Խորեն Տեր-Հարությանի թանգարան
Խորեն Տեր-Հարությանի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան և պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաղարշապատ |
Հասցե | Արմավիրի մարզ, Էջմիածին, Կոմիտասի հրապարակ1101 |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 16, 1994 |
![]() | |
![]() |
Էջմիածնի պատկերասրահ, Խորեն Տեր-Հարությանի թանգարան, հիմնադրվել է 1970 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին։ Երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում։ 1994 թվականին շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը[1][2]։
Թանգարանում ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար)։ Խորեն Տեր-Հարությանն առաջին անգամ Հայաստան է եկել 1970 թվականին արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով։ 1971 թվականին Երևանի Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսը լայն ճանաչում է բերել նրան նաև Հայաստանում, իսկ 1983 թվականին քանդակագործը հայրենիքին է նվիրաբերել 200-ից ավելի ստեղծագործություն։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Էջմիածնի մասնաճյուղում բացվեց վարպետի աշխատանքների մշտական ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Տեր-Հարությանի քանդակները, Ջամայկայում ապրած տարիներին կատարած գեղանկարչական երկերը և տարբեր երկրներում ստեղծած գրաֆիկական գործերը, որոնք արտացոլում են նրա գեղարվեստական լեզուն, պատկերացում տալիս նրա արվեստի բազմաժանրության մասին։
Խորեն Տեր-Հարության
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորեն Տեր-Հարությանի արվեստն ըստ արժանվույն գնահատվել է ժամանակակիցների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում։ 1929 թվականից նա ունեցել է բազմաթիվ անհատական (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա) և համատեղ ցուցահանդեսներ համաշխարհային ճանաչում ստացած արվեստագետների հետ (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների։ Տեր-Հարությանի աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ «Փոքր Մհեր», «Գյուտարար» մոնումենտալ գործերը տեղադրված են Ֆիլադելֆիայի «Ֆեյրմաունթ Փարք»-ում, «Կուղբ» աշխատանքը՝ Նյու Յորքի Բերնարդ Բարուքի անվան քաղաքային քոլեջի նախասրահում, իսկ Երևանի Օղակաձև զբոսայգում վեր է խոյանում «Վերածնված Հայաստան» կոթողը։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Կոմիտասի հրապարակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարևանությամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էջմիածնի Խորեն Տեր-Հարությունյանի անվան թանգարան». ejmiatsinjan.am (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Իրազեկ.am. «Խորեն Տեր-Հարության թանգարան - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խորեն Տեր-Հարությանի թանգարան կատեգորիայում։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Տեր-Հարությանի թանգարան» հոդվածին։ |