Jump to content

Խորխե Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորխե Ռոդրիգես
իսպ.՝ Jorge Rodríguez
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1968(1968-04-18)
Ծննդավայր Տոլուկա, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահվան ամսաթիվ օգոստոսի 8, 2024(2024-08-08)[1] (56 տարեկան)
Հասակ 179 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Խորխե Ռոդրիգես Էսկվիվել ( իսպ.՝ Jorge Rodríguez Esquivel, ապրիլի 18, 1968(1968-04-18), Տոլուկա, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 8, 2024(2024-08-08)[1]), մեքսիկացի ֆուտբոլիստ, հարձակվող, հայտնի է «Տոլուկայի» և Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր ելույթներով։ 1994 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսն իր կարիերան սկսել է Տոլուկա դե Լերդո քաղաքի «Տոլուկա» ակումբում։ 1988 թվականին նա իր նորամուտը նշել է Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն|Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող Խորխե ակումբում, որտեղ նա խաղացել է 7 մրցաշրջան և 201 խաղում դարձել 40 գոլի հեղինակ։ 1995 թվականին հարձակվողը տեղափոխվել է «Սանտոս Լագունա» ակումբ և մեկ տարի անց դարձել երկրի չեմպիոն։ 1997 թվականին Ռոդրիգեսը Էվանսի համախտանի պատճառով ստիպված հեռացել է ակումբից, սակայն 2001 թվականին շարունակել է հանդես գալ «Պաչուկա» ակումբում։ Երկու մրցաշրջանից հետո նա վերջապես հեռացել է ֆուտբոլից։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի մարտի 13-ին Ռոդրիգեսն իր նորամուտը նշել է Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի հավաքականի կազմում՝ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ 1993 թվականին նա շահել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթակիր։ Մրցաշարում Խորխեն հանդիպումներ է անցկացրել Կանադայի[2], ԱՄՆ-ի[3], Կոստա Ռիկայի[4], Ճամայկայի [5] և Մարտինիկայի[6]ազգային հավաքականների դեմ։ Կանադացիների դեմ խաղում նա դարձել է երկու գոլի հեղինակ։

1994 թվականին Ռոդրիգեսն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում և մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Բուլղարիայի[7], Իռլանդիայի[8] և Իտալիայի[9]ազգային հավաքականների դեմ։

1995 թվականին Խորխեն մասնակցել է Ամերիկայի գավաթին, ինչպես նաև օգնել է թիմին նվաճել բրոնզե մեդալ 1995 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթոււմ։

Էվանսի համախտանիշով տարիներ շարունակ տառապելուց հետո Ռոդրիգեսը մահացել է 2024 թվականի օգոստոսի 8-ին[10] [11]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային «Սանտոս Լագունա»

  • Մեքսիկայի չեմպիոն

Ազգային հավաքական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Murió Jorge Rodríguez, exfutbolista de Toluca, tras grave enfermedad (իսպ.)
  2. «Мексика VS. Канада 8:0» (ռուսերեն). soccerway.com. 1993-07-18. Արխիվացված է օրիգինալից 2017-01-13-ին. Վերցված է 2014-03-17-ին.
  3. «Мексика VS. США 4:0» (ռուսերեն). soccerway.com. 1993-07-25. Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին. Վերցված է 2014-03-17-ին.
  4. «Мексика VS. Коста-Рика 1:1» (ռուսերեն). soccerway.com. 1991-07-15. Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին. Վերցված է 2014-03-17-ին.
  5. «Мексика VS. Ямайка 6:1» (ռուսերեն). soccerway.com. 1993-07-22. Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին. Վերցված է 2014-03-17-ին.
  6. «Мексика VS. Мартиника 9:0» (ռուսերեն). soccerway.com. 1993-07-11. Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին. Վերցված է 2014-03-17-ին.
  7. «Мексика VS. Болгария 1:1» (ռուսերեն). soccerway.com. 1994-07-05. Արխիվացված է օրիգինալից 2013-10-16-ին. Վերցված է 2014-03-17-ին.
  8. «Мексика VS. Ирландия 2:1» (ռուսերեն). soccerway.com. 1994-06-24. Արխիվացված է օրիգինալից 2013-10-16-ին. Վերցված է 2014-03-17-ին.
  9. «Италия VS. Мексика 1:1» (ռուսերեն). soccerway.com. 1994-06-28. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2014-03-17-ին.
  10. «Carlos Hermosillo reveló que Jorge Rodríguez Esquivel perdió la vida». Mediotiempo (իսպաներեն). 2024-08-08. Վերցված է 2024-08-09-ին.
  11. «Muere Jorge Rodríguez; el ex futbolista de Toluca y de la Selección Mexicana que puso a FMF en problemas hace unos días». Marca México (մեքսիկական իսպաներեն). 2024-08-08. Վերցված է 2024-08-09-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]