Jump to content

Խորը կծվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորը կծվածք
Ենթակատեգորիադիմածնոտային շրջանի դեֆորմացիա
 • կծվածքի խանգարում Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունՕրթոդոնտիա Խմբագրել Wikidata
Line drawing of upper and lower teeth in an overjet arrangement.
Բած կծվածք կամ հորիզոնական գերկոնտակտ

Խորը կծվածք, դասվում է ուղղահայաց հարթության մեջ օկլյուզիոն մակերեսի անկանոնություններին եւ բնութագրվում է ատամնաշարի ֆրոնտալ հատվածում կտրիչային վերածածկի խորության մեծացմամբ,[1] հետագա կտրիչ-թմբիկային կոնտակտի կորստով[2]: «Խորը կծվածք» կամ խոր կտրիչային վերածածկ տերմինը չի վերաբերում որևէ կոնկրետ վիճակի և չի համարվում կծվածքի պաթոլոգիա: Նորմալ ատամնակցվածքը չափվում է ոչ թե ճշգրիտ միավորներով, այլ համամասնությամբ (ստորին կտրիչների բարձրության մոտավորապես 30–50%-ը) և սովորաբար արտահայտվում է տոկոսային հարաբերությամբ։

Այլ տերմիններ, որոնք շփոթում են «խորը կծվածք»-ի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
II-րդ դասի II-րդ ենթադասի խորը կծվածք

Խոր կծվածքը հաճախ շփոթում են դիստալ կծվածքի հետ, որը դիմածնոտային շրջանում հանդիսանում է սագիտալ հարթության մեջ կծվածքի խանգարում և բնութագրվում է վերին ծնոտի ատամների նկատմամբ ստորին ծնոտի ատամների առավել դիստալ դիրքով:

«Խորը կծվածք» տերմինը սովորաբար կարող է կիրառվել նաև II դասի կծվածքի խանգարման կամ ռետրոգնաթիայի համար, թեև նման տերմինի կիրառումը կարող է սխալ համարվել: Սա այն դեպքն է, երբ վերին ծնոտի առաջին մեծ աղորիքի թշային թմբիկը գտնվում է ստորին ծնոտի առաջին մեծ աղորիքի մեդիալ ակոսից առաջ, այլ կերպ ասած, ստորին ծնոտը շատ ավելի հետ է վերին ծնոտից: Կծվածքի II դասի խնդիր ունեցող անձը կարող է նաև ունենալ խոր կծվածք կամ ունենալ հակառակ խնդիրը, որը կոչվում է բաց կծվածք (կամ ապերտոգնաթիա): Ապերտոգնաթիա կամ բաց կծվածքի դեպքում առկա է ատմնահպման խանգարում կամ վերին ծնոտի ատամները դուրս են ցցվում ստորին ատամներից այն կողմ: Բաց կծվածքը օկլյուզիոն մակերեսի անկանոնություն է վերտիկալ հարթությունում, որը բնութագրվում է ատամնահպման ժամանակ ատամների միջեւ վերտիկալ ճեղքի առկայությամբ:

Ի տարբերություն խոր կծվածքի, բաց կծվածքի դեպքում ատամնահպում չի լինում, ինչի արդյունքում ատամները «բաց» տեսք են ստանում: Բաց կծվածքի ոչ մեծ պաթոլոգիաների դեպքում, այն կարելի է շտկել մեխանոթերապիայի կամ բրեկետ-համակարգի միջոցով, որը հայտնի օրթոդոնտիկ բուժում է: Օրթոդոնտները հաճախ խորհուրդ են տալիս նման անշարժ օրթոդոնտիկ մեխանիզմներ բաց կծվածքները շտկելու համար, հատկապես դեռահասների մոտ: Այնուամենայնիվ, ատամնաշարերի տարանջատումը նպաստում է կողմնային ատամների էքստրուզիային, բաց կծվածքի ծանր դեպքերը կարող են պահանջել այլընտրանքային բուժում, ինչպիսիք են` վիրահատություն կամ այլ օրթոդոնտիկ մեթոդներ:

Մարդու ատամնաշարի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի անթրոպոլոգ Չարլզ Լորինգ Բրեյսը առաջ բերեց մի տեսություն, ըստ որի նման արատասովոր խանգարումները եվրոպացիների մոտ առաջացել է ընդամենը մոտ 250 տարի առաջ և սեղանի դանակների և պատառաքաղների լայն կիրառման արդյունք է: Նախքան պատառաքաղ օգտագործելը, եվրոպացիները հաճախ ատամների արանքում սեղմում էին միսը և կտրում այն ​​դանակով։

Երբ եվրոպացիները սկսեցին օգտագործել պատառաքաղներ և դանակներ, սննդի կտրատումը արվեց ափսեի վրա, և կծվածքի շեղումը շատ ավելի տարածված դարձավ: Բրեյսը նաև ուսումնասիրել է Չինացիներին, ովքեր սպասքի փոխարեն անցել են փայտիկների կիրառմանը մոտ 900 տարի առաջ և պարզել, որ կծվածքի նմանատիպ պաթոլոգիաներ հայտնաբերվել են մոտավորապես նույն ժամանակ, երբ ներմուծվել է սպասքի կիրառումը[3]: Մյուսներն այնուհետև ենթադրում էին, որ մարդու խոսքում լաբիոդենտալ կամ շրթնատամնային բաղաձայնները պայմանավորված են խորը կծվածքի առաջացմամբ[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Okeson, J.P. (2008) Management of Temporomandibular Disorders and Occlusion. Sixth Edition.
  2. «Overbite» Դորլանդի բժշկական բառարանում
  3. Twilley, Nicola. «Freedom from food». Aeon Media Ltd. Վերցված է 2014-10-06-ին.
  4. Moran, Steven; Bickel, Balthasar (14 March 2019). «Softer, processed foods changed the way ancient humans spoke». The Conversation. Վերցված է 20 March 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում