Խորթ մայրը (ֆիլմ, 1973)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորթ մայրը
ռուս.՝ Мачеха
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և մելոդրամա
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորՕլեգ Բոնդարյով
Սցենարի հեղինակՄարիա Խալֆինա
ԴերակատարներՏատյանա Դորոնինա և Լեոնիդ Նևեդոմսկի
ՕպերատորԻգոր Չեռնիխ
ԵրաժշտությունԳրիգորի Պոնոմարենկո
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն84 րոպե

Խորթ մայրը (ռուս.՝ Мачеха), 1973 թվականին նկարահանված խորհրդային գեղարվեստական ֆիլմ, ընտանեկան դրամա` ըստ Մարիա Խալֆինայի համանուն պատմվածքի։

Ֆիլմում Տատյանա Դորոնինան խաղացել է կինոյում իր ամենահայտնի դերերից մեկը։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել վարձույթում, իսկ Դորոնինան «Սովետսկի էկրան հանդեսի» ամսագրի հարցման արդյունքում ճանաչվել է «Տարվա դերասանուհի», ինչպես նաև` մրցանակի է արժանացել Թեհրանի կինոփառատոնում[1]։

Ֆիլմը մտնում է խորհրդային վարձույթի առաջատար 20 ֆիլմերի մեջ․ այն դիտել են 59 միլիոն 400 հազար մարդ։

Ճանաչվել է 1973 թվականի լավագույն ֆիլմ` ըստ «Սովետսկի էկրան» ամսագրի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրան ապրում էր իր սիրելի ամուսնու՝ Պավելի հետ սովխոզում։ Նրա կյանքում ամեն ինչ լավ է․ ամուսինը կոմբայնավար է, կարևոր աշխատող, նա ունի երկու առողջ երեխա (որդի և աղջիկ), ընտանիքին նոր բնակարան է տրամադրվել, նա տանն անդադար աշխատում է, և այս աշխատանքը նրան ուրախություն է պատճառում։ Իսկ կարևորն այն է, որ Շուրան ունի բարի ու սիրող սիրտ, որը նրան օգնում է երջանիկ լինել։

Եվ ահա անսպասելի լուր է գալիս․ հեռավոր հյուսիսային ավանում մահացել է մի կին, ում հետ մի ժամանակ կապ է ունեցել Պավելը։ Նրանք վաղուց բաժանվել էր, Շուրան ոչինչ չգիտեր դրա մասին, իսկ հենց ինքը՝ Պավելը գաղափար չուներ, որ իի դուստրը` Սվետան, արդեն ութ տարեկան է։

Հիմա պետք էր որոշել` ինչ անել երեխայի հետ։ Պավելը բարի և կարգին մարդ էր, առանց երկմտելու նա ասում է, որ ընդունում է իր դստերը և կփորձի հոգ տանել նրա համար, նույնիսկ եթե ընտանիքն այդ հարցում իրեն չաջակցի։ Նա բոլորովին չէր կասկածում, որ երեխան իրենն է, և ուղիղ ասում է, որ ինքը շատ էր սիրում այդ կնոջը և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ՝ դեռ չիմանալով, որ երեխան պետք է ծնվի, բայց կինն ինքը չէր ցանկացել ամուսնանալ նրա հետ։

Շուրան հաղթահարում է վիրավորանքի զգացմունքը և որոշում է, որ աղջիկը պետք է ապրի իրենց հետ։ Նրանք միասին գնում են Սվետայի հետևից։ Աղջիկը նոր էր կորցրել մորը, մտահոգ և վախեցած էր իր ճակատագրի համար։ Նա հրաժարվում է հանկարծակի հայտնված հոր հետ խոսելուց, և առավել ևս կնոջ հետ, որը լինելու էր իր խորթ մայրը։

Շուրայի տանը հիմա ամեն ինչ շեղվել է․ նա ստիպված էր մոռանալ նոր բնակարանը գեղեցիկ կահավորելու վաղուց նվիրական ծրագրերի մասին։ Շուրայի մայրը համառ և սահմանափակ կին էր, զայրացած էր այդ աղջկա վրա և չէր ցանկանում լսել որևէ նոր երեխայի մասին։ Փոքր տղան անընդհատ ձեռք էր առնում իր նոր քրոջը, հարևանները ծիծաղով են նայում, Պավելը, որն ինքն էր նախաձեռնել որդեգրումը, մռայլ լռում է, չի կարողանում նորահայտ դստերը նույնիսկ մի փոքր խնամք և ուշադրություն ցույց տալ, Սվետան դեռևս մերժում է շփումն ու չի պատասխանում։

Սակայն Շուրան, չնայած ամեն ինչին, հավատում է, որ սերը և հոգատարությունը, որոնք օգնել են նրան ամբողջ կյանքում, կօգնեն նաև հաղթահարել այս մի ոչ սովորական իրավիճակը։ Անցնում է մի քանի ամիս, և Սվետան սկսում է հարազատորեն ընդունել իր նոր ընտանիքը, և վերջապես առաջին անգամ դիմում է Շուրային` «մայրիկ» ասելով։

Ֆիլմում ներկայացված են «Մայրական սիրտը» երգը` Վիկտոր Բոկովի բառերով և Օլգա Վորոնեցի կատարմամբ և «Օ, կապույտ երկինքը փակեց մառախուղը ...» երգերը` Տատյանա Դորոնինայի կատարմամբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տատյանա Դորոնինա` Շուրա (Ալեքսանդրա Նիկոլաևնա) Օլեվանցևա
  • Լեոնիդ Նեվեդոմսկի` Պավել Եգորովիչ, Շուրայի ամուսինը
  • Լենա Կոստերևա` Սվետա, Պավելի դուստրը, Շուրայի խորթ դուստրը[2]
  • Սաշա Դալյոկի` Յուրկա, Պավելի և Շուրայի որդին[2]
  • Իրա Խլոպկովա` Ալյոնկա, Պավելի և Շուրայի դուստրը[2]
  • Նադեժդա Ֆեդոսովա` Շուրայի մայրը
  • Թամարա Սովչի` Պոլինա, Շուրայի ընկերը
  • Վլադիմիր Սամոյլով` Վիկտոր Վիկենտիևիչ, պետական ֆերմայի տնօրեն
  • Բորիս Յուրչենկո` գյուղի բնակիչ
  • Վերա Կուզնեցովա` Եկատերինա Ալեքսեևնա, Շուրայի ուսուցիչ
  • Վիկտոր Շուլգին` Մելնիկով Նիկոլայ
  • Լիդիա Կորոլյովա` դրվագային
  • Նատալիա Շվեց` Լյուդմիլա Յակովլևնա, Սվետայի ուսուցչուհին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Մարիա Հալֆինա, Սերգեյ Սմիրնով
  • Ռեժիսոր՝ Օլեգ Բոնդարև
  • Օպերատոր՝ Իգոր Չեռնիկ
  • Նկարիչ՝ Ն. Ուսաչև, Ս. Պորտնոյ
  • Կոմպոզիտո՝ Գրիգորի Պոնոմարենկո

Նկարահանման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Զարուդնյա գյուղում, Մոսկվայի մարզի Կոլոմենսկի քաղաքային շրջան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]