով՝ հրամանատարության առաջադրանքները օրինակելի կերպով կատարելու, ինչպես նաև գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ մարտերում ցուցաբերած քաջության և հերոսության համար՝ գվարդիայի լեյտենանտ Իվան Սերգեևիչ Լիկունովին, գվարդիայի կրտսեր լեյտենանտ Իվան Վասիլևիչ Սեդովին, գվարդիայի սերժանտ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Վասիլևին, գվարդիայի սերժանտ Նիկոլայ Միխայլովիչ Սևրյուկովին, գվարդիայի շարքային Աֆանասի Աֆանասիևիչ Կուրբաևին, գվարդիայի շարքային Նիկոլայ Նիկոլաևիչ Նեմիրովսկուն, գվարդիայի շարքային Իվան Անդրեևիչ Պոլուխինին, գվարդիայի շարքային Կոնստանտին Իլլարիոնովիչ Պոլյակովին, գվարդիայի շարքային Նիկոլայ Իվանովիչ Սիրինին, գվարդիայի շարքային Իվան Իվանովիչ Տարասենկոյին, գվարդիայի շարքային Զուբայու Տուխվատովիչ Ությագուլովին մահվանից հետո շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում և պարգևատրվել են Լենինի շքանշաններով։

Զոհված հերոսները հուղարկավորվել են զանգվածային գերեզմանում՝ Կրասնովկա երկաթուղային կայարանում[1][2]։

Պատերազմից հետո, 1955 թվականի որոնողական աշխատանքների արդյունքում, զոհվածների մի գերեզմանում հայտնաբերվել են մեդալներ՝ զինվորների ազգանուններով։ Դրանց թվում էր նաև Խորհրդային Միության հերոս, շարքային Կոտովի մեդալը։ Երբ որոնողական աշխատանքները շարունակվել են, գտնվել են նաև այլ զոհված զինվորներ։ Որոշում է կայացվել Կրասնովկա կայարանում ստեղծել զոհված հերոսների հուշահամալիր և թանգարան։

1960-ականներին Տարասովսկի ավանի մուտքի մոտ կանգնեցվել է «Տասներեք Խորհրդային Միության հերոսների» հուշահամալիր[3]։

Թանգարանը հիմնադրվել է 1957 թվականի ապրիլի 16-ին և բացվել 1968 թվականի հոկտեմբերի 12-ին։ Թանգարանի հիմնադիրն է Իվան Նիկիտովիչ Գուդիրենկոն (1913—1969)։

Թանգարանում պահվում է 496 միավոր պահեստային նյութեր, որոնցից 353-ը՝ հիմնական ֆոնդի իրեր։ Դրանց շարքում կան 130-րդ գվարդիական հրաձգային գնդի 44-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի տասներեք մարտիկների անձնական փաստաթղթեր և իրեր, նրանց ազգականների և զինակիցների լուսանկարներ և փաստաթղթեր, «Կռիվ Կրասնովկա կայարանի համար» դիորամա և այլն։

Թանգարանում գործում է «Հիշողություն» պատրիոտիկ-կրթական ակումբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «У Красновки». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  2. Подвиг 13 героев в боях за Красновку
  3. Дорогой Победы. Автопробег: Поклонимся героям-освободителям. Արխիվացված 2017-03-12 Wayback Machine