Խորհուրդների համամիութենական համագումար (ԽՍՀՄ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհուրդների համամիութենական համագումար, պետական իշխանության բարձրագույն մարմինը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմավորումից մինչև Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1936 թվականի սահմանադրության ընդունումը։ Կազմավորվել է միութենական բոլոր հանրապետությունների խորհուրդների ներկայացուցիչներից, հետևյալ նորմաներով՝ 25 հազար ընտրողներից մեկ դեպուտատ՝ քաղաքական սովետներից, 125 հազար բնակչից մեկ դեպուտատ՝ նահանգային (մարզային, երկրամասային) և հանրապետական խորհուրդների համագումարներից։ Խորհուրդների համամիութենական համագումարի պատգամավորներն ընտրվում էին նահանգային (մարզային, երկրամասային), ինքնավար հանրապետության, հանրապետական խորհուրդների համագումարներում, իսկ նահանգային (մարզային, երկրամասային) բաժանում չունեցող հանրապետություններում՝ անմիջականորեն հանրապետության խորհուրդների համագումարում։ Խորհուրդների համամիութենական համագումարի բացառիկ տնօրինությանն էին վերապահված՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության սահմանադրության սկզբունքների փոփոխումը, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում նոր հանրապետությունների ընդունումը, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական տնտեսության զարգացման հեռանկարային պլանների և պետական բյուջեի հիմունքների և ընթացիկ օրենսդրության ընդհանուր սկզբունքների սահմանումը։ Խորհուրդների համամիութենական համագումարը որոշում էր պետական բոլոր մարմինների գործունեության ուղղությունը, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում Կենտրոնական գործադիր կոմիտե։ Մինչև 1936 թվականը գումարվել է Սովետների համամիութենական 8 համագումար.

1. համագումար, 1922 թվականի դեկտեմբեր 
2. համագումար, 1924 թվականի հունվար-փետըրվար
3. համագումար, 1925 թվականի մայիս 
4. համագումար, 1927 թվականի ապրիլ 
5. համագումար, 1929 թվականի մայիս 
6. համագումար, 1931 թվականի մարտ 
7. համագումար, 1935 թվականի հունվար-փետրվար 
8. համագումար, 1936 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր
Համագումարներում քննարկվել են սահմանադրական, պետական կառուցվածքի, տնտեսական, մշակութային, արտաքին քաղաքականության են կարևոր հարցեր։ Սովետների համամիութենական ուրերորդ արտակարգ համագումարը հաստատեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության 1936 թվականի սահմանադրությունը, որով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական իշխանության բարձրագույն մարմին հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Գերագույն խորհուրդը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 13 CC-BY-SA-icon-80x15.png