Խորխե Պոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորխե Պոսա
Ի ծնե անուն՝Jorge Alberto Poza Perez
Ծննդյան թիվ՝հունիսի 26, 1977(1977-06-26)[1] (46 տարեկան) կամ հունիսի 26, 1967(1967-06-26) (56 տարեկան)
Ծննդավայր՝Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Քաղաքացիություն՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Կարիերա՝1989 - 2014
IMDb։ID 0694742

Խորխե Ալբերտո Պոսա Պերես (իսպ.՝ Jorge Alberto Poza Pérez, հունիսի 26, 1977(1977-06-26)[1] կամ հունիսի 26, 1967(1967-06-26), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2])՝ մեքսիկացի դերասան, հայտնի է դարձել 1989 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորխեն ծնվել է 1977 թվականի հունիսի 26-ին մեքսիկական Տուլանսիգո քաղաքում (Իդալգո նահանգում)։ Դերասանի հայրը՝ Խավիեր Պոսան, հայտնի մեքսիկ հեռուստահաղորդավար է։ Խավիերը նկատում է իր որդու մեջ դերասանի տաղանդը, երբ Խորխեին վստահում են դպրոցականի դերը։ Հայրը որոշել էր, որ իր որդին պետք է դառնար դերասան, բայց ծանոթ մարդ չուներ կինոաշխարհից։ Այդ ժամանակ հայրը նամակ է ուղարկում որդու նկարներով Televisa հեռուստաընկերություն։ Նկարը հասնում է Պիմշտեին Վալենտինին և նա Խորխեին առաջարկում է Խոսե Ինգնասիո Լոպեսի դերը՝ «Ուղղակի Մարիա» հեռուստասերիալում, որտեղ նա հաջող խաղաց այդ դերը։ Ինչպես նաև այդ սերիալում նա խաղացել որբ Չուչոյի դերը։

Դերասանի կարիերայի վերելքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուղղակի Մարիայում» նկարվելուց հետո Խորխե Պոսան նկարվեց երկու ֆիլմում և երեք հեռուստասերիալներում՝ սիթքոմում ու 17 հեռուստանովելներում, ինչպես նաև «Մի օր մեր մոտ էլ կաճեն թևեր», որտեղ նա խաղաց Պեպինի դերը։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 36 աշխատանքներում։

Մեր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը ներկա պահին աշխատում է Televisa ընկերությունում և նկարահանվում է կինոներում և հեռուստահաղորդումներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1991 Bandidos Միգել Դեբյուտ
2001 Երկրորդ կյանք Ռիկարդո
2012 Morelos Նիկոլաս Բրավո
2013 Երրորդ կանչ Դանիել
2014 Կատարյալ բռնապետություն Ռաֆաել Լասռեյն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1992 Պապիկը և ես Պերիկո
1992 Երեխան սպասում է Չատո
1995 Եթե Աստված վերցներ իմ կյանքը
1996 Ես և դու Հումբերտո
1997 Իմ սերունդը
1998 Rencor apasionado Տովի Մենդիոլա
1998 Թանկարժեք Ռոբին
1998 Դիսնեի քարտեզը Խորխե
1999 El diario de Daniela Կառլոս
1999 Ձեր սիրո համար Դավիդ Պարա
2000 Համբույրի համար Օստին Ագիլար
2001 Կփորձեմ մոռանալ Էլ Գատոա
2001 Ակունք Հեկտոր Լունա
2002 Դաս 406 Ֆրանցիսկո Ռոմերո
2003 Քող Ռաֆաել Սոսա / Էռնեստո Սոսա
2004 Փայտե կինը Ռոգելիո Ռոբելար
2005 Դեմ տարաձայնություններին Մատեո Լիզագարա
2006-2007 Այսօր Հոստ 2 սերիա
2007 Սեքս և այլ գաղտնիքները Այսօրվա վարորդը "Տոն" (Սեզոն 1, Սերիա 11)
2008-2009 Երկաթյա հոգի Սեբաստիան Հիերո Ջիմենեզ
2010 Մարդասպան կինը Պաբլո
2011 Rafaela Խոսե Մարիա Բաեզ Առաջնորդի դեր
2012 Դրախտի փոքր կտոր Ֆաբիո Մոնտենեգրո
2014 Կատու Մարիանո Մարտինեզ Նեգրետե Հիմնական դերը 112 սերիայում
2016 Գախտնիքների հյուրանոց Դիեգո Մոնտեխո

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]